Արհեստածին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր կրկին սպառնացել է Հայաստանին ու բացահայտ ներկայացրել իր նկրտումները՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ։
«Նրանք կարծում էին, որ ամբողջ Ղարաբաղը և Զանգեզուրը կմնան իրենց հսկողության տակ։ Դրա համար էլ նրանք հայ-ադրբեջանական սահմանին ոչինչ չեն արել։ Այս մասին հայտարարել է Ալիեւը՝ Լաչինում դրոշի բարձրացման արարողության ժամանակ։
«Այսինքն՝ առանց սահմանազատման ոչ ոք չի կարող ասել, թե որտեղով է անցնում սահմանը։ Եվս մեկ անգամ ասում եմ՝ մենք պատրաստ ենք քննարկումների և պատասխանատվություն ենք ստանձնում սահմանազատման՝ հայ — ադրբեջանական հանձնաժողովների աշխատանքի համար»,- հայտարարել է Ալիեւը ու նշել, թե իրենք հավաքել են բոլոր քարտեզները, այդ թվում և 19-րդ դարի, և 20-րդ դարի, որոնց վրա հստակ երևում է, թե ով որ հողի վրա է գտնվում։
Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծած Ալիեւը հայտարարել է, թե սեպտեմբերի 13-ին իրենց մոտ կրկին սպանվել են շահիդներ ու պնդել, թե իրենք պատերազմ չէին ուզում։ «Հենց այդ պատճառով մենք շուրջ 30 տարի բանակցել ենք։ Հենց այդ պատճառով մենք ցանկանում ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո»,- հայտարարել է նա։
Մշտապես սադրանքների դիմող այս երկրի ղեկավարը դեռ ինքն է սպառնացել, թե սադրանքի դեպքում «արժանի պատասխան» կտան։ Անգամ անդրադարձել է Հայոց Ցեղասպանությանը՝ նշելով, որ 2013 թվականին Մոսկվայում ստեղծվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ «Ոչ ոք չի կարող մեզ հետ վերջնագրերի լեզվով խոսել, եւ նրանք չեն կարող որեւէ մեկի վրա հույս դնել։ Մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել»,- նշել է Ալիեւը՝ ավելացնելով, թե ամբողջ աշխարհին ցույց են տվել, թե ինչի են ընդունակ։
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.