«Թուրքին բերել, հասցրել են Տեղ գյուղի մատույցներ։ Մեր թշնամին անարգել հաստատվել է այնտեղ, որտեղ հարկ է համարել և սա այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա, դեռևս, գոյություն չունի, այդ գործընթացը նոր պետք է մեկնարկի, — «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ նշելով, որ համապատասխան պետական գործառույթ իրականացնող կառուցների կողմից պետք է հստակ նշվի և ուրվագծվի պետական սահմանը, փոխադարձ որոշակի կոմպրոմիսների արդյունքում ձևավորվի փոխադարձաբար ընդունելի սահմանագիծ, որից հետո, միայն, երկու երկրների սահմանապահ ծառայությունները պետք է գան ու հաստատվեն փոխադարձ համաձայնությամբ հաստատված այդ սահմանային կետերին։
Այդպես է լինում նորմալ երկրների պարագայում, երբ երկիրը ղեկավարում է նորմալ, արժանապատիվ իշխանությունը, նկատում է ռազմական փորձագետը. «Բայց, քանի որ մեր երկիրը ղեկավարվում է «թուրքի շան» ներկայացուցչի կողմից (որովհետև իրենք, մասնավորապես, իրենց մտերիմ քաղաքագետ Շիրինյանը հենց այդպես էլ ձևակերպել էր՝ նախընտրում է լինել թուրքի շուն, քան այլ երկրի գործակալ) և սպասարկում է թուրքի շահը, ապա գնում է աննախադեպ, ըստ էության, սերունդների հանդեպ դավաճանության։ Սրանք, կարելի է ասել, ընդունել են Ադրբեջանի ծավալապաշտական բոլոր նկրտումները, թույլ են տվել, որ թշնամական կողմը գա և հաստատվի այնտեղ, որտեղ հարկ է համարում և այս ամենը դեռևս սահմանի դեմարկացիան և դելիմիտացիան չսկսած։ Ի՞նչ է սա, եթե ոչ դավաճանություն»,- հարց է տալիս ռազմական փորձագետը։
Իրականում, ըստ նրա, դելիմիտացիան և դեմարկացիան տեղի են ունենում, սակայն, հասարակության ուշադրությունից հեռու, քողարկված և գաղտնի, ադրբեջանական կողմի պարտադրանքի ներքո, ինչպես որ վերջին մի քանի տարիներին մեր երկրում տեղի ունեցող շատ ու շատ այլ կարևորագույն պրոցեսներ։
«Վերջերս Ալիևը հայտարարեց, թե, արդեն, հայկական կողմը խնդրում է, որպեսզի իրենք թույլ տան մեզ հանգիստ ապրել 29.000 քառ. կմ տարածության վրա։ Խորհրդային Հայաստանի տարածքը՝ 1991 թ. դրությամբ, կազում էր 29,8 քառ. կմ տարածք։ Այսինքն, ստացվում է, որ Ալիևը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից 800 քառ. կմ-ն արդեն իրենով է արել։ Դեռ մեծ հարց է՝ քանի ազգադավների այս իշխանությունը ՀՀ-ում է, ի՞նչ կմնա մեզ այդ 29.800 քկմ-ից։ Ինչ վերաբերում է երեկ Սյունիքի Տեղ համայնքում տեղի ունեցածին, ապա դա ոչ այլ ինչ էր, քան ռազմական մեծ ագրեսիայի նախերգանք»,- նկատում է ռազմական փորձագետը։
Օրեր առաջ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը, համանման մի քանի այլ կառույցների հետ միասին, համատեղ հայտարարություն տարածեցին՝ պահանջելով ՀՀ իշխանություններից անհապաղ ընդունել ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը, այն է՝ Հայաստանին տրամադրվելիք օգնության փաթեթը, իսկ մերժման դեպքում՝ հիմանավորում ներկայացնել։ Ինչպես և ակնկալվում էր, փորձագետի խոսքով, արձագանք մինչ այս պահը չկա.
