«Տարիների ընթացքում բացառապես սեփական քրտինքով ստեղծածը թողել ու հարկադրաբար հեռանալ քո իսկ տնից, քո կյանքից, մի ուրիշ ցավ է։ Գիտակցական ամբողջ կյանքումս աշխատել եմ, ամուսնանալուց հետո էլ ամուսնուս հետ սկսեցինք մեր տունը կառուցել։ 9 հոգով տարիներ շարունակ մի բնակարանում էինք ապրում ու զուգահեռ կառուցում մեր փոքրիկ անկյունը։ 2023թ մայիսի վերջին ավարտեցինք տան շինարարությունը ու հասցրեցինք վայելել ընդամենը չորս ամիս․․․»,- «Փաստինֆո»-ին պատմում է Ստեփանակերտից բռնի տեղահանված, չորս երեխաների մայր Նախշունը։
Բազմանդամ ընտանիքը գաղթի ճանապարհը բռնել է սեպտեմբերի 28-ին, երեք օր անցկացրել ճանապարհներին, հոկտեմբերի 1-ի հասել Փարաքարում ապրող բարեկամի տուն։
«Հայրս, որ ծնվել է Սարուշենում, ասել էր՝ մինչև բոլոր տղաների մարմինները չհանեն գյուղից, ոտքս ոտքիս առաջ չեմ դնելու։ Մինչև դուրս գալու պահն ինքներս մեզ հույս էինք տալիս, որ ինչ-որ բան կփոխվի, մի հրաշք կլինի․․․ Մտածում էինք, որ եթե մնանք, դուրս չգանք, գուցե Արցախը հնարավոր լինի պահել, բայց արդեն իրատեսական չէր, քանի որ ռեսուրսներ չկային։ Եթե օգնող ուժ գար Հայաստանից, տղաներին օգնության հասնեին, այլ իրավիճակ կլիներ այսօր․․․ Դեռ չենք գիտակցում կատարվածը, դեռ տաք ենք, վազվզում ենք այս ու այն կողմ․․․ Երևի կխելագարվենք, եթե մի օր հետ գնալու հույսը կորցնենք։ Տնից դուրս գալուց առաջ ամեն ինչ հավաքել ենք, մաքրել, դասավորել, մի անգամ էլ շրջել բոլոր սենյակներով, նոր փակել դուռն ու դուրս եկել՝ հետ գնալու հույսով»,-ասում է Նախշունն ու ավելացնում՝ վախը շատ մեծ էր, որ ադրբեջանցիները նորից կփակեն ճանապարհը ու գերի կմնան իրենց իսկ տներում․․․
Առաջին բանը, որ տնից մեքենա է տեղափոխվել, Նախշունի կարի մեքենան է։ Արդեն քանի տարի է՝ ընտանիքի մայրը՝ չորս զավակների հետ, կարի գործ է անում։ Հիշում է՝ շրջափակման ընթացքում չի եղել մի օր, որ ինքը պարապ մնա․ մի տեղից մի բան գտնում ու գործ էր անում․
«Գուցե այսքան ծանր չլիներ ամեն ինչ, եթե մեր ամբողջ կյանքն աշխատած, քարը քարի վրա դրած չլինեինք։ Այնքանը ստեղծես, հետո ստիպված լինես ամեն ինչ թողնել ու դատարկաձեռն դուրս գալ․․․
Շատ դժվար է հիմա մեզ համար օգնություն ստանալը․ հոգեբանորեն շատ ենք ընկճվում, ծանր է, բայց գիտակցում եմ, որ եթե այս պահին հրաժարվենք այդ օգնությունից, չենք կարող ոտքի կանգնել։ 9 հոգանոց ընտանիքը պահելը հեշտ չէ, առավելևս, որ գլխիդ տանիք չկա ու չգիտես՝ վաղն ուր ես լինելու։ Հիմա կիսված է մեր ընտանիքը․ մի մասը մի բարեկամի տան է, մյուսը՝ մեկ ուրիշ։ Արդեն քանի տուն ենք նայել, բայց հարմար տարբերակ չենք գտել․ այնպիսի գներ են ասում, որ ի վիճակի չենք վճարել»,-ասում է բռնի տեղահանված կինը։
Նախշունի ամուսինը երեք պատերազմներին մասնակցել ու ինչպես ինքն է ասում՝ հրաշքով է փրկվել։ Հիմա ամուսինն էլ է աշխատանք փնտրում։ Հաճախակի հնչող հարցերից, թե ինչու չեն ուզում գյուղում ապրել՝ հետն էլ սահմանամերձ, Նախշունն արդեն հոգնել է, ասում է՝ երեխաներն ամեն մի փոքր ձայնից վեր են թռչում, պատերազմների արհավիրքը նրանց աչքի առաջ ու մտքերում է։ Բացի այդ, Ստեփանակերտը, որտեղ ծնվել ու ապրել է ամբողջ կյանքը, ոչնչով չի զիջում աշխարհի ոչ մի քաղաքի ու եթե չլիներ այս աղետն ու թրքանալու հեռանկարը, այն չէր փոխի անգամ Փարիզի հետ․․․
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.