Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, փետրվարի 1-ից փակվում է: Որոշումն ու դրա մասին ծանուցումն առաջացրել է տոնավաճառի աշխատակիցների դժգոհությունը։
Տոնավաճառի սեփականատեր եւ տնօրեն Սամվել Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ հոկտեմբերին այցելել են, 17 խախտում են արձանագրել, որից 12-ը վերացված է. «Կան խախտումներ, որոնք վերացնել անհնար է, օրինակ, շինություններից 8 մետր հեռավորության վրա պետք է լինի: Այդ պայմանը սահմանող որոշումը կայացվել է 2015-ին, իսկ տոնավաճառը 1999-ից գործում է: Բոլորը խախտումները վերաբերում են հրդեհային անվտանգությանը: Մենք նոյեմբերին նամակ ենք ուղարկել, իրենք հանձնաժողով կազմեցին, ուղարկեցին, ստուգելուց հետո տվեցին արձանագրություն, որտեղ թվարկված են, թե որ խախտումներն ենք մենք վերացրել: Օրինակ, տարհանման ճանապարհներն ազատված են, ապահովված է մարդկանց անարգել տեղաշարժը: Հրդեհավտանգ հիմնատարներով տանիքների վրայով օդային էլեկտրահաղորդման գծեր անցկացված չեն, ինչը դրական է, արտաքին հրդեհաշիջման համար օբյեկտների տարածքում կամ դրանց մոտակայքում 200 մետր շառավղող նախատեսված է առնվազն մեկ հրդեհ հիդրանտ կամ նվազագույնը 50 խմ տարողությամբ հակահրդեհային ջրավազան: Հրշեջների մոտենալը խոչընդոտող ոչինչ չկա: Առեւտրի կետերում մասնակի մոնտաժված է հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգով:
Մենք պայմանագիր ունենք ԱԻՆ-ի հետ, երբ ձայնային ազդանշանը տրվում է այստեղ, որ ծուխ է դուրս գալիս, ԱԻՆ-ը իմանում է եւ միանգամից գալիս են: Մենք փորձել ենք դա եւ աշխատում է:
Ծխի դատչիկները ամբողջ տարածքում դրված է, միայն վարչական շենքում չի դրված:
Մենք փորձեր արել ենք, իմ աշխատողները բոլորը հակագազ ունեն, գիտենք, ով պետք է հանգցնի հրդեհը եւ ինչպես: Ունենք նաեւ կրակմարիչներ փրփուրներով եւ գազային: Մինչեւ հրշեջ մեքենան գալիս է, իրենք հասցնում են ամեն ինչ հանգցնել»,-ասաց նա:
Տնօրենի խոսքով, ծխի հեռացման ավտոմատ համակարգը գրեթե ոչ մի տեղ էլ չկա, միայն մոլերում կա. «Մասնագետներն ասացին, որ դրանք տեղադրելու համար 3 ամիս կպահանջվի, եթե տոնավաճառի աշխատանքը դադարեցվի, եթե ոչ, կարող ենք աստիճանաբար տեղադրել: Ես այդ աշխատանքը չեմ սկսել, որովհետեւ հանձնարարված է փակել: Ես խնդրել եմ, որ մինչեւ ամսի 1-ը մարդկանց ձեռք չտան, ամսի 1-ից կհայտարարեմ, որ տոնավաճառը փակվում է: Ամեն ինչ քյասիբի գլխին է գալիս, իրենք վճարունակ չեն այլ տեղերում կանգնելու: Նրանք օրական 2 հազար դրամ են վճարում»,-ասաց նա:
Հարցին, թե տոնավաճառում գտնվող ապրանքի հետ ինչ է լինելու, Ավետիսյանը պատասխանեց. «Ես կաշխատեմ, որ հնարավորության դեպքում նորից բացենք տոնավաճառը: Կխոսեմ որոշ մարդկանց հետ, եթե ոչ, պետք է ժամանակ տամ, որ դատարկեն պահեստները: Ես կամ կշարունակեմ այստեղ աշխատել, կամ այս տարածքում բիզնեսը կփոխվի: Դեռ չեմ որոշել, թե ինչ եմ անելու»:
