Ադրբեջանը փորձում է ամբողջովին շրջափակել Արցախը, այլընտրանքային ճանապարհը, որ հայկական կողմը շատ ավելի վաղուց պետք է պատրաստեր, պատրաստ չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
«Կարծես, մինչեւ ապրիլի 1-ը ժամանակ է տրվել, չգիտեմ՝ որքանով կհասցնեն, բայց ադրբեջանցիները տեղակայվել են Հայաստանի եւ Արցախի սահմանների վրայի բարձունքներում, ասել են, որ տարածքն իրենցն է եւ իրենք եթե դեռ չեն տեղադրել, ապա կարծում եմ՝ այնտեղ կտեղադրեն անցագրային կետ: Ստացվում է, որ պայմաններ թելադրողն այս պարագայում իրենք են:
Իսկ տեղադրել անցագրային կետ, նշանակում է, որ ինքն է վերահսկելու Հայաստանից Արցախ գնացող ցանկացած տրանսպորտային միջոց, ցանկացած բեռի ու քաղաքացու մուտք: Իրենք ուզում են անցակետ դնել հենց Հայաստանի սահմանին, ոչ թե 5 կմ-անոց Լաչինի միջանցքում: Իսկ եթե դրեցին այդ անցագրային կետը, Արցախը 100 տոկոսով շրջափակման մեջ է հայտնվելու»,-ասաց նա:
Նահապետյանի խոսքով. այն, ինչ հիմա է կատարվում, Հայաստանի սահմանի մոտ է, Ադրբեջանն ասում է, որ դա իր տարածքն է, իր բարձունքներն են, որտեղ կուզի՝ կնստի. «Հիմա բավականին վիճահարույց բարձունքի վրա են նստել. Հայկական կողմն ասում է՝ մերն է, ադրբեջանցիներն ասում են՝ իրենցն է: Փաստը մնում է փաստ, որ նույնիսկ եթե այդ մի բարձունքը ադրբեջանցիները հետ վերադարձնեն, մնան այլ բարձունքների վրա, դա վտանգ է Հայաստանին: Ընդ որում, սա ձեռնոց է ռուս խաղաղապահներին, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նման բան նախատեսված չէ»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհին, ռազմական փորձագետն ասաց. «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ այդ այլընտրնքային ճանապարհի երեք տարվա ընթացքում ընդամենը նախագիծը պետք է լիներ, որից հետո միայն սկսեին կառուցումը. «Ադրբեջանը, բնականաբար, որպես շահագրգիռ կողմ ավելի արագ կառուցեց ճանապարհի իր հատվածը: Այդ այլընտրանքային ճանապարհին հայկական կողմն իր համաձայնությունը տվել էր, հակառակ դեպքում Ադրբեջանը չէր կառուցի: Հիմա հայկական կողմի մասը պատրաստ չէ:
Ի դեպ, երբ Ադրբեջանի դիվերսիոն-հետախուզան խումբը այդ գրունտային ճանապարհին հայ ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառեց, զոհեր ունեցանք, հիմա անգամ այդ ճանապարհն է իրերնց կրակային խոցելիության տիրույթում: Եթե առաջ 1600-1800 մետր հեռավորության վրա էր, հիմա 300-400 մետր հեռավորության վրա է: Այսինքն ինքնաձիգով ցանկացած տրանպորտային միջոց խոցելի է»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե ՊՆ ստորաբաժանումները փոխարինվում են սահմանապահ զորքերով, Հայկ Մարտիրոսյանն ասաց. «Մեծ հաշվով, եթե ինչ-որ ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվի, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, իրականում մեխանիզմներ պետք է աշխատեն: Մեխանիզմներից առաջինն այն է, որ սահմանի ողջ երկայնքով բանակային ստորաբաժանումներ չլինեն, լինեն միայն սահմանապահ ուղեկալներ: Դա նշանակում է, որ սահմանապահ զորքերը ռազմական գործողություններ չեն կարող իրականացնել՝ ոչ իրենց անձնակազմի քանակով, ոչ պատրաստվածությամբ, ոչ էլ զինտեխնիկայով: Հիմա եթե Ադրբեջանը պատրաստ է սահմանապահ զորքեր տեղադրել, դա այդ մեխանիզմներն են:
Փաշինյանն ասում է՝ մենք սահմանապահ զորքեր ենք բերում կանգնեցնում, Ադրբեջանն էլ թող բերի կանգնեցնի: Փաշինյանը երեւի մոռացել է Գերմանիայում արած իր հայտարարությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ ագրեսիայի: Իսկ դա նշանակում է, որ դա բանակային ստորաբաժանումներն են անելու, ոչ թե սահմանապահ զորքերը: Այնպես որ այդ վտանգը չի անցել, Ադրբեջանը հետ չի կանգնել «Զանգեզուրի միջանցքը» ուժով վերցնելու մտադրությունից: Շատ տարածքներ կան, որ Ալիեւը հստակ հայտարարում է, որ դրանք իրենն են, գալիս է վերցնելու, որովհետեւ սահմանագծում չկա»,-ասաց նա:
Փորձագետի խոսքով, Փաշինյանը ոչ թե պետք է սահմանապահ զորքեր բերի, այլ այնպես անի, որ Ադրբեջանը ռազմական առումով չկարողանա գործողություն իրականացնել: «Նույն Գերմանիայում Փաշինյանն ասաց, որ չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, բա այդ դեպքում ո՞վ կարող է Ադրբեջանի գործողությունները զսպել:
Մենք այդ լուծումն ունենք, այդ լուծումը մեզ առաջարկվել է. ՀԱՊԿ-ը բերում է իր դիտորդները, եւ եթե Հայաստանը խնդրի, կարծում եմ՝ ՀԱՊԿ-ը չի մերժի եւ նաեւ խաղաղապահ ստորաբաժանումներ կբերի: Սա է միակ զսպիչ գործիքը: Այ դրանից հետո, երբ այդ իրավիճակը լինի, այո, երկու երկրների սահմաններին պետք է լինեն սահմանապահ զորքեր»:
Նա կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը փորձում է օղակը սեղմել ոչ միայն Արցախի շուրջը, այլեւ Ստեփանակերտի. «Շուշիի մոտ բարձունքի գրավումը այդ նպատակն ունի: Ադրբեջանը հիմա բնակավայր առ բնակավայր կտրտում է: Մարտակերտի մոտ է ուզում կտրել, Ասկերանի մոտ է ուզում կտրել: Երբ Ասկերանի շրջանի հայտնի երկու բնակավայրերում ադրբեջանցիները հայտնվեցին, դա եւս այդ նպատակն ուներ: Նրանք ուզում են Ստեփանակերտ տանող ճանապարհների ու բարձունքների վրա իշխել, Ստեփանակերտը որպես անկլավ է մնում, մայրաքաղաքը կտրվում է իր բնակավայրերի հետ հաղորդակցությունից: մաս-մաս, կտոր-կտոր իրենք դա անում են»:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.