Zham.am-ը գրում է.
Նախապես նշենք, որ Լաչինի միջանցքը փակել է հենց պաշտոնական Բաքուն, այլ ոչ թե ինչ-որ «բնապահպաններ»։ Վերջիններս երբեք Ադրբեջանի որևէ հանքի կամ գործարանի դեմ նման ակցիաներ չեն իրականացրել: Այս ճշտումը ընդգծում ենք, քանի որ պաշտոնական Բաքուն չի ընդունում այն դրույթը, թե հենց ինքն է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: Ավելին, պաշտոնապես Բաքվում հայտարարում են, որ այդ միջանցքը փակել են ռուս խաղաղապահները: Բոլոր այս դետալները անհրաժեշտ են հասկանալու համար, թե ինչ է կատարվում այդ միջանցքի շուրջ:
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ միջանցքը փակել է Ադրբեջանը, սակայն նրա բացման պատասխանատուն Մոսկվան է, քանի որ Ինքն է երաշխիք կանգնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերի իրականացման համար:
Հայաստանի, այսպես կոչված «արևմտամետ» թևը հայտարարում է, թե Մոսկվան է փակել միջանցքը, փաստացի ձայնակցելով Ադրբեջանի դիրքորոշմանը։ Պաշտոնական Երևանի դիրքորոշման մեջ թեև նշվում է, որ միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից, սակայն այս խնդրի պատասխանատուն հենց Մոսկվան է, ով չի կատարում, կամ չի կարող կատարել իր պարտականությունները:
Իսկ հիմա, ամփոփելով վերը շարադրվածը, կարող ենք արձանագրել հետևյալ դրույթը, այն է՝ Ադրբեջանը և Հայաստանը փաստացի ընդգծում են, որ Մոսկվան չի կարողանում, կամ չի կատարում իր պարտականությունները՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասով: Միաժամանակ գրեթե բոլոր արևմտյան դիտորդները պնդում են, որ տարածաշրջան Արևմուտքը պատրաստ չէ խաղաղապահ ուժեր ուղարկել: Ավելին, նույնիսկ իր քաղաքացիական դիտորդներն են այսօրվանից հետ կանչվում:
Այս ամենը հուշում է մեկ բան, որ ադրբեջանցիների գործողություններն ինչ-որ չափով կոորդինացվում են Հայաստանի իշխանության և մեր «արևմտամետ» շրջանակների հետ: Իհարկե, նրանց գլխավոր կոորդինատորները ոչ Հայաստանում են գտնվում, ոչ էլ Ադրբեջանում: Այս ամենի գլխավոր նպատակը հետևյալն է, Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը» չի կարող կնքվել Մոսկվայի հովանու տակ, քանզի վերջինս նույնիսկ հասարակ Լաչինի միջանցքի գործունեությունը չի կարող ապահովել:
Ադրբեջանին շահավետ է նման դիրքորոշումը, քանզի ռուսների հեռանալով տարածաշրջանից, նրանք ոչ միայն «կլուծեն» ղարաբաղյան հարցը, այլև ուժի դիրքերից կսկսեն խոսել նաև Հայաստանի հետ, գրեթե բոլոր հարցերի շուրջ:
Հաշվի առնելով Թուրքիայի գործոնը, Բաքուն, փաստացի, ցանկացած հարց կարող է ուժի գործոնն օգտագործելով լուծել Հայաստանի հետ:
Իսկ այդ ամենի համար անհրաժեշտ է մեկ բան, որպեսզի Փաշինյանի իշխանությունը չվախենա մերժել, այսպես կոչված, խաղաղության «ռուսական» տարբերակը:
Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ իր թերթի միջոցով իր պատրաստակամությունը հայտնեց մերժել այդ տարբերակը, սակայն զգալով Մոսկվայի ճնշումները, հետ քաշվեց, և ահա Ադրբեջանն իր այս քայլով փորձում է «օգնել» Փաշինյանին վերադառնալ նախկին դիրքորոշմանը:
Ի դեպ, որպես այս ամենի պատասխան, Փաշինյանը կրկին միացրել է իր հակառուսական քարոզչական մեքենան, որպեսզի կարողանա հեշտացնել իր խնդրի լուծումը:
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանն իր այս քայլով փորձում է միաժամանակ լուծել երեք խնդիր.
-վերջնականապես վարկաբեկել Մոսկվային Հայաստանում,
-ցույց տալ, որ «ռուսական» տարբերակը խնդրի լուծումը չէ,
-ցույց տալ արցախցիներին, որ Մոսկվայի վրա հույս դնելը անիմաստ է:
Պետք է նշել, որ Ալիևի այս ցանկությանը լիովին աջակցում են ներկայիս ՀՀ իշխանությունները և ընդդիմության, այսպես կոչված, «արևմտամետ» թևը:
Սա է իրականությունը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.