Ադրբեջանական անցակետի տեղադրումը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին ռուսական կողմին ուղղված սադրանք է, որին մասնակից է նաև ՀՀ իշխանությունը։ Այս օրերին, ըստ տարբեր՝ այդ թվում արևմտյան լրատվամիջոցներից եկող ինֆորմացիայի, ռուսական զորքերը լուրջ գործողություններ են ծավալում Բախմուտի ուղղությամբ, և այնտեղից ռուսների ուշադրությունը շեղելու նպատակով են այստեղ նման քայլեր արվում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Բագրատ Մովսեսյանը։
«Խաղաղապահները հիմա նույն վիճակում են, ինչ Փառուխի դեպքերի ժամանակ։ Այն ժամանակ էլ մեր զորքերը հետ են քաշվել, ադրբեջանցիները մտել են, ու արդյունքում մեղադրանքներն ուղղվել են խաղաղապահներին։ Հիմա էլ մեղադրանքներ են հնչում նրանց հասցեին, բայց, իմ ունեցած տեղեկություններով, ադրբեջանական անցակետը դուրս է գտնվում խաղաղապահներին վստահված հատվածից։ Բացի այդ, խաղաղապահներն ադրբեջանցիներին, թեկուզ այն տեղերից, որտեղ հայտնվել են 5 կմ-ոց հատվածը խախտելով, քշելու իրավասություն չունեն․ ընդամենը կարող են բարձրաձայնել արձանագրված խախտումների մասին»,-ասաց վերլուծաբանը։
Պաշտոնական հաղորդագրություններում հաճախակի՝ մանավանդ ադրբեջանական ամեն մի սադրանքից հետո հանդիպող հետևյալ նախադասությունը․ «Ռուս խաղաղահները բանակցում են հայկական ու ադրբեջանական կողմերի հետ», վերլուծաբանի խոսքով՝ հերթապահ նախադասություն չէ։ Նրա վստահեցմամբ՝ խաղաղապահ առաքելություն ստանձնած կողմն, իրոք, բանակցում է և այս անգամ ավելի կոշտ քայլերի է գնալու։
«Իմ ունեցած տեղեկություններով խաղաղապահ զորախմբի նորանշանակ հրամանատար Լենցովը բավականին կոշտ բնավորության տեր է, այսինքն՝ շատ ավելի նման է Մուրադովին՝ առաջին հրամանատարին։ Նա տարբերվում է Վոլկովից․ չեմ կարծում, թե զիջումների կգնա։ Ի դեպ, երեկ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին հաջորդած իշխանական տեղեկատվական հոսքերն էլ հուշում էին, որ հեռախոսազրույցը բավականին լարված է անցել։ Ռուսական կողմը, ըստ իս, անցնելու է լուրջ գրոհի, քանի որ ադրբեջանական անցակետի տեղադրումը, իրոք, ՌԴ-ի դեմ ուղղված սադրանք է»,-նշեց Մովսեսյանը։
Ինչ վերաբերում է քննարկումներին, թե անցակետն ում տարածքում է տեղադրված՝ ՀՀ-ի, թե Ադրբեջանի, վերլուծաբանը հղում արեց 1926թ․ պաշտոնապես հաստատված քարտեզներին, որոնց համաձայն ոչ միայն այդ հատվածը, այլև դեպի արևելք ընկած ահագին տարածքներ Հայաստանի մաս են կազմում։
Անդրադառնալով երեկվա՝ Երևան-Կապան չվերթին, վերլուծաբանը մտավախություն հայտնեց, որ դա ոչ միայն ստեղծված լրջագույն իրավիճակից մարդկանց շեղելու նպատակով է արվել, այլև՝ Տիգրանաշենի հնարավոր հանձնումը մեղմելու համար։
«Ուզում են ցույց տալ, թե, իբր, օդային ճանապարհով կարող ենք Կապան հասնել և դա անվտանգ է։ Իրականում, ադրբեջանցիները Կապանի օդանավակայանին բավականին մոտ են դիրքավորված, ու բացի այդ, հնարավոր է օդային կապի հնարավորությունը պատրվակ բռնեն ու Տիգրանաշենը հանձնեն։ Այդ դեպքում Ադրբեջանը, բնականաբար, այնտեղ էլ հսկիչ անցագրային կետ կտեղադրի։ Ու Սյունիքի հետ կապվելու ընդամենը մեկ՝ օդային ճանապարհ կունենանք»,-եզրափակեց Բագրատ Մովսեսյանը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.