Համաշխարհային էներգետիկ ճգնաժամը ցույց տվեց, որ աշխարհում ամենաէժան էներգակիրներ ունեցող երկիրը ՌԴ-ն է, որի հետ աշխարհում ոչ մի երկիր մրցակցել չի կարող։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով Հայաստանի էներեգետիկ անվտանգությանն ու խորացող հակառուսականության համատեքստում հնարավոր խնդիրներին։ «Նման գին, որը հիմա մենք վճարում են գազի համար՝ մոտ 170 դոլար սահմանին՝ 1000 խմ-ի համար, այսօր աշխարհում գոյություն չունի, դրանից մի փոքր ավելի էժան Բելառուսն է վճարում, որը ՌԴ-ի հետ միութենական պետություն է, իսկ համաշխարհային գները շատ ավելի թանկ են, Եվրոպայում գները, ընդհանրապես, անցնում են բոլոր տրամաբանական սահմանները։ Մեկ ամիս առաջ նույն 1000խմ-ի համար նրանք վճարում էին 3 հազար դոլար, հիմա մի փոքր իջել է գինը, անցել հազար դոլարը, բայց կրկին, դա ֆանտաստիկ թանկ գին է, իսկ պատճառն այն է, որ իրենք հրաժարվել են ռուսական գազից, փոխարենը բերում են ամերիկյան, քաթարական այսպես կոչված հեղուկացված գազը»,-բացատրում է մասնագետը՝ շեշտելով, որ այս առումով, ՌԴ-ն մրցակից չունի։
Նույն Իրանը Թուրքիային գազը վաճառում է նվազագույնը 400 դոլար, այն էլ՝ Թուրքիայի երկարատեւ բանակցությունների արդյունքում։ Այնպես, որ, ըստ մասնագետի, եթե Հայաստանի իշխանությունը դիտարկում է ՌԴ-ի հետ հարաբերությունների փոփոխություն, պետք է նկատի ունենա, որ ռուսական գազին այլընտրանք չկա, մյուս կողմից ատոմակայանի խնդիրն է։ Աշխարհի ատոմակայանների շուրջ 30 տոկոսը, Մանվելյանի խոսքով, աշխատում է ռուսական հարստացված ուրանով։ «եթե նկատել եք, սանկցիաներ կիրառվեցի ՌԴ-ի բոլոր սեգմենտներում, բացի միջուկային, որովհետեւ ամերիկյան ատոմակայաններն աշխատում են ռուսական ուրանով, արեւելաեվրոպական երկրների ատոմակայանները եւս աշխատում են ռուսական ուրանով, որը եւ՛ ավելի որակով է, եւ՛ ավելի էժան»։
Մասնագետը հիշեցնում է մի հանգամանք եւս՝ Ռուսաստանը հայկական պատրաստի ապրանքների սպառման հիմնական շուկան է, այդ ապրանքները եվրոպական շուկա չեն գնում , դրանց 80 տոկոսը հենց ռուսական շուկայում է սպառվում, ուստի, նման պայմաններում չհիմնավորված կերպով Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու քաղաքականությունը, Մանվելյանի խոսքով, ընդամենը գործող իշխանության մտավոր տհասության վկայությունն է։
«Կամ նրանք չեն հասկանում, թե ինչ են անում, կամ հասկանալով՝ ուզում են Հայաստանի տնտեսական վիճակն էլ ավելի վատացնել»,-ասում է Արմեն Մանվելյանը։
Անդրադառնալով Հայաստանի էլեկտրաէներգետիկ ռեսուրսին, մասնագետը նկատեց՝ էլեկտրաէներգիա արտահանով Հայաստանը վերջին 2 տարիներին դարձել է այն ներկրող երկիր, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանը էլեկտրաէներգիայի արդյունահանման լուրջ խնդրի առաջ է, որովոհետեւ պետք է կառուցվեր նոր ՋԷԿ-ը, որը չկառուցվեց, Հրազդանի 5-րդ էներգաբլոկը փակ է եւ չի աշխատում, քանի որ ներքին սպառումը քիչ է, իսկ արտահանում գրեթե չկա։ Արմեն Մանվելյանը ընդգծում է՝ այդպես էլ չկառուցվեց դեպի Իրանի բարձրավոլտ համակարգը, մինչդեռ այն շահագործման պետք է հանձնվեր դեռ 2019 թվականին։
«Իշխանությունը ձախողել է այս ծրագրերը, Հայաստանը դարձել է Վրաստանից էլեկտրաէներգիա ներմուծող պետություն, մինչդեռ նախկինում մենք էինք Վրաստանին տալիս»,-ասում է մասնագետը՝ հավելելով, որ սա նշանակում է, որ մենք արդեն իսկ էներգետիկ խնդիր ունենք, որովհետեըւ չունենք էներգետիկայի զարգացման ծրագիր, մարդիկ կոմպետենտ չեն, էներգետիկայի նախարարություն ընդհանրապես չկա, փակվել է։
Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի կառուցման ծրագրին, որը այդպես էլ կյանքի չի կոչվում, մասնագետն այն ֆեյք համարեց, շեշտում է՝ այն իշխանության տարածած կեղծիքներից հերթականն է ։ «Որեւէ նոր ատոմակայան չի կառուցվում, չկա նման ծրագիր, կարող է՝ իրենք բանակցություններում դնում են, օրինակ, որ լավ կլինի՝ նոր ռեակտոր կառուցել, խոսքը հենց ռեակտորի եւ ոչ թե նոր ատոմակայանի կառուցման մասին է, բայց ռուսական մեկ ռեակտորի միջազգային գինը 4-5 միլիարդ դոլար է, այսինքն, նվազագույնը 4 միլիարդ դոլար, իսկ օրվա իշխանությունները ոչ միայն ի վիճակի չեն նման գումար վճարել։ Բացի այն, որ դա շատ թանկ է, հզորությունն էլ նվազագույնը 1000-1200 մեգավատ է ինչը Հայաստանի տարեկան պահանջարկն է, իսկ որպեսզի այդ ատոմակայանն աշխատի, պետք է Հայաստանի բոլոր գեներացնող ՋԷԿ-երն ու ՀԷԿ-երը անջատես, իսկ դա նշանակում է նաեւ էլէկտրաէներգիայի գները թանկացնել, ընդ որում, ոչ թե 5-10 տոկոսով, այլ՝ կրկնակի։ Այսինքն, ի սկզբանե, այդ ծրագիրը այս իշխանության օրակարգում եղել է կեղծ եւ սուտ, ուղղակի մարդկանց ականջին ինչ-որ օրակարգեր են փորձում հասցնել», -բացատրեց Մանվելյանը։
Նշենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցություններն առաջընթաց չեն արձանագրում։ Ավելին՝ պաշտոնական հայտարարությունների մակարդակում նկատվում է հետընթաց, իսկ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը մասնակցելու կորպորացիայի մտադրության մասին հայտարարած ԳՊՄ-ի վերահսկիչ բաժնետեր Ռոման Տրոցենկոն էլ կարծես ընդհատակ է անցել։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.