«Ինչո՞ւմն է կայանում խնդիրը. ինչպես արդեն ասվեց, երեկ Տեղ համայնքում կատարվածը մեծ ագրեսիայի նախերգանք էր, ըստ էության, սադրանք, որ տանում է թշնամու գերնպատակին, այն է՝ Սյունիքի և Վայոց Ձորի օկուպացիային։ Վերջին օրերին ռուսական կողմը դեսպանների, ՀԱՊԿ քարտուղարության պետի մակարդակով, Մարիա Զախարովայի բերանով ինտենսիվորեն մեսիջներ է հղում առ այն, որ պատրաստ է օգնության ձեռք մեկնելու։ Անգամ Պուտինն է իր, ոչ բարով, կոլեգայի միջոցով հորդորում՝ ընդունել ՀԱՊԿ առաքելությունը։ Ինչո՞ւ է այս թեման հենց հիմա այսքան ինտենսիվորեն արծարծվում՝ ենթադրում եմ, հավանաբար, ռուսական կողմը հրաշալի տեղյակ է եղել այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստվում է հերթական սադրանքին, որին կհաջորդի ավելի մեծ ռազմական ագրեսիա։ Այս ամենին զուգահեռ, բազմաթիվ խողովակներով մեր հանրությանը սթափեցնելու փորձեր են արվում՝ կանխելու մեզ սպասվող մեծ աղետը, բայց առ այսօր որևէ պատասխան քայլ այս իշխանութունների կողմից չի նախաձեռնվում»,- նկատել է մեր զրուցակիցը։
Խնդիրն ավելի քան հստակ է, ասում է ռազմական փորձագետը և հավելում. «Եթե առաջիկա օրերին ՀՀ իշխանությունը չընդունեց մեր ռազմավարական գործընկերոջ մեկնած օգնության ձեռքը, հետեւապես նշանակում է դարպասները լայն բացել թուրքի առաջ՝ թույլ տալու, որպեսզի կայանա ադրբեջանական հերթական ագրեսիան և այն պսակվի հաջողությամբ»։ Ըստ նրա՝ ՝ ՀԱՊԿ առաջարկը ներառում է ռեալ ռազմատեխնիկական օգնություն, ընդ որում, բացի մեր սահմաններին խաղաղապահ առաքելության տեղակայումից, այն ենթադրում է նաև զենք – զինամթերքի առաքում, այդ թվում նաև, որպես օգնություն, այսինքն, անվճար հիմունքներով, իսկ խաղաղպահներն այստեղ գալու են ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության պայմանագրի տրամաբանությամբ, այսինքն, ավելի լայն մանդատով, այդ թվում նաև՝ կրակ բացելու իրավասությամբ, ինչը չունեն ռուս խաղաղպահներն Արցախում։
Դավիթ Ջամալյանը, սակայն, վստահ է՝ հայաստանյան օրվա իշխանություններն ամեն կերպ կխուսափեն ռուսական կողմի օգնությունն ընդունելու առաջարկից. «Իսկ երբ բանը բանից կանցնի և, իսկապես, սպասվելիք մեծ պատերազմի աղետը կխլի մեզանից հսկայական տարածքներ և հարյուրավոր մարդկային կյանքեր, այն ժամանակ միայն, ներքին ընդվզումը կանխելու և իրենց աթոռները պինդ պահելու համար, գուցեև, ընդունեն օգնությունը։ Բայց այս սցենարի պարագայում, օրվա իշխանություններն, անպայման, կեղծ թեզեր կտարածեն առ այն, թե, իբր, օգնությունը ուշ է առաջրկվել, ռուսները չէի ուզում մեզ օգնել, նրանք օժանդակեցին մեր հայրենիքի կորստին ու պարտությանը այլն և այլն»։
Ռազմական փորձագետը շեշտում է՝ ռուսները Հարավային Կովկասում պաշտպանում են միայն և միայն սեփական շահը, որովհետև Հայոց պետության, Սյունիքի, Արցախի, Վայոց Ձորի հայապատկանությունը բխում է հենց ռուսական կողմի կենսական շահերից։ Հետևաբար, կենսունակ պահելով Հայաստանը, ռուսները կանխում են իրենց հարավային սահմաններին սպառնացող մեծ լարվածության հեռանկարը։ Հայաստանի ընկնելու պարագայում թե՛ Ռուսատանի Դաշնութունը, թե՛ Իրանի Իսլամական Հանրապետությունն անվտանգային լուրջ խնդիրների և մարտահրավերների առաջ են հայտնվելու։
Բանախոսը վստահություն է հայտնում՝ թե՛ պաշտոնական Թեհրանում և թե՛ Մոսկվայում քաջատեղյակ են, թե ով է Հայաստանում իշխանության ղեկին, հետևաբար, նրանք Նիկոլ Փաշինյանին շրջանցելով, ադրբեջանական ագրեսիան կանխելու կամ, գոնե, զսպելու բազմաթիվ մեխանիզմներ ունեն։
