Արցախի խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունները երկու օր առաջ հայտարարություն էին տարածել, որում Հայաստանի իշխանություններից պահանջում էին հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը եւ կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այս հայտարարությունն անելու համար, ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ հիմքեր են եղել։
«Վերջին ժամանակաշրջանի իրադարձություննեըը կասկածի տեղիք չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Արցախից, ավելին՝ կշեռքի նժարին են դրել Արցախը ու ինչ–որ առեւտուր են անում Արցախով՝մոլորեցնելով Հայաստանի հասարակությանը, իբր դրանով փրկում են Հայաստանը։ Բայց գոնե Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշումից հստակ երեւում է, որ եթե չլինի Ստեփանակերտը, չի լինելու նաեւ Երեւան։ Ես այդ որոշման մեջ մի կարեւոր կետ եմ առանձնացրել, այն է, որ Հայաստանի համար անընդունելի պետք է համարել միջազգային կամ ներպետական ամեն տեսակի փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Հայաստանի վարչապետը նախորդ տարի ապրիլին, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իբր միջազգային հանրությունը պահանջում է մի փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը։ Բայց մեկ տարի անց մենք փաստում ենք, որ միջազգային հանրությունը նման պահանջ չի դրել, եւ դա լոկ Ադրբեջանի պահանջն է։ Մեկ տարի առաջ Հայաստանի իշխանությունը հստակ իր դիրքորոշումն արտահայտեց ու ցույց տվեց, որ այդ օրակարգով առաջ է գնում։ Նախորդ մեկ տարվա ընթացքում մենք բազմիցս խոսել են Արցախի կարմիր գծերի ու մեր ինքնորոշման իրավունքի մասին։ Արցախում նաեւ հանրահավաքներ են եղել, այդ կերպ ժողովուրդը միացել է ԱԺ հայտարարություններին։ Սա միայն քաղաքական կողմնորոշում չի եղել, այլեւ ժողովորդի կամքն է եղել, որին դեմ է գնում Փաշինյանը, փաստ. երեկ նա ասուլիսի ժամանակ անդրադարձավ ռուս խաղաղապահների դեմ Արցախի 20 քաղաքացիների բողոքի ակցիային, բայց առ այսօր մենք չենք լսել որեւէ անդրադարձ այն բողոքի ակցիաների մասին, որոնք Նիկոլ Փաշինյանի կողմից տեղի էին ունենում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։
Երկու օր առաջվա մեր հայտարարությամբ մենք եւս մեկ անգամ փորձեցինք կանխել ու սանձել այն գործընթացները, որոնք իրականացնում է Հայաստանի վարչապետը եւ չստորադասել Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշումը։ Գերմանիայի կանցլերը վերջերս խոսեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը կրկին առաջ բերեց անվտանգային ու իրավունքի հարցերը, որը միանշանակ հակասում է բոլոր որոշումներին եւ այն գործընթացներին, որոնք այսքան տարիներ տարվել են ու շարունակում են մնալ Արցախի դիրքորոշումը»,– ասաց Մետաքսե Հակոբյանը։
Արցախի խորհրդարանի խմբակցությունները մեջբերելով գազի, հոսանքի խաթարումները, բնակչության ահաբեկումն ու ազատ տեղաշարժի սահմանափակումները, հայտարարության մեջ նշել էին նաեւ, որ այդ պայմաններում անընդունելի են Բաքվի հետ ուղիղ երկխոսության մասին խոսակցությունները:
