Տղավարի ես պատասխանում, ըստ քեզ՝ դավաճանություն եղել է, թե ոչ, սպաները ձեզ դավաճանել են, թե չէ, երբ թողել ու փախել են։ Այս մասին Իշխան Վահանյանի գործով դատական նիստին ասաց զոհված Նարեկ Ղազարյանի հայրը՝ Գեղամ Ղազարյանը՝ դիմելով վկային։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր կայացել է մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը, որի ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը։
Առաջին վկան՝ Կարեն Աբրահամյանը, որն Արցախյան երրորդ՝44-օրյա պատերազմի ժամանակ եղել է 2.5 ամսվա ծառայող, իր ցուցմունքում, ներկայացնելով Խուռհատ սարից նահանջի հանգամանքները, պատմեց, որ վաշտի հրամանատարն իրենց հրաման էր տվել՝ սար բարձրանալու, դիրքավորվելու և պաշտպանության անցնելու, ողջ անձնակազմով են եղել։ Իշխան Վահանյանին տեսել է Խուռհատ սարում՝ իրենցից ներքև ընկած հատվածում, մոը 200 մ հեռավորության վրա։
«Դիրքավորվել ենք։ Այնտեղ մնացել ենք երկու օր, հետո հարձակվեցին մեր վրա»,- նշեց վկան՝ պատմելով, որ երեկոյան հարձակվել են իրենց վրա և՛ օդային հարվածներով, և՛ հետևակով, ընկել էին շրջափակման մեջ, հետո՝ նահանջի հրաման ստացել, իջել, իսկ թե ով է տվել նահանջի հրամանը՝ չգիտի, չի կարող ասել.
«Հետո իջանք սարից, մեզ ուղեկցեցին Թութակներ՝ Հադրութում է, ինչ-որ պոստի անուն է։ Հետո գնացինք, էլի ինչ-որ շրջափակման մեջ ընկանք, մեր սպային խփեցին՝ Մուրադյան Հովհաննես»։
Խուռհատ սարից նահանջելիս իրենց հետ հրամանատարներից եղել են Վազգեն Վարդանյանը, Հովհաննես Մուրադյանը։
Մեղադրող Գևորգ Ավետիսյանի հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ Վազգեն Վարդանյանը կամ ինքը վիրավորում չեն ստացել, իսկ Հովհաննես Մուրադյանը՝ ստացել է, վկան պատասխանեց. «Մուրադյան Հովոն ավելի առաջ էր, իրեն այդտեղ խփեցին ավտոմատով»։ Վկայի խոսքով՝ չի իմանում, թե ինչպես ստացվեց, որ բաժանվեցին։ Պատասխանելով տուժողի իրավահաջորդի հարցին՝ վկան նշեց, որ Խուռհատ սարից դեպի Վանք գյուղ նահանջելուց հետո ինը հոգով են եղել կապույտ դարպասներով տան մեջ, վիրավորներ ունեցել են, երկու վիրավոր մահացել է։
«Իմ տվյալներով՝ 9-ը չեք եղել, գյուղում շատ եք եղել՝ 32 հոգի։ Այսինքն՝ ձեր մոտ ցանկություն չառաջացա՞վ գոնե այդ երկու ամենածանր վիրավորներին հանեք դուրս՝ 32 հոգով, իմ տղան 12 ժամ ապրեց, արնաքամ եղավ»,- ասաց տուժողի իրավահաջորդը՝ դիմելով վկային, ինչին արձագանքելով վերջինս նշեց, որ վիրավորներին տարել են, իսկ Նարեկ Ղազարյանը զոհվել է տան մեջ՝ հենց իր ձեռքերի մեջ։
Զոհված Նարեկ Ղազարյանի հայրը, շարունակելով հարցադրումները, նշեց, որ գոնե մարմինները հանեին, ինքը 5-6 ամիս որդու մարմինը չփնտրեր։
«Տղավարի ես պատասխանում, ըստ քեզ՝ դավաճանություն եղել է, թե ոչ։ Տղավարի պատասխանի՝ սպաները ձեզ դավաճանել են, թե չէ, երբ թողել ու փախել են։ Աստծուն ես պատասխան տալու»,- նշեց ծնողը, ինչին ի պատասխան վկան ասաց, որ տան մեջ սպա չի եղել, իրենց հետ եղել էր Հովհաննես Մուրադյանը, որը զոհվել էր։
«Պատերազմը վերջացավ, անցավ գնաց, լավ ձեր մեջ մարդկային խիղճ չկա՞ր, որ գայիք մի օր մի ծնողի դուռը թակեիք, ասեիք՝ ձեր ցավը տանենք, որ այսօր կանք՝ ձեր տղերքի շնորհքն է։ Ես ասել եմ ու կասեմ՝ այն զինծառայողը, այն սպան, որը կարողացել է զինվորի կյանք փրկել, չի փրկել՝ դավաճան է»,- ասաց Գեղամ Ղազարյանը։
Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք տանը գտնվելու այդ մեկ օրվա ընթացքում իրենց մտքով չի՞ անցել, որ կարելի է հեռախոսով տեղեկացնել, ինչին արձագանքելով վկան նշեց՝ հեռախոսի կապ չի եղել, մարտկոցներն էլ լիցքավորված չէր։
Նարեկ Ղազարյանի հայրը, վկային դիմելով, հետաքրքրվեց, թե ինչ է եղել Նարեկի վերջին խոսքը, ինչ է ուզել, ինչ ասել, վկան պատմեց.
«Ասեց՝ մրսում եմ, մի բանով ծածկի, բուշլատով ծածկեցի։ Ջուր էր ուզում, ջուր՝ չկար, կոմպոտ տվեցինք»։ Նարեկ Ղազարյանի հայրը նշեց՝ արդյո՞ք չի ասել «Մորս կասեք՝ ես իրան շատ եմ սիրում։ Արտաշն ասեց՝ ձեռքերի մեջ դա էր ասել։ Հիմա դուք ինձ կասկածի մեջ գցեցիք»։
Վկան այդ արտահայտությունը չհիշեց, նշեց՝ ինքն է ծածկել Նարեկի դեմքը, իր հետ այդ պահին այլ զինծառայողել է եղել, հնարավոր է, ինքը չի հիշում։
Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Նշենք, որ այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։ Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․ Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.