Տոսկա … 1800 թվական. Ազգային օպերայի և բալետի թատրոնում օրեր առաջ Պուչինի այս հրաշալի ստեղծագործությունն էր. Տոսկայի դերում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյան, Կավարադոսի՝ Տիգրան Հակոբյան, Սկարպիա՝ ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Բաբայանց:
Սեր , խանդ, քնքշանք, բռնություն, դաժանություն… Թեման այսօր էլ կարելի է արդիական համարել։
Սիրած տղամարդուն ազատ արձակելու համար ամենազոր իշխանավորը՝Սկարպիան, պահանջում է երգչուհի Ֆլորիա Տոսկայից տրվել իրեն: Հանգուցալուծումը դրամատիկ է: Ինչ խոսք, ուրախալի է, որ մեծ աշխատանք պահանջող այս գործում ընդգրկված են ոչ միայն պրոֆեսիոնալներ, այլև օպերային արվեստում իրենց առաջին քայլերն անող երեխաներ՝ Դավիթ Զալյանի հիմնադրած վորկալ- երգչախմբային դպրոցի սաներ, որոնք մեր հույսն ու լույսն են, մեր վաղվա օրը:
Հրաշալի կատարումներ, ջանք, նվիրում և… կիսադատարկ դահլիճ…
Հենց այս հարցից էլ սկսեցինք մեր զրույցը Օպերային թատրոնի առաջատար երգչուհիներից մեկի՝ Մագդա Մկրտչյանի հետ:
-Այո, ցավոք այսօր կա նման խնդիր. դա մասամբ կապված է մեր ժողովրդի տրամադրության, մեր երկրի վիճակի հետ: Վերջին մի քանի տարին՝ քովիդ, պատերազմ, և այլ գործոններ շատ խանգարեցին մեզ, հեռացրեցին հանդիսատեսին թատրոնից: Սակայն դա հարցի մի կողմն է:
Վստահորեն պետք է հպարտ լինենք, որ ունենք օպերային թատրոն, որը մեզ ներառում է քաղաքակիրթ երկրների թվում: Օպերային արվեստն, ինչ խոսք, ներդրումներ է պահանջում,բայց չպետք է շքեղություն համարվի: Այն էլիտար արվեստ է և առանց լուրջ հովանավորի զարգացում չի կարող ունենալ: Պետության կողմից քայլեր արվում են, բայց էլ ավելի ուշադրություն ու գործնական ծրագրեր են պետք: Պետք է ազգովին հոգ տանենք, նպաստենք ազգային օպերայի հզորացմանը:
-Արվեստը շատ հզոր զենք է, մարդու հոգին մաքրող, տրամադրող, այն պետք է ընդամենը ճիշտ օգտագործել:
-Այո,անհրաժեշտ է այդ զենքը փայլեցնել և բաժանել նախ մատաղ սերնդին. այդ առումով մեծ անելիք ունի կրթության ոլորտը, մշակույթի պատասխանատուների հետ ձեռք -ձեռքի: Բարձր դասարանցիներին և բուհերի ուսանողներին աբոնեմենտային ծրագրով պետք է ներգրավել մշակութային կյանքում,որի համար ընդամենը բարի կամք է պահանջվում, վաղը կարող է ուշ լինել:
Մեր երեխաները եթերային քաոսի մեջ են մեծանում, ինչը պետք է հուզի բոլորիս: Ճշմարիտ մշակույթը պետք է առաջնային լինի: Մեր երկրում շատ տարօրինակ է կարգավորվում այս դաշտը, հովանավորում են այնպիսի նախագծեր, որ ապշում ես:Ես կհասկանամ, եթե գումար տրամադրվի պատմական սյուժեներով գործերին, մնայուն արժեքներ ստեղծվի, սակայն…
-Կոմերցիա է…
-Կան արժեքներ, ինչպես մեր ունեցած օպերային թատրոնն է, որ պետք է վեր լինի կոմերցիայից և այստեղ մեծ է պետության մոտեցումը:Մեր թատրոնը հիմնական հովանավորի կարիք ունի: Սա միանշանակ է: Մետրոպոլիտեն, Լա- Սկալա, և այլ աշխարահռչակ թատրոններ ունեն խոշորագույն ընկերությունների հովանավորութունը: Ես կարծում եմ, որ նրանք դա հպարտությամբ են անում:
-Ունե՞ք պոտենցիալ աշխարհի բեմերում երգելու։
-Հրաշալի ձայներ ունենք, որոնք այսօր էլ երգում են անվանի օպերային թատրոններում, սակայն ինչքան էլ պահանջված լինեն, պիտի հպարտությամբ ասեմ, որ միևնույնն է, վերադառնում են: Սերը դեպի հայրենիք ձգում է բոլորիս: Խնդիրը ինքնակազմակերպվելու մեջ է: Մենք հրավիրում ենք տարբեր երկրներից երգիչներ անգամ երկրորդական դերերի համար, վճարում թանկ, այնինչ, մեր ունեցած պոտենցիալը ճիշտ բաշխելու խնդիր ունենք:
-Գաղտիք չէ, որ օտարամոլ ենք: Օպերային արվեստը թանկարժեք սկիհ չէ, որ դնես երևացող տեղում, մեկ -մեկ փայլեցնես ու գոհ լինես, որ ունես, այն սիրով օգտագործելու, հպարտանալու և սերունդներին է՛լ ավելի շողացող փոխանցելու համար է:
— Միանշանակ, իսկ դրա համար պետական հոգացություն է պետք, հովանավոր գտնելու և կազմակեպելու կամք:
Ռուզան Ավոյան
Հ.Գ. Երգչուհու հետ զրուցել ենք նաև նրա զբաղվածության և ծրագրերի մասին: Շարունակությունը հաջորդիվ:




- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.