Միջազգային ճնշումը և ուշադրությունը Լաչինի միջանցքի փակ լինելու հարցի վրա մեծանում է, և պետք է շարունակենք մեծացնել ճնշումը, «Ազատության»
հետ զրույցում ասաց խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա նաև արձագանքեց իշխանությանն ուղղված քննադատություններին, որ չեն գնում Ադրբեջանի հետ բանակցելու այս հարցի շուրջ։
Ստորև հատված հարցազրույցից.
-Չեք գնում, ուղիղ չեք բանակցում միջանցքը փակողների հետ, առաջին փաստարկը։
Ես համաձայն չեմ այդ փաստարկի հետ, որովհետև իրականում նոյեմբերի 9-ի հայտարարությունն այս մասով առնվազն շատ պարզ է, սևով սպիտակի վրա գրված է հետևյալը, որ ա) Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, ընդ որում, ուշադրություն՝ եթե բուն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմը բառիս դասական իմաստով խաղաղապահությամբ է զբաղվում, այսինքն՝ երկու հակամարտող կողմերի միջև է կանգնած՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի, ապա Լաչինի միջանցքում, որը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կմ լայնությամբ տարածք է, իրականացնում է այդ տարածքի ուղիղ վերահսկում, և այդտեղ, ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ ՀՀ-ն իրավազորություն կամ վերահսկողության որևէ ֆունկցիա չունեն Լաչինի միջանցքում։
Երկրորդը՝ նախ Ադրբեջանը նույնպես Լաչինի միջանցքում, բնականաբար, որևէ իրավասություն չունի, բայց ունի մեկ պարտավորություն՝ երաշխավորել Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղից Հայաստան մարդկանց, մեքենաների և բեռների անվտանգ շարժը, այսինքն՝ այլ կերպ ասած՝ ոչ մի կերպով չանել գործողություններ, որոնք վտանգի կենթարկեն այդ ազատ տեղաշարժը։ Բնականաբար, Ադրբեջանը խախտել է այս կետը, և հիմա հարց է առաջանում՝ լավ, եթե սևով սպիտակին գրված է այն, ինչ պիտի լինի, այսինքն՝ պայմանավորվածությունն արդեն կա, և այն գրված է, բանակցել ինչի՞ շուրջ։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունն արդեն խախտված է, այդ խախտվածությունը պետք է վերականգնվի։
— Այդ պայմանագիրը խախտված է, և այդ պայմանագրի տակ նաև Հայաստանի ստորագրությունն է դրված։ Այնպես չէ, որ այն մի կետի վրա տարածվում է, մյուսի վրա՝ ոչ։
Այո, բայց բանակցությունը ենթադրում է, որ կողմերը խոսում են այն փոխադարձ քայլերի մասին, որոնք կարող են իրականացվել այս կամ այն իրավիճակը ստանալու համար։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արդեն դա բանակցված է, Լաչինի միջանցքի կարգավիճակը, գործունեության պարամետրերը ֆիքսված են և հաստատված են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, այսինքն՝ օրինակ, ըստ այդ քննադատների՝ եթե սկսենք վերաբանակցել փաստացի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որովհետև դա է նշանակում բանակցել այս իրավիճակի շուրջ, որտե՞ղ է երաշխիքը, որ նոր վերաբանակցվածը չի խախտվի երկու օր հետո։ Այսինքն՝ մենք նաև գործ ունենք Ադրբեջանի պայմանագրունակության հետ այստեղ։
— Այսինքն՝ Դուք նկատի ունեք՝ մի անգամ բանակցելով Երևանն այդ շանտաժին ենթարկվելու է, և դա կարող է անընդհատ կրկնվել։
Ես հիմա դետալների մեջ չեմ մտնում, ես ասում եմ՝ այն, ինչի մասին պետք էր բանակցել, արդեն բանակցված է, և դրա արդյունքում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը ընդունվել, այսինքն՝ կա ֆիքսված փաստ չէ՞, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո պետք է լինի, և այն պետք է լինի բաց։ Հիմա դա այդպես չէ։
— Ադրբեջանն ասում է՝ այնտեղ գրված չէր, որ հայկական կողմը պիտի «զենք, ականներ տեղափոխի, եկեք միջոցներ ձեռնարկենք՝ դա կանխելու»։
Նախ՝ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում չունի զորք և չի տեղափոխել զենք և ականներ, երկրորդը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված էլ չէ, որ այդպիսի բան չի կարող լինել, այսինքն՝ եթե նույնիսկ ՀՀ-ն դա աներ, միևնույնն է՝ դրան անդրադարձ չկար նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Եվ եթե խոսում ենք շրջափակման մասին, իսկ ի՞նչ, գազատարով զենք է տեղափոխվել, որ գազատարը վնասել են և չեն թողնում՝ գազ լինի Ղարաբաղում։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.