«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օղակը ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի շուրջ սեղմվում է: Չի բացառվում, որ Թորոսյանն առաջիկայում ձերբակալվի:Երեկ նախաքննական մարմինը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, ձերբակալեց Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին, քանի որ Սիմոնյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի օրոք նրա տեղակալն էր:
Տեղեկացանք նաեւ, որ այս գործով հարցաքննությունները ինտենսիվ շարունակվում են:Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննվել է ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանը, որը Թորոսյանի՝ նախարար եղած ժամանակ դարձյալ փոխնախարար է եղել եւ Քովիդի գծով համակարգողը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ առայժմ իրավապահները Սմբատյանին միայն հարցաքննել են, իսկ թե ինչ կլինի, ցույց կտա ժամանակը:
Շղթան այսքանով չի ավարտվում: Հարցաքննվել են նաեւ 5 հիվանդանոցի տնօրեններ, որոնք Քովիդով հիվանդների են սպասարկել:
Հարցաքննվել են նաեւ առողջապահության արդեն նախկին նախարար Թորոսյանի աշխատակազմի երեք ղեկավարները, որոնցից Լուսինե Քոչարյանը եւ Ծաղիկ Վարդանյանն անգամ առերեսվել են:Այսպիսով, նախկին նախարար Արսեն Թորոսյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում, քանի որ, մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, նրա դեմ ցուցմունք տվողներ կան, ինչը ենթադրել է տալիս, որ Թորոսյանը եւս առաջիկայում գուցե ձերբակալվի:
Հիշեցնենք, որ Թորոսյանն այն նախարարն էր, որ նշանակվելուց հետո շատ անվանի բժիշկների ու առողջապահության կազմակերպիչների մասով «լայվ» էր մտնում ու հրապարակային բոլորին թալանի, կոռուպցիայի համար մեղադրում: Հիմա բացահայտվել է, որ ինքն է ղեկավարել ու կազմակերպել թալանը: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները Թորոսյանի գործունեության շուրջ միայն Քովիդի գործընթացով չէ, որ բացահայտումներ են արել:Այլ նորություններ էլ կան, որոնց մասին կներկայացնենք առաջիկայում:
Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարի՝ նոյեմբերի 22-ին, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահ համակարգում ներքին քննարկում է եղել, որ Աժ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է հրավիրի հարցաքննության:
Ասել է թե՝ նախաքննական մարմինը պատրաստվել է ծանուցում ուղարկել Արսեն Թորոսյանին, սակայն իրավապահ համակարգում գնահատական է հնչել, որ նրան մեղադրանք առաջադրելու պահը դեռեւս չի հասունացել: Արդեն իսկ քրեական գործով ուշագրավ հանգամանքներ են ի հայտ եկել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին Հակակոռուպցիոն կոմիտեն ակտիվ կերպով հարցաքննության է հրավիրում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցներին: Իսկ ի՞նչ քրեական վարույթի մասին է խոսքը: Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:
Հիշյալ ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. հրամանով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության «CՕVID-19»-ի ախտորոշման և բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
- 12:10Փաշինյանը թիմին ասել է՝ թևեր, ճամբարներ չեմ հանդուրժելու. «Հրապարակ»
- 12:10«Հրապարակ». Թուրքիայի 155 քաղաքացի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
- 11:10«Ժողովուրդ». Ուժային կառույցների օպերատիվ հետախուզական խմբերը կմտնեն մի շարք պաշտոնյաների տներ. գործընթացը մեկնարկել է
- 11:10«Ժողովուրդ». Իրանը Հայաստանին հավելյալ գազ է տալու պայմանի դիմաց
- 11:10Կա՞ն Հայաստանին ու հայկական շահերին ավելի մոտ կանգնած պատգամավորներ, քան ես եմ․ Կոնստանտին Զատուլին․ «Հրապարակ»
- 11:10«Հրապարակ». «Մեր նախկին դիրքերի 90 տոկոսը թշնամին գրավել է»
- 11:10«Ժողովուրդ». Շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադարձել են Ադրբեջան
- 11:10«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատրի ձերբակալությունից առաջ հարցաքննվել է Սեյրան Օհանյանը
- 11:10Ռուսները նոր ռազմաբազա են կառուցում Տավուշում.«Հրապարակ»
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
17.03.2023 | 13:10
17.03.2023 | 12:10
16.03.2023 | 15:10
16.03.2023 | 14:10
16.03.2023 | 13:10
16.03.2023 | 12:10
16.03.2023 | 11:10
15.03.2023 | 15:10
15.03.2023 | 14:10
15.03.2023 | 13:10
15.03.2023 | 12:10
15.03.2023 | 11:10
14.03.2023 | 15:10
14.03.2023 | 14:10
14.03.2023 | 13:10
14.03.2023 | 12:10
14.03.2023 | 12:10
13.03.2023 | 15:10
13.03.2023 | 14:10
13.03.2023 | 13:10
13.03.2023 | 11:10
11.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.