Պրահայի հանդիպումից հետո հայտարարվեց, որ հայ-ադրբեջանական հարցի կարգավորման հիմքում պետք է լինի Ալմա Աթայի հայտնի հռչակագիրը, եւ այստեղ որոշակի երկիմաստություն կա այն տեսանկյունից, որ ոմանք պնդում են, որ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ Ադրբեջանն արդեն հանդես էր գալիս որպես 1918-1920 թվականների առաջին հանրապետության իրավաժառանգորդ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարով:
Նրա խոսքով, կային նաեւ վերապահումներ կապված ԼՂԻՄ-ի կարգավիճակի հետ, որ ԼՂԻՄ-ն արդեն հայտարարել էր Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: Այսինքն այստեղ կան բազմաթիվ տարընթերցումներ, որոնք դեռ տեղ են թողնում որոշակի «լուֆտի» համար:
«Եթե մենք ընդունենք Ադրբեջանի դիրքորոշումը, ապա պարզ է, որ իրենք փորձում են դա աշխարհին ներկայացնել որպես միակ հնարավոր լուծումը ԼՂ հակամարտության համար եւ որպես Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշում, որը հրաժարվում է պայմանագիրը ստորագրել: Դա ադրբեջանական մաքսիմալիստական դիրքորոշումն է, որը հասկանալի է: Եթե դւորս գանք այս մաքսիմալիստական եւ առայժմ ոչ մինչեւ վերջ իրատեսական սցենարից, խոսում ենք այն մասին, որ կա առաջարկ Հայաստանի ղեկավարության կողմից, որ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է իրար հետ լեզու գտնեն, նրանք պետք է բանակցեն եւ այդ գործընթացի շարունակականությունը պայմանավորված է նրանով, թե ինչի՞ կհանգեցնեն այդ բանակցությունները: Այստեղ չկա հստակություն՝ մենք Արցախը դիտարկում ենք որպես անկախ միավո՞ր, թե՞ դիտարկում ենք Արցախը որպես պոտենցիալ Ադրբեջանի կազմում գտնվող տարածք: Պարզ է, որ Ադրբեջանին հետաքրքրում է տարածքը, ոչ թե այնտեղ ապրող մարդիկ: Այսինքն Ադրբեջանն ուղում է Ղարաբաղն առանց հայերի»,-ասաց քաղաքագետը:
Երկրորդ մոտեցումն, ըստ Մարկարովի, այն է, որ կա բանակցային գործընթաց Արցախի ու Ադրբեջանի միջեւ, որտեղ որոշակի կա նաեւ միջազգային ներգրավվածություն, կամ այն չկա, բայց կարգավիճակը քննարկվում է այս երկու սուբյեկտների միջեւ: «Ադրբեջանը Հայաստանի առաջարկին պատասխանում է, որ քննարկումը կարող է տեղի ունենալ այն տրամաբանությամբ, որ արցախահայերը Ադրբեջանի քաղաքացիներ են: Դրան արցախահայությունը բնականաբար, պատասխանում է, որ ամեն բան այդքան միանշանակ չէ:
Եվ վերջապես, երրորդ կողմն այն է, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը, որը պետք է ավարտվի ինչ-որ փաստաթղթի ստորագրմամբ, առայժմ չունի վերջնական դիրքորոշում կապված այն սահմանների հետ, որի շրջանակներում Հայաստանը ճանաչում է Ադրբեջանը, այդ թվում նաեւ ոչ միայն Արցախի խնդրի պատճառով, այլեւ չկարգավորված հայ-ադրբեջանական սահմանի պատճառով:
Առայժմ հասկանալի չէ, թե ինչով կավարտվի այս գործընթացը, վերջնական հստակ կետերը հասկանալի չեն, բայց պարզ է, որ կան թույլ կողմեր հայկական կողմի մոտ, որը պայմանավորված է 2020-ի պատերազմով եւ սուբյեկտայնության նվազեցմամբ»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ 2025-ին ռուս խաղաղապահները լքեն Արցախը, Մարկարովը պատասխանեց. «Ռուս խաղաղապահների մանդատը ունի որոշակի ժամակագրական հատվածներ, այսինքն մենք ունենք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ըստ որի խաղաղապահի ուժերը 5 տարով են, մյուս կաղմիոց խաղաղապահի ուժերի մանդատն այնքան էլ հստակ չէ եւ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որ մինիմալիզացնի այդ մանդատը եւ նրանց ներգրավվածությունը տարչբեր կոնֆլիկտներում, որոնք ի հայտ են գալիս շփման գծում: Պարզ է, որ Ադրբեջանը մեծ ցանկություն կունենար ազատվել այս խաղաղապահի առաքելությունից ոչ թե 2025-ին, այլ դրանից առաջ, բայց առայժմ կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որտեղ ժամկետ է նշված մինչեւ 2025-ը:
Եվ Հայաստանից եւ Արցախից հնչել են գաղափարներ, որ կա ցանկություն, որ խաղաղապահների ժամկետը լինի 10-15 տարի կամ անժամկետ, բայց ինչպես հիշում եք, դրա համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը, իսկ դա Ադրբեջանի համար անցանկալի սցենարներից մեկն է: Դրա վրա ազդում է ուկրաինական գործոնը: Շատ անգամ այն, ինչ լինելու է մեր տարածաշրջանում, ազդված է լինելու այն իրադարձություններով, որոնք տեղի են ունենալու ուկրաինական ճակատում: Եթե մինչեւ 2022-ի փետրվարի 24-ըւ ավելի հավանական է եղել պնդում, որ 5 տարի հետո խաղաղապահի ուժերը կարող են շարունակել իրենց տեղակայվածությունը Լաչինում, 2022-ի մայիսից հետո, երբ փոփոխվեց ուժերի հարաբերակցությունը ռազմական գործողությունների ժամանակ, պատասխանն այդքան միանշանակ չէր: Ռուսաստանն, իհարկե, կուզանա ունենալ սեփական ներկայացվածությունը, բայց խնդիրն այն է, թե արդյոք նրանք կկարողանան պահպանել իրենց զորակազմը Լաչինում: Եթե ոչ, էլի կան տարբեր սցենարներ: Դրանցից մեկը Ադրբեջանի ուժային սցենարն է, երկրորդը այն է, որ եթե հայկական կողմերը կարողանան պնդել, այստեղ տեղակայվի միջազգային այլ կոնտինգենտ, որը կունենա ավելի հստակ մանդատ: Պարզ է, որ դա Ադրբեջանի համար ցանկալի չէ: Այստեղ կա նաեւ Իրանի գործոնը, որը չի ցանկանում իր սահմանների մոտ ունենալ այլ ռազմական ուժեր»:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.