44- օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ուժի կիրառմամբ բերման ենթարկելու վերաբերյալ վարույթի շրջանակներում ոստիկանության որևէ ծառայողի դեռևս մեղադրանք չի ներկայացվել, թեև տուժող կողմը համոզված է, որ իրավապահները բավարար ապացույցներ արդեն իսկ ձեռք են բերել՝ ոստիկանության համապատասխան ծառայողների կարգավիճակը հստակեցնելու համար։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասացին, որ քրեական հետապնդում դեռևս որևէ անձի նկատմամբ հարուցված չէ։
Զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց, որ որևէ գործողություն այս ընթացքում չի իրականացվել։ Քննության ձգձգումները, մեղադրյալ ներգրավելու հարցում հապաղումները փաստաբանը պայմանավորում է ոստիկանության ծառայողների հետագա աշխատանքները չխոչընդոտելու նկատառումներով։
«Եթե հիմա անձանց մեղադրանքներ ներկայացնեն բերման ենթարկելու համար, դա կխոչընդոտեր նաև ոստիկանության այլ ծառայակիցներին նմանատիպ իրավիճակներում հայտնվելուց, անձանց բերման ենթարկելուց։ Այսինքն, որ չազդի հետագայում նմանատիպ հրամաններ կատարելու վրա՝ բացասական իմաստով, այս պահին ձեռնպահ են մնում մեղադրանքներ ներկայացնելուց։ Ես սկզբում լիահույս էի, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց հիմա քննության ընթացքն այդ հունով չի ընթանում, այսինքն, ինչ-որ բան փոփոխվել է։ Եթե ցանկություն լիներ մեղադրանքներ ներկայացնելու, վաղուց արդեն դրա իրավական և փաստական հիմքերը կային, կարող էին ներկայացնել։ Եթե չեն ներկայացնում, ուրեմն չներկայացնելու պատճառ կա, ինչն իմ գնահատմամբ դա է։ Դուք պատկերացնու՞մ եք՝ ոստիկանության ծառայողները տեսնեն, որ իրենց գործընկերներին մեղադրանք են ներկայացնում՝ բերման ենթարկելու համար, մյուս անգամ այդ իրավիճակներում մի քանի անգամ կմտածեն կամ ընդհանրապես բերման չեն ենթարկի»,- նշեց Վահան Հովհաննիսյանը։
Նշենք, որ ոստիկանության ծառայողների և ծնողների միջև առերեսումներ են եղել, որոնք, սակայն, այս չեն շարունակվում։ Փաստաբանը հայտնեց, որ առերեսումների ժամանակ ոստիկանության ծառայողները խոստովական ցուցմունքներ են տվել, ընդունել են, որ չեն կատարել այն իրավաչափ գործողությունները, որոնք պետք է նախորդեին բերման ենթարկելուն և վարչական ձերբակալմանը։
«Այսինքն, իրենք համոզված չեն եղել՝ արդյոք իրավական պահանջ եղել է բերման ենթարկելու, թե ոչ, եղե՞լ է արդյոք իրավական պահանջ՝ հավաքը դադարեցնելու, թե՝ ոչ, այդ իրավական պահանջը հասանելի եղե՞լ է տուժողներին, թե՞ ոչ, ժամանակ տրամադրվել է հավաքը դադարեցնելու համար, թե՝ ոչ, մինչև բիրտ ուժի կիրառումը ավելի նվազ միջոցներով հնարավոր չէ՞ր արդյոք տուժողներին բերել ոստիկանական ավտոմեքենաներ, թե ոչ։ Այս հարցերին նրանք պատասխանել են այնպես, որ ընդունել են իրենց կողմից հանցագործության կատարումը»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով. «Պատկերացրեք, մարդը քննիչի աշխատասենյակում ընդունի, որ սպանությունն ինքն է կատարել, բայց քննիչն ասի, որ քո խոստովական ցուցմունքը բավարար չէ, քեզ այսօր ազատ եմ արձակում՝ մինչև այլ ապացույցներ ձեռք բերեմ, որ իրականում քո կողմից խոստովանական ցուցմունքով նշված հանցագործությունը դու ես կատարել»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը՝ վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ մուտք գործել պանթեոն՝ նշելով, որ նա իրենց որդիների մահվան մեղավորը։ Ոստիկանությունից հայտնել են, որ նրանք բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար, թեեւ տեսանյութերում պարզ երեւում է, որ ոստիկանները որեւէ պահանջ չեն ներկայացրել, նախ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել հայրերին, ապա նաեւ՝ մայրերին։ Ոստիկանների գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մայրերից մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որը հետագայում հաստատվել է նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.