Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անցած հինգշաբթի մեծ սխալ գործեց, երբ ենթարկվելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ճնշմանը, պաշտոնանկ արեց պետնախարար, միլիարդատեր գործարար Ռուբեն Վարդանյանին, որն իր հարստությունն ստեղծել էր Մոսկվայում։ Անցած սեպտեմբերին Վարդանյանը հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից և հաստատվեց Արցախում՝ հայտարարելով, որ ցանկանում է իր ժողովրդի կողքին լինել նրա ամենադժվարին պահին։ Իր տեղափոխությունից կարճ ժամանակ անց նախագահ Հարությունյանը նրան նշանակեց Արցախի պետնախարար։
Արցախի նախագահը չպետք է հեռացներ Վարդանյանին կամ պետք է գոնե մի փոքր սպասեր, որպեսզի չթվար, թե նա այդքան արագ կատարում է Ալիևի հրամանները։ Ցավոք, Վարդանյանը պաշտոնանկ արվեց անմիջապես այն բանից հետո, երբ Արդարադատության միջազգային դատարանը մեծացրեց ճնշումը Ադրբեջանի վրա՝ նրա դեմ կայացրած որոշմամբ։
Ամոթալի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող կուսակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, այս տարվա փետրվարին խորհրդարանում արեց հետևյալ դավաճանական հայտարարությունը. «պետք չէ երեք միլիոն հայերին վտանգի ենթարկել հանուն Արցախի»։ Երբեք լավ գաղափար չէ, երբ դու և քո թշնամին միևնույն կողմում եք…
Վերջերս մի քանի ադրբեջանցի լրագրող և նույնիսկ նախագահ Ալիևը զրպարտեցին Վարդանյանին՝ նրան անվանելով «ռուսաստանցի օլիգարխ, հանցագործ և փողեր լվացող»։
2022 թվականի հոկտեմբերին Ալիևը Վարդանյանի մասին անձամբ է բողոքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Պուտինն ասել է Ալիևին, որ ինքը ոչինչ չգիտի Արցախում Վարդանյանի ներկայության և գործունեության մասին։
2022 թվականի նոյեմբերի 17-ին Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի հետ հանդիպման ժամանակ Ալիևն ասաց, որ հրաժարվում է բանակցել Վարդանյանի հետ, որին նա անվանել է «Մոսկվայի էմիսարը» Ղարաբաղում։ Ալիևը շարունակել է. «Մենք պատրաստ ենք խոսել… Ղարաբաղում ապրող հայերի հետ, այլ ոչ թե նրանց հետ, որոնք ուղարկվել են Մոսկվայից՝ իրենց գրպաններում թաքցնելով ռուս ժողովրդից գողացված միլիարդավոր դոլարների փողերը, ինչպես Վարդանյան անունով անձնավորությունը, որը Մոսկվայից տեղափոխվել է այնտեղ շատ հստակ օրակարգով»։
2023 թվականի փետրվարի 18-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում վարչապետ Փաշինյանի հետ պանելային քննարկման ժամանակ Ալիևն ասաց, որ պատրաստ է գործնական շփում սկսել Ղարաբաղի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. «Բայց մենք կարող ենք դա անել միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանի քաղաքացի, քրեական օլիգարխ, Եվրոպայում փողերի լվացմամբ զբաղվող Վարդանյանը հեռանա մեր տարածքից»։ Ալիևը հավելել է. Վարդանյանը «արտահանվել է Ռուսաստանից՝ Ղարաբաղում առաջատար դիրք զբաղեցնելու համար։ Միգուցե արտահանումը ճիշտ բառ չէ։ Ես կնախընտրեի մաքսանենգ ճանապարհով բառը»։
Ալիևի գործը չէ, թե ով պետք է ներկայացնի Արցախը բանակցություններում։ Դա Արցախի կառավարության որոշումն է։ Ավելի խելամիտ կլիներ, որ Արցախի նախագահն ընդհանրապես չհեռացներ Վարդանյանին, միայն այն բանի համար, որ Ալիևին ցույց տար, թե ով է Արցախում որոշում կայացնում։
Առաջարկում եմ Վարդանյանին զրպարտության համար հայցեր ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան բոլոր նրանց դեմ, որոնք ստեր են տարածել իր մասին՝ ստիպելով սկանդալային ադրբեջանցի լրագրողներին և նախագահ Ալիևին խոշոր տուգանք վճարել և հրապարակայնորեն ներողություն խնդրել Վարդանյանից։
Վերջապես, լավ գաղափար չէ տրվել ձեր թշնամիների ճնշումներին, որոնցից նրանք միայն խրախուսվում են՝ ձեզանից հետագա զիջումներ պահանջելու համար: Նրանց պահանջների ցանկն անվերջանալի է։
Ահա Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ներկայիս և հնարավոր պահանջներից մի քանիսը.
