Քրեական հեղինակություն համարվող «Նորատուսցի Ալիկի»՝ Ալիկ Բանդուրյանի, «Չարբախցի Գեղամի»՝ Պետրոս Իսրայելյանի, «Բդո»-ի՝ Արմեն Գասպարյանի գործով նոր քննություն կիրականացվի՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հատվածում տեղի ունեցած սպանությունից վեց տարի անց։ Վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազության բողոքը՝ բեկանելով Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ 2016 թ. նոյեմբերի 13-ին Չարբախում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ եւ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:
Քրեական գործի շրջանակներում Պետրոս Իսրայելյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի (2003թ) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից սպանության համար, Ալիկ Բանդուրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից դիտավորյալ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելու համար, Արմեն Գասպարյանին՝ ՔՕ 335-րդ մասի 1-ին մասով, այսինքն՝ հանցագործության մասին իրավապահներին չհայտնելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Պետրոս Իսրայելյանը Մուշեղ Մուշեղյանին «մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու» վերաբերյալ Ալիկ Բանդուրյանի հորդորների հետևանքով նրա մոտ այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վճռականություն է առաջացել, որից հետո նախնական համաձայնության գալով Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ` խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ նա իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն Մուշեղ Մուշեղյանը զինված դիմադրություն է ցուցաբերել` ատրճանակով կրակոցներ արձակելով։ Դեպքի ժամանակ Մուշեղ Մուշեղյանը սպանվել է։
Կոնֆլիկտի պատճառը եղել է վկաներից մեկի՝ Արա Վարդանյանին՝ «Ճվճվ Արոյին», 2000 դոլարի չափով պարտքը։
Դատաքննության ընթացքում մեղադրող դատախազը պահանջել էր Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8, Չարբախցի Գեղամին՝ 14, իսկ Արմեն Գասպարյանին 1,5 տարվա ազատազրկման: 2018թ. դեկտեմբերի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, հրապարակել է դատավճիռը՝ արդարացնելով և դատական նիստերի դահլիճից ազատ արձակելով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին՝ Նորատուսցի Ալիկին։ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվել պատժի կրումից, իսկ Բդո մականվամբ հայտնի Արմեն Գասպարյանը՝ արդարացվել։ Վճռի դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել, որը մասնակի է բավարարվել։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Տիգրան Սահակյանի, Սերգեյ Մարաբյանի, 2019թ. սեպտեմբերին մասնակի բավարարել էր բողոքը՝ Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում և դատապարտելով ազատազրկման՝ 4 տարի ժամկետով։ Նկատի ունենալով, որ Բանդուրյանը նախաքննության և դատաքննության փուլում գտնվել է կալանքի տակ, վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 1 տարի 11 ամիս ժամկետով, սակայն պատիժը չի կիրառվել՝ համաներմամբ։ Մյուս ամբաստանյալների մասով կայացված վճիռը դատարանը թողել էր անփոփոխ։
Դատախազությունը նաեւ վճռաբեկ բողոք էր ներկայացրել, որն արդեն բավարարվել է։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը՝ նախագահությամբ Համլետ Ասատրյանի, մասնակցությամբ դատավորներ՝ Ելիզավետա Դանիելյանի, Լիլիթ Թադևոսյանի, Արթուր Պողոսյանի և Սամվել Օհանյանի, բեկանել է Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը՝ գործն ուղարկելով նույն դատարան՝ քննության։ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը, Ալիկ Բանդուրյանին առաջադրված մեղադրանքը վերաորակելով, ինչպես նաև համաձայնելով Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանին առաջադրված մեղադրանքը վերաորակելու, ամբաստանյալ Արմեն Գասպարյանին առաջադրված մեղադրանքում արդարացնելու հետ, պատշաճ գնահատման չի ենթարկել գործում առկա փաստական տվյալները։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.