Ակնայից Ստեփանակերտ ռուսական Կարմիր Խաչով բեռ մտցնելով ՌԴ-ն ուզում է ցույց տալ, որ Հարավային Կովկասում հարցեր լուծողն, բոլոր դեպքերում, ինքն է։ Մյուս կողմից էլ, դատելով ադրբեջանական տեղեկատվական դաշտում ծավալված քննարկումներից, կարելի է ենթադրել, որ եղել են կուլիսային պայմանավորվածություններ, և Ադրբեջանը փորձում է իր համար տեղ թողնել՝ հետքայլ անելու համար։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հնչեցրեց քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Ադրբեջանական կողմը չափազանց բարձր նշաձող էր դրել՝ փորձելով Ակնայով անցնող ճանապարհին տալ Բերձորի(Լաչինի) միջանցքին համահավասար կարգավիճակ։ Դատելով վերջին օրերին կատարվածից, ինչպես նաև ադրբեջանական տեղեկատվական հոսքերից՝ կարող ենք ասել, որ Ադրբեջանը ևս ուներ խնդիր՝ փրկելու իր դեմքը, քանի որ միջանցքը հավերժ փակ մնալ չի կարող։ Նրանք նաև հայտարարում են, թե Ադրբեջանը հասավ իր նպատակին՝ բացելով Ակնայից ճանապարհ, մինչդեռ ռուսական ԿԽ-ի մուտքն Ակնայից միանգամյա օպերացիա էր և բոլորովին կապ չունի նախկին առաջարկների հետ»,-նշեց քաղաքագետը։
Այս ամենով հանդերձ, Պողոսյանը համոզված է, որ եթե անգամ Բերձորի միջանցքը վաղը բացվի, ապա այն շատ արագ նորից փակվելու է․ Ադրբեջանը պայմանավորվածություն չի պահելու։ Հիմա արդեն իսկ ադրբեջանական կողմը պնդում է, թե Բերձորի միջանցքով բեռներ տեղափոխումն իրենց մաքսային օրենսդրությանը համապատասխան պետք է լինի։
«Եթե հանկարծ նման բան եղավ, այսինքն՝ մենք համաձայնենք բեռները Բերձորի միջանցքով Արցախ մտցնելուց առաջ մաքսային զննություն անցնել, ապա կնշանակի, որ ինքներս օրինակացնում ենք այդ ապօրինի անցակետը և փոխվում է միջանցքի տրամաբանությունը, ավելի կոնկրետ՝ միջանցքի կարգավիճակը վերանում է, ինչը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը»,-շեշտեց քաղաքագետը։
Անդրադառնալով ՌԴ նախագահի՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ այսօր արած հայտարարություններին՝ Արա Պողոսյանը նախ նկատում է՝ Հայաստանը չի ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս․ ինչ-որ պաշտոնյայի (տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանի,-խմբ․) կարծիքը չի կարելի դիտարկել որպես պետության մոտեցում, առավելևս՝ նման հարցերում․
«Նման հարցերը լուրջ իրավաքաղաքական ընթացակարգեր են անցնում․ նախ փաստաթուղթ է լինում, որն անցնում է ԱԺ վավերացում, հետո Սահմանադրական դատարան է մտնում՝ ներպետական օրենքներին համապատասխանությունը ստուգելու համար։ Եթե ՌԴ նախագահը հիմա Փաշինյանի հայտարարությանն է հղում անում, ապա նույն կերպ կարող ենք մեջբերել Հեյդար Ալիևի՝ ժամանակին արած այն հայտարարությունը, որ «Ղարաբաղն Ադրբեջանի համար հավերժ կորած է» և ասել, որ Ադրբեջանն Արցախը ճանաչել է իր իրավասությունից դուրս։ Պնդում եմ՝ ՀՀ-ն չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ։ Ինչ վերաբերում է Ալմա-Աթայի հռչակագրին, որին այդքան հղում են անում ու փորձում խեղաթյուրել, թե, իբր, այդ հռչակագրով ՀՀ-ն ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, կրկնում եմ՝ դա անհիմն պնդում է․ այդ հռչակագրում չկա նման բան։ Այդ ժամանակ Արցախը վիճելի գոտի էր, ռազմական գործողություններ էին ընթանում, ու հստակ վերապահումներ են ավելացվել նաև հետո Արցախի մասով»,-հիշեցրեց քաղաքագետը։
Պուտինի՝ այսօր հնչեցրած հայտարարությունները, ըստ Պողոսյանի, հիմնականում ՀՀ ներքին լսարանին էին ուղղված, քանի որ այստեղ տարածված թեզ կա, թե, իբր, նախկին իշխանությունները պատրաստ էին զիջումների գնալ, հանձնել ազատագրված շրջանները, մինչդեռ այսօրվա նրա ասածը ցույց էր տալիս հակառակը՝ անհրաժեշտության դեպքում կռվով Արցախը պահելու պատրաստակամությունը։
«ՌԴ նախագահը նաև փորձում է մեղքն ամբողջությամբ բարդել ՀՀ ներկա իշխանությունների վրա՝ նշելով, թե Ադրբեջանն ասում է, որ ՀՀ-ն Արցախը ճանաչում է իր կազմում, և այդ պարագայում իրենք, իբր, ոչինչ չեն կարող անել։ Իհարկե, ՀՀ ներկա ղեկավարությունը շատ սխալներ է արել, բայց կրկնում եմ՝ Արցախից հրաժարվելու մասին հայտարարել է Փաշինյանը, բայց նա պետությունը չէ․ Հայաստանի հանրապետությունը երբեք չի ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս և Պուտինն այդ կերպ փորձում է պատասխանատվության իր բաժնից խուսափել»,-նկատեց Պողոսյանը։
Տարածաշրջանում փոխված իրողությունների պարագայում ՌԴ-ի պահվածքն Արա Պողոսյանը կապում է ամբողջ Հարավային Կովկասն իր ազդեցության տակ առնելու տրամաբանության հետ։ Նկատելով, որ մեր տարածաշրջանում Թուրքիայի, Իրանի ու մի շարք այլ երկրների ակտիվացումը տեղի է ունեցել ՌԴ ազդեցության նվազման հաշվին՝ քաղաքագետը մանրամասնում է․
«ՌԴ-ն Հարավային Կովկասում իր դերը պատկերացնում է արդեն ոչ թե առանձին ՀՀ կամ Ադրբեջանի վրա ունեցած ազդեցությամբ, այլ ամբողջ Հարավային Կովկասի։ Հարավային Կովկասը ռազմավարական հետարքրքություն ու նշանակություն ունի գերտերությունների համար իր ամբողջության մեջ, այլ ոչ թե առանձին երկրների մասով։ Չմոռանանք, որ Ուկրանիայում ռազմական օպերացիայից առաջ Ռուսաստանը ռազմավարական համագործակցության պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ՝ իր համար հավասարեցնելով երկու հակամարտող կողմերի կարգավիճակը։ Դա ևս փաստում է այն մասին, որ Ռուսաստանին ամբողջ Հարավային Կովկասն է պետք և ոչ թե ՀՀ-ն առանձին վերցրած»։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.