Ի պատասխան մայիսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների պահանջի՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն առաջարկել էր խորհրդակցություններ և քննարկումներ սկսել։ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը, որպես հանրահավաքի նախաձեռնող, ընդունել էր նախագահի առաջարկն ու հայտարարել տասնօրյա քննարկումների մասին։
«Արցախպրես»-ը Սամվել Բաբայանի հետ ամփոփել է քաղաքական խորհրդակցությունների տասնօրյակը։
Պարո՛ն Բաբայան, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Ձեր կողմից անցկացված հանրահավաքի ժամանակ Ձեր առաջարկներին նույն օրն արձագանքեց Հանրապետության նախագահը՝ նշելով, որ այդ առթիվ կանցկացնի քաղաքական քննարկումներ և կհայտնի իր որոշման մասին: Արդյո՞ք հանրահավաքը հասել է նպատակին։
Հաշվի առնելով Արցախի շուրջ սեղմվող օղակը՝ մենք նախաձեռնել էինք հանրահավաք և պահանջել քաղաքական պատասխանատվություն։ Նախքան մեզ, թվաքանակով ավելի փոքր և ավելի մեծ հանրահավաքներ են կազմակերպվել, որոնք, ինչպես գիտեք, որևէ արձագանք չեն գտել։ Առաջին անգամն է, որ հանրային պահանջով ձևավորել է քաղաքական օրակարգ, որի հետ հաշվի է նստել Նախագահը և սկսել խորհրդակցություններ։ Այսինքն՝ առաջին փուլում մենք լուծել ենք մեր առջև դրված խնդիրը։
Այսօր տասներորդ օրն է: Ի՞նչ պատասխան ունեք Նախագահի կողմից:
Քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում երկու հանդիպում եմ ունեցել Արցախի նախագահի հետ՝ պատրաստակամություն հայտնելով ցանկացած ձևաչափի կառույցի շրջանակում ստանձնելու քաղաքական երկրորդ ուժին վերապահված պատասխանատվության բեռը։
Մասնավորապես, առաջին հանդիպման ընթացքում քննարկվել է պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու առաջարկը։ Ըստ էության, միշտ դեմ եմ եղել նման կառույց ունենալուն, քանի որ այդպիսով զրոյացվում են Արցախի քսանհինգամյա իրավաքաղաքական ձեռքբերումները։ Սակայն, քանի որ կառավարող ուժն արդեն համաձայնել էր Արցախի ողջ քաղաքական դաշտի՝ նման կառավարման համակարգ ունենալու պահանջին, որոշել եմ ինքս էլ ընդառաջել։ Այս որոշման պատճառը բացառապես Արցախի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համատեղ ելքեր գտնելն է, որի մասին հանդիպումից հետո հայտարարել եմ նաև հրապարակավ։ Իմ այդ հայտարարությունից հետո նույն ուժերը, որոնք երկու տարի շարունակ Նախագահից պահանջում էին ՊՊԿ ստեղծել, հրաժարվեցին իրենց իսկ գաղափարից։
Երկրորդ հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը քննարկել է վստահության հանրաքվե անցկացնելու տարբերակը՝ հարցնելով իմ տեսակետը։ Գնահատելով դրա ներքին և արտաքին ռիսկերն ու հետևանքները, միևնույն ժամանակ գիտակցելով այդ հարցում իմ աջակցության կարիքը, կրկին որոշել եմ ընդառաջել՝ դուրս գալու ստեղծված փակուղուց։ Այս տարբերակը ևս չեղարկվել է, տեղյակ չեմ՝ ներքին, թե արտաքին անհամաձայնությամբ։
Երրորդ հանդիպումը, որի ընթացքում տրամաբանորեն պետք է քննարկվեր վերջին տարբերակը՝ Նախագահի հրաժարականը, տեղի չի ունեցել։
Քաղաքական կոնսուլտացիաները Ա․ Հարությունյանն ամփոփել է մայիսի 23-ի ուղերձով՝ չեղարկելով իր իսկ կողմից առաջարկված ՊՊԿ ստեղծելու կամ վստահության հանրաքվե անցկացնելու կամ հրաժարական ներկայացնելու տարբերակները և Արցախի ներկայի ու ապագայի միանձնյա պատասխանատվությունը վերապահել իրեն։
Դատողությունները թողնում եմ ընթերցողին։
Ի՞նչ կառանձնացնեիք Հանրապետության նախագահի ուղերձից։ Արդյո՞ք բավարարված եք ուղերձի շեշտադրումներով:
Նախագահը, ուղերձի բովանդակության խորհրդատուների առաջարկով, ձեռքը սեղանին և ոտքը գետնին է զարկել՝ հայտարարելով իր՝ թիվ մեկ պատասխանատու լինելու մասին։ Հուսամ՝ նման առաջարկներ ընդունելու հետևանքները վերահսկելի են լինելու։ Պատերազմի ընթացքն ու հետպատերազմյան ժամանակահատվածը, սակայն, վկայում են, որ Նախագահը չունի գաղափարական գործադիր թիմ, որի վրա պիտի հենվի միանձնյա պատասխանատվություն կրելիս։ Կառավարության անդամները, հնարավոր է, անհատապես մարդկային և մասնագիտական բավարար ներուժ ունեն, սակայն նրանց չի միավորում ընդհանուր գաղափարը։
Բացի այս, այդպիսի ուղերձներ բազմիցս են եղել, որոնք, սակայն, գործնականում չեն վերածվել ծրագրային ռազմավարությունների։ Իսկ դրա պատճառը պետք է փնտրել Արցախի ներքաղաքական խոհանոցում, որը գործում է կարապի, խեցգետնի և գայլաձկան՝ անկանոն գործողություններով սայլը տեղից շարժելու սկզբունքով։
Ո՞րն է լինելու Ձեր անելիքը, ի՞նչ գործողություններ սպասել:
Մեր դիրքորոշումն անփոփոխ է։ Ես շարունակում եմ հանդիպում-քննարկումներ ունենալ հանրության բոլոր շերտերի հետ, ներկայացնել ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու իմ պատկերացումները։ Ժողովուրդը պետք է հավատ ունենա, ընդունի մեր կողմից առաջարկվող ծառայությունը։ Առանց համաժողովրդական լայն աջակցության ոչ միայն անհնար է պատասխանատվության բեռ ստանձնել, այլև՝ անիմաստ։ Ես ամեն վայրկյան պետք է իմ թիկունքին զգամ ժողովրդի շունչն ու էներգիան։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.