Ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ ոստիկանների կողմից ոչ միայն բռնություն է կիրառվել, այլ նաեւ ձերբակալվել է: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը՝ Կարեն Ալավերդյանը:
Նա պատմեց, որ հունիսի 7-ին՝ ժամը 16:00-ին, ինքն իր պաշտպանյալի հետ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում մասնակցել են քրեական գործով նշանակված դատական նիստի, որի ընթացքում պաշտպանյալի եւ նրա ընկերոջ միջեւ ընկերական նեղվածության հարցերի շուրջ առաջացել է խոսակցություն, որը, փաստաբանի գնահատմամբ, չի կարող պարունակել հանցակազմի հատկանիշներ.
«Դատական նիստը հետաձգվել է վկաների՝ չներկայանալու պատճառով: Նիստից հետո ես ու պաշտպանյալս հանգիստ քայլում էինք դատարանի դիմացի մայթով, երբ մեզ են մոտեցել 20-30 ոստիկաններ եւ պարեկներ՝ տարբեր բաժիններից: Նրանք ցուցաբերելով ոչ արհեստավարժ մոտեցում՝ տեւական ժամանակ չէին կարողանում բացատրել իրենց մոտենալու նպատակը, թե այդ մեծաքանակ ծառայողներից ով կոնկրետ ինչ դատավարական գործողություն է պատրաստվում իրականացնել եւ այլն: Ի վերջո հասկացա, որ ոստիկանները պաշտպանյալիս հրավիրում են ոստիկանական բաժին: Ես պահանջել եմ նրան կողմից կատարվող գործողությունների փաստական եւ իրավական հիմքերը, եւ որ ծառայողի հետ ենք գործ ունենալու, սակայն այդ ամենը պարզել չի հաջողվել, այնուհետեւ պաշտպանյալս ցանկություն է հայտնել ներկայանալ ոստիկանական բաժանմունք, եւ խնդրել է, որ ես՝ որպես փաստաբան հետեւեմ իրեն՝ իրավաբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Նա առանց հարկադրանքի նստել է պարեկային ծառայողների ավտոմեքենան: Հատկանշական է, որ գործողությունն իրականացրել են պարեկներ, որոնց վրա ամրակցված են տեսախցիկներ, եւ այդ ամենը ֆիքսված պետք է լինի: 5 րոպե անց ներկայացել եմ ոստիկանական բաժին, նշել եմ այցիս նպատակը, ներկայացրել վկայականը եւ այլն»:
Փաստաբանի խոսքով՝ բաժնում 5-10 րոպե ամեն կերպ արհեստական խոչընդոտներ են ստեղծել՝ իր պաշտպանյալի մոտ բարձրանալու համար. «Համառ պայքարից հետո ինձ հաջողվեց բարձրանալ նրա մոտ: Դրսից լսեցի պաշտպանյալիս գոռոցները, եւ իրեն չհարվածելու պահանջները: Նախ ոստիկանության երկու ծառայողներ փորձեցին ինձ խոչընդոտել, որ բացեմ աշխատասենյակի դուռը: Ես հաղթահարելով նրան արգելքները՝ բացեցի դուռը եւ հայտնաբերեցի պաշտպանյալիս՝ գետնին ընկած, ձեռնաշղթաները հետեւից ամրացված եւ ոստիկանության 5-6 ծառայողներ միաժամանակ նրան հարվածներ էին հասցնում: Մոտեցել եմ պաշտպանյալիս, նրան բարձրացրել եմ գետնից, փորձել եմ արգելել, կանգնել եմ ձեռքերս նրա վրա պարզած: Նրանց հորդորել եմ պաշտպանյալիս հետ երկխոսության մեջ չմտնել, քանի որ նրանց մոտեցման եւ խոսակցության մակարդակը նման էր փողոցային ռազբորկայի: Իմ պահանջով ոստիկանները դուրս եկան սենյակից, որ մնա դատավարական գործունեություն իրականացնող ծառայողը»:
Ալավերդյանը պատմեց, որ կարճ ժամանակ անց բռնությունը կրկնվել է. «Ես մի պահ ծխախոտ եմ ծխել, շատ հանկարծակի ոստիկանության նշված ծառայողը սկսել է գոռալ պաշտպանյալիս վրա եւ անմիջապես նորից դուռը բացվել է, ու այդ նույն խումբը մուտք է գործել աշխատասենյակ՝ ինձ մի կողմ հեռացնելով: Ինձ աշխատասենյակից դուրս բերելուց հետո ագրեսիվ պահանջներ են ներկայացրել՝ ոստիկանական շենքը թողնելու: Ես առարկել եմ ամեն կերպ, փորձել եմ վերադառնալ պաշտպանյալիս մոտ, իմ նկատմամբ հանկարծակի կիրառվել է անհարկի ֆիզիկական ուժ: Իմ կողմից որեւէ հակաիրավական գործողություն չի կատարվել, որի հիմնավոր կասկածով իմ նկատմամբ ձերբակալում իրականացվեր: Առանց որեւէ հիմքի իմ նկատմամբ իրականացվել է անհարկի ֆիզիկական ուժի գործադրում, ձերբակալվել եմ, կիրառվել է ձեռնաշղթա եւ հատուկ միջոցներ: Ինձ ձերբակալման գործընթացի հետ կապվաշ թույլ են տրվել բոլոր հնարավոր խախտումները: Կար հիմնավոր կասկածի բացակայություն, նշվում է փախուստի դիմելու մասը. ի՞նչ փախուստի մասին կարող է խոսք լինել, եթե ես ամեն կերպ փորձում էի վերադառնալ պաշտպանյալիս մոտ, ձերբակալման արձանագրությունը կազմվել է ինձ արգելանքի վերցնելուց 50 րոպե անց, այն պարագայում, երբ հետաքննական մարմնում եղել են բազմաթիվ աշխատակիցներ եւ որեւէ օբյեկտիվ պատճառ չի եղել ձերբակալման արձանագրությունը այդքան ժամանակային խզումով կազմելու համար, ինձ չի հանձնվել ձերբակալման պատճենը, Փաստաբանների պալատի նախագահին չի տեղեկացվել իմ ձերբակալման մասին եւ այլն»:
Նա հայտնեց, որ ձերբակալման առավելագույն 6 ժամը լրանալուց հետո քննիչն իրեն ազատ արձակելու մասին որոշում է կայացրել:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.