Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունն արդեն 3-4 օր է Երևանում տարբեր հանդիպումներ է ունենում, այդ թվում Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ։ Սա արդեն երկրորդ նման հանդիպումն է պատվիրակության ներգրավմամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբյանը։
«Երեկ հանդիպել ենք ԱԽ քարտուղարի հետ, այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Այսօր նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի հետ, վաղը կհանդիպենք ԱԳ նախարարի և վարչապետի հետ: Այսինքն կհանդիպենք բոլորի հետ, որոն զբաղված են և ներգրավված են բանակցություններում, նաև Արցախի ճակատագրով անմիջական մասնակցություն ունեն»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ շատ յուրահատուկ իրավիճակում ենք գտնվում, առերեսվում ենք իսկապես գոյաբանական մարտահրավերների․ «Շատ կարևոր է, որ հիմա մի շարք հարցերի պատասխան ստանանք, ներկայացնենք մեր տեսակետը, նաև տեղեկանանք տարբեր գործընթացների մասին՝ լինի դա բանակցային գործընթաց, լինի խորհրդարանական դիվանագիտություն կամ տարբեր երկկողմ հարաբերությունների հետ առնչվող հարցեր: Քննարկել ենք շատ ազնիվ ձևով ամենաբարդ հարցերը: Մեզ համար շատ կարևոր է նաև այն, որ Արցախի պարագայում ունենանք հստակ դիրքորոշում»,- ասաց նա:
Խոսելով տարածքների ճանաչման մասին, որ երբ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա առնչվում է նաև Արցախին, Դավիթ Բաբայանն ասաց. «Պարզաբանումներ եղան և դեռ կլինեն, որովհետև սա վերջին հանդիպումը չէ: Դեռ ԱԳ նախարարի, վարչապետի ու նախագահի հետ էլ են լինելու հանդիպումներ: Մենք դեմ չենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը իրենց հարաբերությունները բարելավեն, սակայն պետք է հասկանանք, որ Արցախի և ողջ հայության համար անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս: Այս երկու հանդիպմանը ասվեց, որ ոչ մեկը չի պատրաստվում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս: Հիմա պետք է շատ ճկուն քաղաքականություն վարենք: Մենք մեր կարծիքը հայտնել ենք. ցանկացած փորձ Արցախը խցկելու Ադրբեջանի կազմ, բերելու է երկու տարբերակի՝ կամ պատերազմի, արյունահեղության, ցեղասպանության, կամ Արցախի հայաթափման: Սա մեսիջ է ամբողջ աշխարհին։ Եթե ժողովրդավարական աշխարհը մեզ դիտում է որպես Ադրբեջանի մաս, սա կլինի խարան իրենց վրա դաջված, որովհետև Արցախի ցեղասպանությունը կլինի նաև այդ քաղաքականության արդյունք: Մենք դա բացեիբաց ասում ենք»:
Նախարարի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ճանաչել իրար տարածքային ամբողջականությունը, բայց անպայման պետք է լինի մի բան, որ դա Արցախի վրա չի տարածվում. «Դա կլինի հատուկ նշված, թե կլինի, որ հետո քննարկենք այդ հարցը: Մեզ համար կարևոր է, որ այդ փիլիսոփայությունը հստակ նշված լինի: Այս պահին չկա որևէ փաստաթուղթ, որտեղ նշված լինի, որ Հայաստանը հրաժարվում է կամ Արցախն Ադրբեջանի կազմում է: Հիմա քննարկումների փուլում է ամեն ինչ: Մենք տեսանք, որ ըմբռնում կա ՀՀ իշխանությունների կողմից, ես չեմ հավատում, որ Հայաստանը կարող է հրաժարվել Արցախից: Սա լինելու է հայոց պատմության վերջին կետը»:
Դավիթ Բաբայանը նշեց, որ իրենք երբեք դեմ չեն եղել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, ընդհակառակը, 1996-1997-ից հետո, երբ Արցախը փաստորեն դուրս բնաց բանակցային գործընթացի մի հատվածից, իրենք միշտ կոչ են արել վերականգնել այդ ձեւաչափը և այդ ձևաչափի վերականգնումը մնացել է օրակարգում․
«Բայց այդ բանակցությունները չպետք է տեղի ունենան միջազգային ճանաչված հարթակից դուրս: Գոյություն ունի մեկ միջազգային ճանաչված հարթակ, դա Մինսկի խումբն է, որի փաստաթղթերում նշված է, որ Արցախը և հակամարտության, և բանակցությունների կողմ է: Ադրբեջանն ասում է՝ մենք չենք բանակցելու որպես կողմի հետ: Մենք էլ ասում ենք՝ վերականգնվի ձևաչափը, բանակցենք: Բայց եթե ինչ-որ մեկը կարծում է, որ բանակցություններն ստանան այն երանգը, որ ապորիգեն ինչ-որ մի ցեղախումբ՝ ի դեմս Արցախի, պետք է գնա մետրոպոլիայի կամ մայր երկրի հետ նեղացած, փոշմանած խնդրի, ասի՝ կներես, մայր երկիր, այսինքն Ադրբեջան, մենք մի ղալաթ ենք արել, հիմա գալիս ենք ներողություն ենք խնդրում, նորից մեզ ընդգրկեք ձեր կազմ, դա չի լինելու: Բնական է, որ սա Հայաստանի իշխանությունները հասկանում են, չեն կարող չհասկանալ, որովհետև սա Արցախի ժողովրդի հավաքական կարծիքն է»,- ասաց նա:
Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությանը, որտեղ նա ՌԴ-ին մեղադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները «նպատակային սադրելու» համար, Բաբայանը նշեց, որ անթույլատրելի է համարում, որ ցանկացած հայ ունենա հակառուսական կամ հակաամերիկյան կեցվածք․
«Նախ մենք սփյուռքային ժողովուրդ ենք, 3 մլն հայ է ապրում Ռուսաստանում: Այն ապուշը, որ հակառուսական կարծիքներ է արտահայտում, չի մտածո՞ւմ մեր հայրենակիցների մասին, որ կարող է այդ կապը կտրվել: Կամ այն ապուշը, որ հակաամերիկյան է, չի մտածո՞ւմ, որ 2 մլն հայ կա ԱՄՆ-ում: Հետևաբար, Ռուսաստանը մեզ համար բարեկամ երկիր է, Արեևմուտքն էլ մեզ համար թշնամի չէ: Դրա համար մենք չենք տեսնում այլընտրանք ռուս խաղաղապահներին, բայց դա չի նշանակում, որ մենք դեմ ենք Արևմուտքին: Ես անառողջ եմ համարում այս մեղադրանքները Ֆրանսիայի կողմից Ռուսաստանին, սա մեր գործը չէ: Շատ ավելի լավ կլիներ, որ այդ նույն ժողովրդավարական երկիրը հստակ ասի, որ չի տեսնում ժողովրդավարական Արցախը տոտալիտար Ադրբեջանի կազմում: Սա է ամենակարեևորը, որովհետև եթե Արցախի մազը ծռվեց, դա լինելու է խայտառակություն ու խարան իրենց գլխին դաջված»,- ասաց նա:
Դավիթ Բաբայանը նաև նշեց, որ ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ դեռևս կարողանում է Թուրքիային զսպել։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.