Հայաստանը դարձել է Ուկրաինայի կոնֆլիկտի պատճառով ռուսաստանցիների տեղափոխման գլխավոր շահառուն։ Այս մասին ասվում է Renaissance Capital-ի զեկույցում, որը նվիրված է Հայաստանի տնտեսությանը:
«Ներդրումային ընկերության վերլուծաբաններն այս տարի երկրի ՀՆԱ-ի աճ են կանխատեսում մինչեւ 14 տոկոս՝ թեեւ տարեսկզբին կանխատեսում էին տնտեսության 5 տոկոս աճ:
Այս տարի երկնիշ տնտեսական աճի պատճառների թվում S&P Global-ի վերլուծաբանները զեկույցում նշում են Ռուսաստանից դրամական փոխանցումների կտրուկ աճը, որն աջակցել է այդ երկրի վճարային հաշվեկշռին, ինչպես նաեւ ներքին պահանջարկի աճը մարդկանց զանգվածային ներհոսքի հաշվին: Միայն հուլիս-սեպտեմբեր ամիսներին ռուսաստանցիները Հայաստան են մուտք գործել ավելի քան 267 300 անգամ։
Ռուսաստանցիների ներհոսքի հետ կապված ՏՏ ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացողներից մեկն է դարձել։ «Մենք տեսնում ենք, որ ՏՏ ոլորտն այժմ այնքան էլ մեծ չէ ՀՆԱ-ի մասշտաբով, բայց պետությունը նպաստում է ռելոկացիոն մասնագետների կամ ՏՏ-բիզնեսի տեղայնացմանը, ինչը ձեռնտու է երկրի տնտեսությանը։ Այս ոլորտում մենք ականատես կլինենք ուժեղ երկնիշ աճի»,-նշում է Renaissance Capital-ի Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի գծով գլխավոր տնտեսագետ Սոֆյա Դոնեցը:
Դոնեցի խոսքով՝ Հայաստանում շահել են հյուրընկալությանը միտված բոլոր ոլորտները։ «Հյուրանոցային հատվածը, ռեստորանային հատվածը, ծառայությունների եւ առեւտրի ոլորտը այս պահին ցույց են տալիս մինչեւ 30 տոկոս աճ»,-նշել է փորձագետը: Ըստ Renaissance Capital-ի տվյալների՝ շինարարության ծավալները տարեցտարի կավելանան 15-20 տոկոսով, գրում Է Forbes-ը:
Երկրի տնտեսությանն աջակցում է նաեւ Ռուսաստան արտահանման ավելացումը։ Ըստ Renaissance Capital-ի՝ 2022 թվականի ինն ամիսների ընթացքում արտահանումն աճել է 60 տոկոսով՝ հիմնականում դեպի Ռուսաստան հոսքի հետ կապված։
«Ռուսաստանը Հայաստանի համար առեւտրի առանցքային գործընկերներից մեկն է»,-պարզաբանում է Դոնեցը ։
Դոնեցն առանձնացրել է մի քանի պատճառ, որոնց համաձայն՝ Հայաստանը ցույց կտա ամենամեծ տնտեսական աճը Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրների շարքում։ «Երկիրն ունի շահավետ աշխարհաքաղաքական դիրք, նրա տնտեսությունը փոքր է, իսկ իշխանությունները ջանքեր են գործադրում, որպեսզի այցելուները մնան»,-ասում է Դոնեցը։
Դոնեցը կարծում է, որ Հայաստանը «կարոտել է» այցելուներին։ «Վերջին տարիներին ծառայությունների ոլորտը վատթարացել է համավարակի պատճառով։Զբոսաշրջային հոսքը վերականգնվել է նախահամավարակային մակարդակներին, ինչի վրա ազդել է նաեւ ռուս զբոսաշրջիկների ներհոսքը, որոնք այս տարի սահմանափակվել են ընտրության հարցում»,-ասում է փորձագետը։
«Երկրի տնտեսության երկնիշ աճը մեկանգամյա երեւույթ է»,-կարծում է Դոնեցը։ Սակայն, ըստ նրա, Հայաստանը կայուն տնտեսական աճի պաշար ունի։
Renaissance Capital-ն ակնկալում է, որ տնտեսությունը հաջորդ տարի կաճի 5-7 տոկոսով։
«ՀՀ փորձագետ» մակրոտնտեսական վերլուծության եւ կանխատեսման գծով տնօրեն Անտոն Տաբախը նույնպես կարծում է, որ Հայաստանի տնտեսական աճը ժամանակավոր է։ «Քիչ հավանական է, որ երկարաժամկետ հեռանկարում ռուսաստանցիները կօգնեն երկրին»,-նշել է նա։
Ռուսաստանցիների տեղափոխումը զգալիորեն ամրապնդել է երկրի ազգային արժույթը։ Հայկական դրամի փոխարժեքն այս տարվա նվազագույնից ամրապնդվել է գրեթե 30 տոկոսով, այն դեպքում, երբ այլ զարգացող շուկաների արժույթներն ամենուր արժեզրկվել են ֆինանսավորման պայմանների գլոբալ խստացման եւ ընթացիկ գործառնությունների հաշվի սալդոյի վատթարացման պատճառով, կարծում է S&P Global-ը։ Օրինակ, եվրոն եւ ֆունտն այս տարի արժեզրկվել են ավելի քան 5 տոկոսով, ինչպես Չինաստանի եւ Հնդկաստանի արժույթները։
Հայաստանի տարեկան ինֆլյացիան այս տարվա հոկտեմբերին կազմել է 9,5 տոկոս, ինչը ցածր է Վրաստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Ղազախստանում եւ Մոլդովայում համանման ցուցանիշից: «Նման ցածր ինֆլյացիան պայմանավորված է պետության պահպանողական քաղաքականությամբ»,-ասում է Դոնեցը։
Այնուամենայնիվ, որոշ ռուսաստանցիներ ժամանակի ընթացքում կցանկանան լքել Հայաստանը, ինչը կհանգեցնի երկրի տնտեսության աճի դանդաղեցման, նշում է տնտեսագետը: «Նման ռիսկեր միանշանակ կան։ Եւ լավ է, որ կառավարությունում ոչ ոք չի ընկալում ներհոսքը որպես միտում։ Իշխանությունները լրացուցիչ գումար են ծախսել բյուջեի դեֆիցիտի կրճատման, արտաքին պարտքի կրճատման վրա»,-ասել է նա։
Երկրի համար տնտեսական վտանգ է ներկայացնում նաեւ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հնարավոր էսկալացիան, կարծում են Renaissance Capital-ում: Ինչպես նշել է ընկերությունը, երկրի իշխանությունը կարող է ավելի շատ միջոցներ ծախսել սպառազինության վրա, քանի որ հակամարտությունը սրվել է Ռուսաստանի կողմից Հայաստանի աջակցության թուլացումից հետո: Ինչպես հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի բանակը ինտենսիվ փոխհրաձգություն է սկսել հրետանու, անօդաչու թռչող սարքերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զենքի օգտագործմամբ՝ դա բացատրելով Հայաստանի կողմից «լայնամասշտաբ սադրանքով»: Հակամարտությունը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի տարածքից, եւ գնդակոծության տակ են հայտնվել Հայաստանի քաղաքացիական եւ ռազմական օբյեկտները»։
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.