Զարմանալի չէր, որ պետական մակարդակով Թուրքիան «շնորհակալություն» չհայտնեց Հայաստանին հումանիտար օգնության և փրկարար խումբ ուղարկելու համար։ Հայկական փրկարար ջոկատի մասին թուրքական պետական և ընդդիմադիր մամուլը ոչինչ չգրեց, բացառությամբ «Անադոլու» գործակալության հրապարակած մի կարճ տեսանյութի, որն արվել է Իգդիրում՝ այսպես կոչված Ցեղասպանության հուրշարձանի տարածքում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Մհեր Աբրահամյանը։
Նրա դիտարկմամբ՝ այստեղ ոչ գործակալությունն է պատահական ընտրված, ոչ էլ անգամ տեղանքը. թուրքական պետական լրատվամիջոցի նկարահանած փոքրիկ տեսանյութն անգամ ամբողջովին հաշվարկված էր, այն ևս հստակ ուղերձ էր պարունակում։
«Կարող էին հայկական բեռնատարները նկարել Տիգրիս քաղաքի ներսում, ոչ թե հուշարձանի և դրոշի ֆոնին։ Այստեղ կար ակնհայտ մեսիջ, երբ Անադոլուի տեսախցիկը ֆիքսում է հենց այս հուշարձանի և այս դրոշի ներքո ընթացող հայկական բեռնատարները ու հենց Իգդիրում, որը Կարսի պայմանագրով է անցել Թուրքիային և այսօր Թուրքիան նպատակ ունի, որ Հայաստանը վավերացնի Կարսի պայմանագիրը և վերջնականապես հրաժարվի Կարսից ու Իգդիրից»,- ասաց նա։
Նշենք, որ թուրքական դիվանագիտական կորպուսը սահմանափակվեց Քըլըչի՝ Twitter-ի միկրոբլոգում արված գրառմամբ, որտեղ վերջինս շնորհակալություն էր հայտնել հայ գործընկերոջը՝ Ռուբեն Ռուբինյանին և ԱԳՆ նորանշանակ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին։
«Քըլըչ հանդիպում է Ռուբեն Ռուբինյանի հետ, ուստի շնորհակալություն հայտնեց նրան։ Բացի այդ՝ Թուրքիան կիրառեց դիվանագիտական քայլ, թե այսօր մեր հարաբերությունները Հայաստանի հետ Քըլըչ-Ռուբինյան-Վահան Կոստանյան ձևաչափում են, հետևաբար, թող նա էլ՝ շնորհակալություն հայտնի մինչև տեսնենք՝ ինչ է լինում»,- ասաց թուրքագետը։
Աբրահամյանը չի թաքցնում՝ առաջին իսկ օրից դեմ է արտահայտվել Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու որոշմանը։ Ասում է՝ սխալ քայլ է Հայաստանի կողմից, հատկապես արտաքին քաղաքական և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տեսանկյունից։ Թուրքագետը հիշեցնում է 1908 թվականի իրադարձությունները, երբ երիտթուրքերը եկան իշխանության և հայերը մեծապես օգնեցին երիտթուրքական հեղափոխության կայացմանը իբր թե Թուրքիայում դեմոկրատական կարգեր հաստատելու համար և ի՞նչ տեղի ունեցավ. ընդամենը 6-7 տարի հետո այդ նույն թուրք ենիչերիների ձեռքով կոտորվեց մի ամբողջ հայ ազգ, իսկ թուրքական քաղաքականությունը հիմք դրեց պանթուրքական նվաճողական քաղաքականությունը։
«Ցայսօր թուրքը չի փոխվել, միգուցե նա իր լոյալ վերաբերմունքը ցույց տա Հայաստանին, բայց նրա քաղաքականությունը տարածաշրջանի, Հայաստանի նկատմամբ չի փոխվում և դա պատմության տարբեր փուլերում ապացուցվել է։ Թուրքերը միշտ ունեցել են այդ քաղաքականությունը՝ հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների միջոցով ոչնչացնել հայերին»- ընդգծեց Աբրահամանը
Նրա խոսքով՝ Հայաստանի այսօրվա իշխանությունը կրում է քաղաքական և գիտական գործիչ Ժիրայր Լիպարիտյանի գաղափարախոսությունը։ Դեռ տարիներ առաջ վերջինս իր գրքերում ներկայացնում էր ընդգծված բարյացկամ վերաբերմունք Թուրքիայի հանդեպ և փորձում էր առաջ տանել այն գիծը, իբր Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ և հայերի համար վտանգ չի ներկայացնում։
«Այսօրվա կառավարությունը միտված է իրականացնել 90-ականների քաղաքականությունը և անգամ մերժել ու անտեսել 100 տարի առաջ տեղի ունեցածը, մերժել և անտեսել ընդամենը 2-3 տարի առաջ տեղի ունեցածը, մերժել և անտեսել 1988-1990 թթ. տեղի ունեցածը»,- հավելեց Թուրքագետը՝ ընդծելով, որ մարդասիրական տեսանկյունից Թուրքիայում տեղի ունեցածն, իհարկե, ողբերգություն է, բայց 1920 թվականին տեղի ունեցածը մեծագույն ողբերգություն էր, որն իրականացվեց այդ երկու պետությունների կողմից, ուստի պետք է հաշվի առնել նախ սեփական շահը, հետո մտածել՝ կարող ես օգնել, թե չէ, կամ պետք է օգնել, թե չէ։
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.