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը NEWS.am-ի հետ զրույցում այսօր հայտարարել է, որ Բաքվի եւ Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջեւ ուղիղ շփումներն այլընտրանք չունեն։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Արցախն այս դեպքում վերանայի իր որոշումը, Մետաքսե Հակոբյանը նախ անթույլատրելի համարեց Բաքվի եւ Ղարաբաղի միջեւ ուղիղ շփումները, ընդգծելով, որ հումանիտար հարցերի շուրջ վերջին հանդիպմանը Ադրբեջանը ներկայացել էր ինտեգրման իր օրակարգով, ինչը Արցախի համար ընդունելի չէ։ Ինչ վերաբերում է քաղաքական հարցերին, ապա դրանք ըստ պատգամավորի, պետք է քննարկվեն եռակողմ ձեւաչափում, ինչպես եղավ 2020 թվականի նոյեմբերի 9–ի հայտարարությունը։
«Մենք չենք խուսափում Բաքվի հետ շփումներից, բայց այդ շփումները պետք է լինեն հստակ ձեւակերպված, այն պետք է լինի բանակցային գործընթաց, որովհետեւ սրանք բանակցային չեն, սրանք ընդամենը հումանիտար հարցերի շուրջ քննարկումներ են։ Բանակցություններում Արցախը պետք է դիտարկվի որպես հավասար բանակցային կողմ։ Եվ դա կարող է տեղի ունենալ միջազգային ինչ–որ հարթակում, միջնորդավորված, այլ տարբերակ չի կարող լինել, այլեւ ձեւաչափ մեզ համար ընդունելի լինել չի կարող, առավել եւս երկխոսությունը։ Դա ծուղակ է, ծուղակ, որտեղ նաեւ Հայաստանն է տուժում գործընթացից, ինչն անթույլատրելի է, որովհետեւ Հայաստանն ու Արցախը պետք է լինեն նույն համակարգում, այդպես է մեր փրկությունը լինելու։ Միջազգային հանրություն այդտեղ իր շահն ունի, իրենց ընդհանուր առմամբ հետաքրքիր չէ Արցախի անվտանգությունը, իրավունքները։ Արեւմուտքը մեկ խնդիր է լուծում՝շարունակում է իր հաշվեհարդարը տեսնել նաեւ այս տարածաշրջանում։ Ինքը այստեղ մեկ խնդիր ունի լուծելու՝ ազատվել Ռուսաստանի ներկայությունից Արցախից, ուրիշ որեւէ խնդիր իրենք չեն լուծում։ Երկխոսությունն ամենալավ միջոցը կլինի Ռուսաստանից ազատվելու, եւ ցավոք, այսօր դրան էին տանում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները, որը մեր դիրքորոշումը չէ»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Բաքվի հետ ուղիղ երկխոսության մեջ Մետաքսե Հակոբյանը վտանգներ է տեսնում.
«Վտանգն այն է, որ մենք հաստատում ենք Ալիեւի այն թեզը, որ պատերազմով բոլոր խնդիրները լուծված են, Արցախը Ադրբեջան է, եւ Արցախն ունի հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնք գնում են ինչ–որ հումանիտար հարցեր լուծելու։ Դրանից հետո ակնհայտ է, որ հաջորդ քայլը ինտեգրումն է լինելու, նույնիսկ՝ տնտեսական ինտեգրումը։ Ադրբեջանի շահը սա է, իսկ արեւմուտքինը՝ այս տարածաշրջանից ազատվել Ռուսաստանի ներկայությունից։ Ցավոք, Հայաստանը չունի իր շահը այս պարագայում էլ կամ էլ իր շահն այն է՝ ինչ Ադրբեջաննին է»։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որում նա խուսափեց ուղիղ պատասխանել հարցին՝ արդյոք Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, թե ոչ եւ որ կաշկանդվա՞ծ է հայտարարելու, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Մետաքսե Հակոբյանն արձագանքեց.
«Նիկոլ Փաշինյանը կաշկանդված է Ադրբեջանին տված խոստումներով, նա իր օրակարգով ու տեսակետներով է կաշկանդված, իսկ իր օրակարգի մեջ Արցախի փրկությունը չկա, մենք բազմիցս ասել ենք, որ այս օտարածին իշխանությունները զավթել են Հայաստանը, որպեսզի ազատվեն Արցախից»։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.