- Ադրբեջանն իր անցակետերը կտեղակայի Լաչինի միջանցքում.
- Ապագա «Զանգեզուրի միջանցքը», որը Ադրբեջանը կապելու է Նախիջևանին, կստանա Լաչինի միջանցքի նման կարգավիճակ.
- Ադրբեջանը, հետագա զիջումներ փնտրելով, նույնիսկ Լաչինի միջանցքի բացումից հետո, հավանաբար, կրկին արգելափակելու է այն.
- Այն բանից հետո, երբ կեղծ ադրբեջանցի բնապահպանները պահանջեցին ստուգել Արցախում գտնվող հանքերը, նրա ղեկավարներն անխոհեմաբար փակեցին հանքերը՝ այդպիսով խրախուսելով ադրբեջանցիներին ավելի շատ զիջումներ պահանջել, փոխարեն ասելու՝ «դա ձեր գործը չէ», ինչը հանգեցրեց ադրբեջանցիների հաջորդ պահանջին, որ հայերը դադարեցնեն մետաղների արդյունահանումը Արցախի հանքերից.
- Հետագա հայկական զիջումներ որոնելով՝ ադրբեջանական ուժերը, հավանաբար, կգրավեն Հայաստանի Հանրապետության ավելի շատ տարածքներ.
Նմանապես, Թուրքիան զիջումների է ձգտելու Հայաստանից՝ պահանջելով - Ջնջել Անկախության հռչակագրից Հայոց ցեղասպանության հիշատակումը «Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում»։ Եթե ոչ, ապա Թուրքիան կսպառնա փակել Հայաստանի հետ սահմանը այն բացելուց հետո.
- Դադարեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քարոզարշավը.
- Ընդունել Թուրքիայի հետ գոյություն ունեցող սահմանները՝ հրաժարվելով Արևմտյան Հայաստանի տարածքների նկատմամբ ապագա պահանջներից.
-Արգելել Թուրքիայի դրոշի այրումը Ապրիլի 24-ին. - Հրաժարվել Թուրքիայից ցեղասպանության կորուստների փոխհատուցման ցանկացած պահանջից։
Հայաստանի և Արցախի ղեկավարները պետք է հասկանան, որ ահաբեկչին գոհացնելը բերում է ոչ թե խաղաղության, այլ ավելի շատ ահաբեկման։
Ցավոք սրտի, չնայած Ալիևի պահանջով Վարդանյանին զոհաբերմանը՝ ակնկալում էին, որ Ադրբեջանը դրա դիմաց կապաշրջափակի Լաչինի միջանցքը, միջանցքը դեռևս արգելափակված է փետրվարի 27-ի դրությամբ: Նույնիսկ փետրվարի 25-ին, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների փակ հանդիպումից հետո, միջանցքը մնում է փակ։
Վարդանյանը հայտարարեց, որ չնայած աշխատանքից ազատվելուն՝ շարունակելու է ապրել Արցախում։ Հայտնի չէ, թե նա ինչ դեր է կարողանում կամ ցանկանում խաղալ առանց պաշտոնական դիրքի։
Մնում է միայն մեկ առեղծված։ Ի՞նչ էին անում նախագահ Հարությունյանը և պետնախարար Վարդանյանը փետրվարի սկզբին, երբ երկուսն էլ առանձին մեկնել էին Մոսկվա և մի քանի օրվա ընթացքում վերադարձել Արցախ։ Ինչո՞ւ էին գնացել Մոսկվա, ո՞ւմ հետ են հանդիպել այնտեղ, ինչի՞ մասին են խոսել։ Ոչ մեկը ոչ մի խոսք չասաց այդ այցի մասին։ Այս հարցերի պատասխանները կարող էին լրացուցիչ լույս սփռել Վարդանյանի պաշտոնանկության վրա։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.