Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում առաջարկում է տրամաբանել՝ ի՞նչ է այս պահին պահանջում Ադրբեջանը Հայաստանի իշխանություններից։
Գրառումը՝ ստորև.
«Եկեք փորձենք տրամաբանել։ Ի՞նչ է այս պահին պահանջում Ադրբեջանը Հայաստանի իշխանություններից։
Ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ այդ թվում Արցախն Ադրբեջանի կազմում։
Ադրբեջանին հանձնել այսպես կոչված անկլավները։
ՀՀ տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ կայուն և չվերահսկվող կապ ունենալու համար։
Իրականացնել սահմանների սահմանագծման և սահմանազատման այնպիսի ծրագիր, որը լիարժեք կբխի Ադրբեջանի շահերից։
Թշնամու այս պահանջներից ո՞րը չի ցանկանում բավարարել հայկական կողմը։ Պաշտոնական հայտարարությունների մակարդակում, թերևս, միայն մեկը՝ միջանցք տրամադրելը։ Մնացածի մասին Փաշինյանն այս կամ այն կերպ իր համաձայնությունն արդեն հայտնել է։ Ընդ որում, հրապարակայնորեն է հայտնել։
Բայց ասեմ, որ միջանցքի հարցում էլ դեմ չէ։ Պարզապես այստեղ Ռուսաստանի և Իրանի խնդիրը կա։ Կարծում եմ՝ հենց այս երկուսն են պահանջում, որ այդ հարցում Փաշինյանը չշտապի. նրանք ցանկանում են ֆիքսել, որ այդ միջանցքը պետք է վերահսկվի Ռուսաստանի կողմից (այս դեպքում, Իրանն էլ դեմ չի լինի)։
Ստացվում է, բոլորը գոհ և երջանիկ են։ Իսկ ո՞վ է դժգոհ։ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ։
Դրա համար էլ հենց մեր ժողովուրդն է հիմա թիրախավորվում։ Բոլորի կողմից է թիրախավորվում։ Հիմա էլ սկսել են ահաբեկել ժողովրդին՝ թե բա 44-օրյա պատերազմից էլ դաժան պատերազմ է սպասվում, ամբողջ երկրով ապաստարաններ ենք կառուցում և այլն, և այլն։
Ժողովուրդը պետք է վախենա ու հանձնվի, որպեսզի՝
ա) թուրք-ադրբեջանական դաշինքը ստանա իր ուզածը,
բ) Նիկոլն էլ պահպանի իր իշխանությունը։ Ամեն ինչ շատ պարզ է։
Ցավալին միայն այն է, որ եթե ժողովուրդն այնուամենայնիվ չհամաձայնվի ստորացուցիչ այդ պահանջներին, ապա իսկապես կարող է նոր պատերազմ սկսել։ Ու այո, ավերիչ պատերազմ։ Այնպես, որ ժողովուրդը կոտրվի։
Պարզ է, որ երկու այս սցենարն էլ շատ վատն են Հայաստանի ու մեր ժողովրդի համար։ Թվում է՝ ելք չկա՝ պիտի կա՛մ հանձնվենք, կա՛մ մեզ կոտորեն։ Բայց ասեմ, որ սա կեղծ ընտրություն է, որ դրվել է մեր ժողովրդի առջև։ Որովհետև իրականում կա նաև երրորդ ուղին՝ դավաճան իշխանությունների հեռացումը։ Այդժամ մենք ստիպված չենք լինի հանուն Նիկոլի իշխանության Հայրենիք հանձնել կամ կոտորվել մարտի դաշտում։ Այդ ժամանակ նույն մարտի դաշտում մեզ միանգամայն այլ հեռանկարներ են սպասվում։ Վստահեցնում եմ»,- գրել է նա:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.