«Հիմա շատ բարդ է որեւէ գնահատական տալ, ՀՀ դատախազությունը, ԱԱԾ-ն խնդրով զբաղվում են, ըստ ամենայնի, քննությունը ցույց կտա, թե ինչ է եղել , բայց այն հանգամանքը, որ արդեն իսկ կասկածյալների մեջ երեք հայ կա, նշանակում է, որ Հայաստանում ինչ-որ գործարք է արվել, որը, ըստ ՌԴ դաշնային ծառայության, նպաստել է տեղի ունեցածին։ Դա շատ բարդ իրավիճակում է դնում Հայաստանին։ Բուլղարիայից մեքենան եկել է Վրաստան, ապա Հայաստանում փաստաթղթերը ձեւակերպել են, որ կարողանա ԵԱՏՄ տարածքում ազատորեն երթեւեկել, ինչից հետո մեքենան գնացել է եւ տեղի է ունեցել ահաբեկչական գործողությունը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ՌԴ ՍԴԾ տարածած տեղեկությանն այն մասին, որ Ղրիմի կամրջի պայթյունի գործով կասկածյալների թվում նաեւ ՀՀ քաղաքացիներ կան։
Իսագուլյանը շեշտում է՝ Հայաստանում կարեւոր հարցերի պատասխաններ պետք է տրվեն։ «Մինչեւ հիմա օպերայի հրապարակի էլեկտրասյուները Ուկրաինայի դրոշներով են ներկված, Հայաստանի տարբեր ուժեր ու ՀԿ-ներ, առանց հաշվի առնելով Ուկրաինայի դիրքորոշումն Ադրբեջանի վարած քաղաքականության հարցում, ոգեւորված են Ուկրաինայով, եւ, ըստ էության, դրանով ցույց են տալիս, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում կապված Արցախի հետ, դրան էլ են համաձայն։ Վերջիվերջո, Հայաստանը պետք է հստակեցնի, թե որն է իր առաջնահերթությունները »,-նշում է Իսագուլյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ ռուսական ռազմաբազան երկրից հանելու վերաբերյալ խոսակցություններն ամենաբարձր մակարդակով են տեղի ունենում։
ՌԴ-ի ԱԴԾ–ի հանրային կապերի կենտրոնը հայտնել էր, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչը Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունն էր, ձերբակալվել են 8 մարդ՝ ՌԴ հինգ քաղաքացի, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացի։
Իսագուլյանի խոսքով, եթե իրավապահները իսկապես փաստեն ՀՀ քաղաքացիների կապը տեղի ունեցածի հետ, ապա դա երկրի համար ծանր հետեւանքներ կարող է ունենալ, որովհետեւ ,այդ դեպքում, պետք է հասկանալ, թե թելերը մինչեւ ուր են տանում։ «Քննությունը պետք է ցույց տա, թե դա որքանով կարող է կապ ունենալ ՀՀ իշխանությունների հետ, թե ինչ մարմիններ են մասնակցել, ովքեր են մասնակցություն ունեցել փաստաթղթերի պատրաստման գործընթացում »։
Իսագուլյանը , միեւնույն ժամանակ, շեշտեց, որ լրջագույն ռիսկեր ու վտանգաներ են ստեղծվում նաեւ հենց Հայաստանի ներսում անվտանգության տեսանկյունից։
Ինչ վերաբերում է հայ-ռուսական, մեղմ ասած, ոչ այնքան հեշտ հարաբերություններին, Գառնիկ Իսագուլյանն ակնհայտ համարեց, որ Հայաստանի գործող իշխանությունը մասնակցում է Ռուսաստանին տարածաշրջանից հանելու գործընթացին եւ այստեղ այլ կարծիք լինել չի կարող։
Ըստ նրա՝ այժմ Հայայստանը նույն այն վիճակում է, որում 44-օրյա պատերազմի օրերին էր գտնվում ՝ բացարձակ ոչ կոմպետենտություն ու դիլետանտիզմ է տիրում, իսկ իշխանությունը սեփական աթոռը պահելու համար պատրաստ է կործանել ամեն ինչ։ Ըստ Իսագուլյանի, ամեն ինչ գիտակցված է արվում ու պատահական չէ, որ գործող իշխանության շատ ակտիվիստներ մինչեւ 2018 թվականը ցույցներ ու միտինգներ էին անում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջեւ, իսկ Ալեն Սիմոնյանն արդեն Մոսկվայում որոշակի հարցադրումներ է անում, որոնք հստակ վկայում են, որ ՀՀ-ն փոխում է աշխարհաքաղաքական կուրսը՝ իր համար անհայտ հետեւանքներով։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.