Այսօր, երբ արմատապես փոխվել է ՀՀ ղեկավարության վերաբերմունքն Արցախի հանդեպ, ստիպված ենք առավել մեծ ջանքեր գործադրել՝ Արցախի սուբյեկտայնության ճանաչմանը հասնելու համար։ Հիմա քննարկումներ ենք անցկացնում, վերլուծում, թե այս իրավիճակում ինչ պետք է անել, որպեսզի լուրջ սխալներ թույլ չտանք ու կարողանանք հասնել մեր նպատակին։ Այդ մասին ասաց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, պատմաբան Արմեն Սարգսյանը։
«Արցախի ԱԺ-ն կապեր ունի աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների, բարեկամական խմբերի հետ, որոնց հետ ակտիվ աշխատանքներ են տարվում։ Աշխատում ենք մի քանի ուղղություններով՝ օգտագործելով մեր ներուժը։ Ճիշտ է, բարդ ճանապարհ ենք անցնում ու դեռ անցնելու ենք, բայց վստահ եմ, որ նպատակին հասնելու ենք։ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու՝ անկախ նրանից, թե ինչ է պատկերացնում կամ խոսում ՀՀ ներկա ղեկավարությունը»,-նշեց Սարգսյանը։
Այն, որ ՀՀ ներկա իշխանությունները, փաստացի հեռացել են Արցախի թիկունքից, ըստ մեր զրուցակցի, չի նշանակում, թե Հայաստանի ժողովուրդը կամ Սփյուռքը մենակ է թողել Արցախին։ Անթույլատրելի համարելով հայությանը տարանջատելու, նրանց տարբեր հատվածների միջև սեպ խրելու ցանկացած փորձ՝ Սարգսյանը շեշտեց՝ Արցախ, Հայաստան, Սփյուռք կապերը նոր որակի պետք է բարձրացնենք, քանի որ հաղթել այդ դեպքում կկարողանանք։
«Արցախում տարբեր ժամանակներում տարբեր կուսակցություններ են եղել իշխանության, բայց նրանցից ոչ մեկը կասկածի տակ չի դրել ինքնորոշման ճանապարհով գնալու հարցը և ոչ էլ ազգին պառակտող քաղաքականություն է վարել։ Արցախը մշտապես վարել է հանունի քաղաքականություն և հիմա էլ ամեն ինչ անում է, որ համահայկական հարթության մեջ ձևավորվի ներքին ու արտաքին ճիշտ, հայանպաստ քաղաքականություն։ Հիմա էլ Արցախում տարբեր հարցերի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, բայց ինքնորոշման ճանապարհով գնալու արդարացվածությունը որևէ ուժ կասկածի տակ չի դնում։ Դա այն ստրատեգիական հարցն է, որի վերաբերյալ տարակարծություններ չկան։ Իհարկե, դրան հասնելու ուղիների հարցում կան տարբեր կարծիքներ, բայց բոլորիս վերջնական նպատակը նույնն է»,-ասաց նա։
Արմեն Սարգսյանի համոզմամբ՝ Արցախը փակուղու առաջ է, բայց՝ ոչ փակուղու մեջ։ Որ ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու ելքեր կան ու գտնվելու են, մեր զրուցակիցը վստահ է։
«Եթե վստահ չլինեինք, որ ելքեր կան, որ մեր նպատակին հասնել կարող ենք, չէինք պայքարի։ Արցախը ռազմավարական դիրքում է, այն կարևոր է նաև գերտերությունների համար։ եթե ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ղեկավարները խոսում են ներկա դրությամբ 2300 քառ. կմ տարածքով Արցախի մասին, նշանակում է՝ այստեղ շահեր ունեն։ Մենք, ուղղակի, պետք է կարողանանք շահել նրանց հակասություններից։ Գերտերությունների շահերի բախումից հնարավոր է շահել, հասնել Արցախի սուբյեկտայնության ճանաչման, եթե կարողանանք մանևրել»,-ասում է Սարգսյանը։
Զուգահեռներ տանելով Ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ՝ մեր զրուցակիցը նկատում է՝ բանաձևն ԱՄՆ Կոնգրեսում անցավ ոչ միանգամից, այլ 49 նահանգների կողմից հայոց ցեղասպանության դատապարտումից հետո միայն. Նույն ճանապարհով էլ Արցախի անկախությունը կարող է ճանաչվել։
