Ամեն անգամ, երբ հայ-ադրբեջանական կամ արցախա-ադրբեջանական սահմանին լարվածություն, բախումներ կամ պատերազմ է սկսվում, սոցցանցերում ակտիվանում են ակնհայտորեն Ադրբեջանից ուղղորդվող կեղծ էջերը` փորձելով ոչ միայն մոլորեցնել հայերին, այլև թշնամություն հրահրել ՀՀ-ի հարևանների կամ դաշնակիցների միջև:
Այսպես, սեպտեմբերի 13-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված պատերազմի օրերին տեղեկություն տարածվեց, որ Վերին Շորժայում ադրբեջանցիները կրակել են ռուսական զորակազմի վրա` վնասելով մեքենաներ:
Տեղեկությունը որևէ պաշտոնական մեկնաբանության չարժանացավ, սակայն կայծակնային արագությամբ այն տարածվեց հայկական մեդիադաշտում` հղում անելով մեծ լսարան ունեցող թելեգրամյան որոշ ալիքներին:
Առիթից փորձեցին օգտվել ադրբեջանցիները. ակնհայտորեն ադրբեջանցիների կողմից ղեկավարվող թելեգրամյան կեղծ «Семён Пегов» էջը, որն ունի մոտ 18 հազար բաժանորդ, և հաճախ այդ ալիքի հրապարակումները մեծ տարածում են գտնում` հատկապես ռուսների շրջանում, հրապարակել է ռուսական վնասված մեքենաների լուսանկարները` գրելով, որ իբր հայերն են Արցախում կրակել ռուս խաղաղապահների վրա:
Ռուս ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը, ում պատկանում է թելեգրամյան WarGonzo ալիքը (մոտ 1 մլն-ից ավել բաժանորդ), բազմիցս` նաև վերջերս, հայտնել է, որ իր անունով բացված այդ էջը կեղծ է, իրեն չի պատկանում:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն առավել հայտնի է «ֆեյքերի ՊՈԱԿ» անվամբ, հատկապես ռազմական գործողությունների օրերին, երբ հայ հանրության շրջանում սխալ ինֆորմացիան կայծակնային արագությամբ է տարածվում` կապված մեդիագրագիտության պակասի, պաշտոնական ինֆորմացիայի սղության և բոլորից շուտ սենսացիոն տեղեկություն իմանալու և այլոց փոխանցելու ցանկության հետ, այս օրերին, փոխանակ զբաղվի հանրության շրջանում նմանատիպ կեղծ ինֆորմացիաները ճշտելով, հաստատելով կամ հերքելով, զբաղված է ֆեյքերին ուղղորդելով ընդդիմության ներկայացուցիչների կամ այս իշխանությանը քննադատողների դեմ` պաշտպանելով և գովերգելով Հայաստանն ու Արցախը կործանման տանող պատուհաս այս իշխանություններին:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.