«Միասին» շարժման նախաձեռնող խմբի անդամները գիշերն են վերադարձել Սյունիքից։ Այն ինչ տեսել են Տեղ գյուղում այլ կերպ չեն կարողանում նկարագրել, քան զարհուրելի ու սարսափազդու տեսարան։ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանն ամբողջ գիշեր չի կարողացել աչք փակել, ասում է՝ եթե շարունակենք այսպես անտարբեր ու մեր երկրի անվտանգային հարցերի շուրջ անհաղորդ մնալ միայն Արցախը չէ, Սյունիքն էլ կկորցնենք։
«Իրադրությունը շատ մտահոգիչ էր և անցանկալի զարգացումներով հղի, իսկ մենք հանգիստ նստած ենք։ Ասում են՝ բարելավում է եղել։ Բարելավումը ո՞րն է։ Բարելավումն այն է, որ այնտեղ ադրբեջանական զորամիավորումներն իրենց դիրքե՞րն են ամրացնում։ Ադրբեջանը ոչ միայն Արցախն է բացարձակ շրջափակել և կլանում, այլ Սյունիքն է ուզում կտրել»,- ասում է նա։
Միայն Տեղ գյուղից անզեն աչքով տեսանելի ադրբեջանցիներն ու ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական ինժեներական տեխնիկան չէ, որ սարսափեցրել է Դիլբարյանին։ Շարժման անդամները Սյունիքում են իմացել, որ Հայաստանը Արցախին կապող միջանցքը չի գործում և որ նորակառույց այդ ճանապարհահատվածում Ադրբեջանի ուժային կառույցների ներկայացուցիչներն ուղեկալ են տեղադրել հայկական և ռուսական ուղեկալների միջև ու սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ սկսել։
Ադրբեջանական ուղեկալին չեն հանդիպել Երևանից մեկնած շարժման անդամները, Հայաստանի ուժայինները նրանց Կոռնիձորում են այդ մասին հայտնել և արգելել են առաջ շարժվել՝ հիշեցնելով 2 օր առաջ արցախցիների հետ պատահածն ու համոզել, որ հայերին թույլ չեն տալիս Արցախ գնալ, որ նրանց անվտանգությունը չվտանգեն։
«Սարսափելի է, այնտեղ Ադրբեջանի զորքն է, որը գծում է նոր, թարմացվող սահմանը՝ ՀՀ ինքնիշխան տարածքների հաշվին։ Ադրբեջանցիներն իրենք իրենց եկել են, մեր տարածքները բռնազավթել են և այնտեղ ամրակայվել, մենք էլ՝ պարզվում է՝ առաջնորդվում ենք էսկալացիա թույլ չտալու սկզբունքով։ Արցախի անցակետում Շուշիի շրջանի ոստիկանապետ պարոն Ղամբարյանն ասաց, որ ինքն էլ չի կարողանում գնալ Արցախ և հանդիպել իր ընտանիքին։ Փաստորեն, ԱՀ անցակետի պատասխանատուների մուտքը դեպի Ստեփանակերտ փակ է, որովհետև միջանցքը փակ է։ Զարհուրելի է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Դիլբարյանը։
Այս իրավիճակում ամենածանրը տեղեցիների վիճակն ու հոգեվիճակն է։ Դիլբարյանն ասում է՝ գյուղացիներից քչերին են կարողացել հանդիպել, ում հետ էլ խոսել են, բոլորն էլ նեղսրտած ու անհանգիստ են, սպասում են, որ այստեղ՝ Երևանում մի բան անեն։
«Բոլորի ասածը մեկն է՝ մի բան արեք, մենք էլ գանք, միանանք։ Թշնամին գալիս է, ի՞նչ պիտի անենք»,- տեղեցիների ասածները կրկնում է նա։
Թշնամուն դիմակայելու պատրաստակամություն ունեցողներն էլ քիչ չեն, պատրաստ են հայրենիքի ամեն սանտիմետրը արյամբ պահել, բայց դե, կռվելու համար էլ պետական աջակցություն է պետք. 21-րդ դարում ենք, 21-րդ դարի դիմադրությունն էլ ուրիշ է, հայդուկային շարժում հո չէ, փայտն առած չեն գնա կռվեն նորագույն սպառազինություն ունեցող ադրբեջանցիների դեմ։
«Մենք ոչ միայն պատերազմական, այլև տեղեկատվական շրջափակման մեջ ենք։ Ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը մոտ է զրոյի։ ՊՆ-ն ինչ-որ դիրքերից հեռացվում է, գալիս են ԱԱԾ զորքեր, չես հասկանում՝ ինչ զինամթերքով, ինչով։ Մեր անվտանգության դոկտրինը և անվտանգության քաղաքականությունը բացարձակ ձախողված է, պետք է շտապ հեռացնել այն իշխանությանը, որը չի կարողանում պաշտպանել ՀՀ սահմանները։ ՀՀ-ում կան ռազմական ոլորտի, ինչպես և սահմանանշման և սահմանագծման ոլորտի շատ հմուտ մասնագետներ, որոնք կարող են թշնամուն հակադարձել»,- համոզված է Դիլբարյանը։
Ամփոփելով ծանր օրվա տպավորությունները Դիլբարյանն արձանագրում է ՝ ադրբեջանցիները՝ խախտելով բոլոր պայմանավորվածությունները եկել և անցակետ են տեղադրել հայ և ռուս խաղաղապահների միջև, և այս անգամ ոչ թե կեղծ բնապահպաններ են, կամ վարձու մարդիկ, այլ Ադրբեջանի ուժային կառույցների ներկայացուցիչներ։ ՀՀ տարածքը շարունակում է բռնազավթվել, Ադրբեջանն իր համար գծում է սահմաններ և որևէ դիմադրության չի արժանանում։
Արցախն ամբողջությամբ շրջափակված է և բոլոր նրանց, ովքեր փորձում են այդ անցակետը հատել, սպառնում են, ահաբեկում, ստիպում են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել, որ թույլ տան Արցախ մուտք գործել։ Օղակն ավելի ու ավելի է սեղմվում ոչ միայն Արցախի, այլև Հայատսանի շուրջ… Հայաստանի սահմանները ևս կրճատվում են, թշնամին ամեն անգամ առաջ է գալիս, զավթում նոր տարածքներ Սյունիքում, Ջերմուկում, Վայքում, Գեղարքունիքում ու տեղակայվում ստրատեգիական նշանակություն ունեցող բարձունքներում։ Իսկ նման իրողության պայմաններում, երբ քեզ ուժով դուրս են շպրտում քո հողից, քո հայրենիքից, քո տնից, ոչինչ չի մնում անել, քան ուժով կանգնեցնել այդ կործանարար թափանիվը, ոչ թե լուռ ու գլխիկոր համաձայնել ու կատարել թշնամու պահանջներն ու հրահանգները…
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.