«44-օրյա պատերազմից անցել է 2.5 տարի, ու եթե մինչև վերջերս Եվրոպան, ԱՄՆ-ն Արցախը տեսնում էին Ադրբեջանի կազմում, ապա հիմա որոշ երկրներ կրկին սկսել են խոսել ազգերի ինքնորոշման սկզբունքից ևս։ ՌԴ-ն նախագահի շուրթերով ասել է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է թողնել սերունդներին»,-ասում է Սարգսյանն ու հավելում՝ Արցախը դե ֆակտո Հայաստանի մաս է, դե յուրե՝ դեռևս ոչ, բայց վերջնաարդյունքում պետք է հասնենք վերամիավորման։ Հիշեցնելով արցախահայության՝ մայր Հայաստանին միանալու՝ դեռևս 1920-ականներից մղվող պայքարը՝ պատմաբանը շեշտում է՝ հիմա էլ Արցախը չի հանձնվում, արցախցիները տոկուն են ու շարունակելու են պայքարել՝ անկախ նրանից, թե ինչ է ասում ՀՀ դե ֆակտո վարչապետը։
«Ոչ շրջափակումից, ոչ էլ սովից ենք վախենում։ Ես հավատում եմ մեր ներուժին։ Եթե այդ վստահությունը չլիներ, չէինք դիմադրի։ Արցախի ինքնորոշմանը հասնելու ենք. դժվար ու երկար է լինելու ճանապարհը, բայց հասնելու ենք։ Ուղղակի, այդ ճանապարհին պետք է աշխատենք կենտրոնացնել հայության ներուժը և լուրջ սխալներ թույլ չտալ։ Ես մի բան եմ հասկացել նաև. այն քաղաքական գործիչը, որը չի հենվում սեփական ժողովրդի ներուժի վրա, այլ բացառապես արտաքին խաղերի վրա է քաղաքականություն կառուցում, ժամանակից շուտ կնքում է իր քաղաքական մահկանացուն»,-եզրափակեց Արմեն Սագսյանը։
- 15:10Եթե Բաքուն փորձի ռազմական գործողություն սկսել հայ-իրանական սահմանին, Իրանն այլընտրանք չի ունենա, քան միջամտելը.իրանագետ
- 14:10Գերմանիայի թուրք և քուրդ մտավորականներ․ «Պահանջում ենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ձեռքերը քաշեն Արցախից»
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները փակուղում չեն, բայց դա չի նշանակում, որ հերթական սադրանք անելու համար Ադրբեջանին դա կարող է զսպող գործիք լինել
- 12:10Պատերազմից առաջ հայկական կողմին զգուշացվել էր առաջիկա էսկալացիայի մասին և առաջարկվել համատեղ զորավարժություն անցկացնել` ՀԱՊԿ զորքերի ներգրավվածությամբ
- 14:10Իրավիճակը մեզ համար աղետալի է. Ռասմուսենի Հայաստան գալը նշանակում է, որ տարածաշրջանը շուտով պայթելու է
- 11:10Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ «Բաքուն երկխոսության մեջ է Արցախի բնակիչների հետ»
- 15:10Մենք փորձեցինք կանխել ու սանձել այն գործընթացները, որոնք իրականացնում է Հայաստանի վարչապետը
- 12:10Ադրբեջանը էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում. Հանձնարարականներ եմ տվել ԱԳՆ-ին. Փաշինյան
- 15:10ՀՀ զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Սուրեն Պապիկյան
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
17.03.2023 | 13:10
17.03.2023 | 12:10
16.03.2023 | 15:10
16.03.2023 | 14:10
16.03.2023 | 13:10
16.03.2023 | 12:10
16.03.2023 | 11:10
15.03.2023 | 15:10
15.03.2023 | 14:10
15.03.2023 | 13:10
15.03.2023 | 12:10
15.03.2023 | 11:10
14.03.2023 | 15:10
14.03.2023 | 14:10
14.03.2023 | 13:10
14.03.2023 | 12:10
14.03.2023 | 12:10
13.03.2023 | 15:10
13.03.2023 | 14:10
13.03.2023 | 13:10
13.03.2023 | 11:10
11.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.