Տոնավաճառի աշխատողները եւս անակնկալի են եկել այս որոշումից. «Մեզ հանկարծակիի են բերել, այսպես չի կարելի: 30 տարի էստեղ աշխատում եմ: Իսկ փակելուց առաջ այլընտրանք առաջարկե՞լ են: չեն առաջարկել: Մոլերից ոչնչով չի տարբերվում, լուսավոր, մաքուր, հարմարավետ, հակահրդեհային պայմաններ են ստեղծե, օդափոխիչներ են բերել, շրջան սարքեր են ետղադրել: Էլ ի՞նչ է պետք անել: Հիմա որ փակում են, ի՞նչ ենք անելու, տարիքս առած եմ, Հայաստանում աշխատանք։ ուրիշ չկա»,-ասաց առեւտրականներից մեկը:
Մեկ ուրիշն էլ հավելեց. «Չեմ պատկերացնում՝ ինչ եմ անելու, ապրանքը տեղափոխելու տեղ չունեմ: Այսքան ապրանքը ի՞նչ եմ անելու, բավական մեծ գումարներ ենք ներդրվել: Եթե կա այլընտրանք, թող կառավարությունն առաջարկի, մեզ էլ ժամանակ տա հարմարվելու: Կոչ կանենք կառավարությանը չփակել, մարդիկ վարկերի տակ են, կմնան առանց հացի: Բոլորիս եկամտի աղբյուրն էլ սա է, այսքան ընտանիք մնալու է առանց ապրուստի միջոցի:
Թող իշխանությունը փակելուց առաջ մտածի, թե ինչ այլընտրանք է մեզ առջարկում: Անմիտ քայլ է, վերցնել ու փակել տոնավաճառը: Կարող են ժամանակ տալ, մարդիկ թրությունները կվերացնեն: Ես միլիոնների վարկեր եմ վերցրել, էդքան ապրանք ունեմ, հիմա էդքան ապրանքը վերցնեմ ո՞ւր գնամ»:
- 13:10Միրզոյանի հայտարարությունն ուրախացրեց Լավրովին
- 11:10Բոլորին հայտնի է, որ 2020-ին հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, բայց ես դա թողնում եմ պատմաբաններին
- 0:10Արյունարբու ռեժիմի խամաճիկ պսևդոէկոակտիվիստը սպառնում է սպանել հայերին․ Էդմոն Մարուքյան
- 13:10«Կնյողանց կալ»-ում, որտեղ սեփականաշնորված հողեր ունենք, բարձրադիր է և ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ է․ Բադասյան
- 11:10Չեմ պատրաստվում մանդատս վայր դնել. Արսեն Թորոսյանը հերքեց նաև տեղեկությունը, թե Դատախազությունը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով
- 14:10Ցուցադրական անհարգալից վերաբերմունք և դիվանագիտական սկանդալ բարեկամ Վրաստանի նկատմամբ
- 14:10Ես երբևե որևէ միջանցքի մասին ոչինչ չեմ ասել, այլ ասել եմ ու կասեմ, որ Փաշինյանը հայ ժողովրդին դավաճանած անձ է. Մարգարիտա Սիմոնյան
- 11:10Ի՞նչ էր անում Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 23-ին․ նա հիփոթեքային պայմանագիր է կնքել. Փաշինյանի պնդման հետքերով. Civilnet
- 14:10Հայ մարզիկը ջախջախել է ադրբեջանցուն. վերջինս «փայլել է» նենգ պահվածքով. (տեսանյութ)
- 12:10Հրդեհից զոհված 8 զինծառայողների մահվան վերաբերյալ եզրակացությունները ավելի շատ հարցեր են առաջացրել. փաստաբան
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
17.03.2023 | 13:10
17.03.2023 | 12:10
16.03.2023 | 15:10
16.03.2023 | 14:10
16.03.2023 | 13:10
16.03.2023 | 12:10
16.03.2023 | 11:10
15.03.2023 | 15:10
15.03.2023 | 14:10
15.03.2023 | 13:10
15.03.2023 | 12:10
15.03.2023 | 11:10
14.03.2023 | 15:10
14.03.2023 | 14:10
14.03.2023 | 13:10
14.03.2023 | 12:10
14.03.2023 | 12:10
13.03.2023 | 15:10
13.03.2023 | 14:10
13.03.2023 | 13:10
13.03.2023 | 11:10
11.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.