Ջամալյանը լիահույս է՝ շրջանցելով Փաշինյանի իշխանության բերած բոլոր խոչընդոտները, այստեղ մեծ լարվածություն թույլ չտալու համար, ռուսական կողմը կգործադրի իր բոլոր հնարավորությունները, որոնք, ի դեպ, ըստ փորձագետի, քիչ չեն. «Զավեշտը հետևյալում է՝ փոխանակ ՀՀ-ում գործող իշխանությունը դառնա իր բնական ռազմական դաշնակիցների կարևորագույն դաշնակցային մասն ու սեփական երկրի սահմանները և անվտանգությունը պաշտպանելուն ուղղված քայլեր ձեռնարկի, շարունակում է համառորեն սպասարկել հակառուսական ուժերի շահերը, ինչի համար էլ բերվել է իշխանության՝ դեմ գնալով մեր երկրի պետական և կենսական շահին»։
Անդրադառնալով երեկ Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղի ունեցածին և դրա հետևանքով ՊՆ տարածած պաշտոնական դիրքրոշումների թեմային, Դավիթ Ջամալյանը նշում է՝ ծանոթ է ՊՆ-ի կողմից տարածված տեսանյութի բովանդակությանը, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են թշնամու Զինված Ուժերի ներկայացուցիչներն անարգել մոտենում են տեղում ինժեներաշինարարական աշխատանքներ կատարող մեր զինծառայողներին, իրենց թույլ տալիս այն, ինչ ցանկանում են.
«Ամեն ինչ շատ պարզ է՝ հայկական Զինված Ուժերն ամենավերջին պահին են ընդգրկվել պետական սահմանի մարտական հերթապահության գործընթացին։
Հիմա հողերը նվիրել են, թուրքը եկել, կանգնել է այնտեղ, որտեղ հարկ է համարել և, հավանաբար, վերջին պահին ադրբեջանական կողմն այնքան ուժեր է բերել կուտակել այդ հատվածներում, որ արդեն անհնարաին է եղել չներգրավել մեր Զինված Ուժերը։ Ամեն դեպքում, անգամ դավաճանությունն այդքան բացահայտ չեն կարող անել։ Դա էլ պետք է ապահով կերպով քողարկված կազմակերպեն, ասենք՝ դիմադրության իմիտացիայով, ինչին էլ երեկ ականատես եղանք։ Հետևաբար, մեր բանակին, երևի, վերջին րոպեին հրահանգվել է համապատասխան ինժեներական աշխատանքներ ծավալել, այսինքն, սահմանին մարտական հերթապահություն իրականացնել և, ահա, վերջին րոպեին, հասնելով դեպքի վայր, թուրքական գնդացիրների և ինքնաձիգների փողերի ներքո, մերոնք սկսել են աշխատել։ Նրանք էլ, բնականաբար, թույլ չեն տվել աշխատանքն ավարտին հասնել, իսկ ամենաէականնն այն է, որ դա արել են սադրելով, այնպես, որ հայկական կողմը ստիպված լինի պատասխանել, ինչն էլ հիմք օգտագործելով՝ թշնամին ավելի ծավալուն գործողությունների է անցել։
Ամփոփելով զրույցը, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը նկատում է՝ երբ այս իշխանություններն ասում են, թե իրենք, իբր էսկալացիա թույլ չտալու համար են հանդուրժում, որպեսզի թուրքն առաջ գա, սա, իհարկե, հեթական անհեթեթ թեզն է, որովհետև, ի վերջո, եթե թույլ ես տալիս, որ քո թշնամին առաջ գա, վրա է հասնելու մի պահ, երբ ստիպված ես լինելու կրակել՝ իրենց իսկ նախաձեռնած էսկալացիային պատասխանելու կամ, գոնե, դրանք կանխելու համար։ Էսկալացիան կանխում են ճիշտ ժամանակին դիրքավորվելով, արդյունավետ պաշտպանություն կազմակերպելով։ Սակայն, այստեղ ամեն ինչ ավելի վտանգավոր է, քան թվում է … Ամենայն հավանականությամբ, Սյունիքում և Վայոց Ձորում կրկնվելու է 2020-ի կապիտուլյացիայի սցենարը։ Դավաճանական պայմանավորվածության հոտ է գալիս… նշում է ռազմական փորձագետը։
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.