«Որեւէ պայման կամ պահանջ դնելու ռեսուրս, ստեղծված իրավիճակում, Հայաստանի իշխանությունը չունի։ Հայաստանի իշխանությունը իրավիճակը բերել հասցրել է մի կետի, որտեղ իր գլխին իջեցված բոլոր պահանջները կամ կատարում է կամ չկատարելու դեպքում Հայաստանի կամ Արցախի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում։ Հայաստանի իշխանությունը սպառել է պայքարելու եւ դիմակայելու ողջ ռեսուրսը» ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած ԱԽ նիստին ընդունված հայտարարությանը։
Նախօրեի նիստում, հիշեցնենք, Անվտանգության խորհուրդը հայտարարություն էր ընդունել, որտեղ ի թիվս այլնի, նշվում էր, թե Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից: Այս պնդումը, հիշեցնենք, քանիցս արել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Սեւ լճի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժման մասին, դեռ անցած տարվա մայիսին, միեւնույն ժամանակ հայտարարելով, որ ինքն է հրամայել ՝ չկրակել ։ Ապա Փաշինյանը զորքերի հայելային դուրսբերման գաղափարն էր առաջ քաշել, ինչը եւս անտեսվել էր Ադրբեջանի կողմից եւ վերջինիս զորքերը ոչ միայն դուրս չէին եկել Սեւ լճի հատվածից, այլեւ ամրաշինական աշխատանքներ էին իրականացրել զբաղեցրած դիրքերում։ Այս հանգամանքը, սակայն, չէր խանգարել Փաշինյանին, այսպես կոչված խաղաղության դարաշրջանի բացման շուրջ անորոշ բանակցություններ վարել։
Տիգրան Աբրահամյանն ասում է՝ հասկանալու համար, թե ինչպես եւ ինչու երկիրը հասավ ստեղծված իրավիճակին, պետք է ոչ թե 1-2 տարի հետ գնալ, այլ՝ վերադառնալ 2018 թվական, երբ Փաշինյանը եկավ իշխանության, որի վարած քաղաքականության արդյունքում ավիրվեցին պետական իսնտիտուտները եւ Հայաստանը կորցրեց կենսունակությունը։ «Այդ խմբակը Հայաստանը հասցրել է մի իրավիճակի, երբ կամ բանավոր պայմանավորվածություններով տարածք է զիջում կամ հրաժարվելու դեպքում, ագրեսիայով ստիպում են զիջել նույնիսկ Հայաստանի տարածքային ամբողջականության մաս կազմող տարածքներից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունը ունեցել է տեղեկություններ, որ կա ագրեսիայի սպառնալիք, անկախ նրանից, թե ինչպիսի մասշտաբի սպառնալիքի մասին է տեղեկությունը եղել, զինված ուժերը պետք է բերեր մարտական պատրաստվածության համապատասխան վիճակի։ Մեր հիմնական մարդկային, դիրքային եւ տարածքային կորուստների հիմնական պատճառը այն է, որ պետությունը, անհրաժեշտ տեղեկատվության պայմաններում հակառակորդին համապատասխան ձեւով չի «դիմավորել »,-շեշտում է Աբրահամյանը։
Տիգրան Աբրահամյանը համոզմունք հայտնեց՝ Ադրբեջանը այնքան ժամանակ է դիմելու ուժի կիրառման, քանի դեռ իր դիմացը Հայաստանի գործող իշխանություններն են, որոնք դիմադրության ու պայքարի որեւէ նշույլ չեն ցուցաբերում։ «Քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են, չպետք է ակնկալիք ունենալ, որ Հայաստանը կարող է իր պայմանը առաջադրել եւ հասնել դրա կատարմանը, ավելին, ՀՀ իշխանությունների հայտարարություններն են, որ շատ դեպքերում բերում են իրավիճակի վատթարացմանը»։
Ադրբեջանը, ըստ Աբրահամյանի, բնականաբար հաշվարկ է կատարել եւ, ինչպես Փաշինյանն է ասում, հենց այնպես դուրս չի գալու զբաղեցրած դիրքերից։ «Եթե հետ քաշվելու լիներ, առաջ չէր գա, բնականաբար, թշնամին հաշվարկ է կատարել եւ գնացել է այս քայլին»։
Տիգրան Աբրահամյաննը նաեւ շեշտեց՝ ներկայումս ու վերջին օրերին որեւէ դադարի կամ հարաբերական անդորրի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ առաջնագծի ադրբեջանական հատվածներում կան զորաշարժեր, մեծ խմբավորումներ, ուստի, իրավիճակը հանգիստ չենք կարող բնութագրել՝ հատկապես հաշվի առնելով պաշտոնական հայտարարությունները, որ Նախիջեւանի ուղղությամբ հարձակում է նախապատրաստվում։
«Հակառակորդը այդ ուղղությամբ ունի բավականին մեծ խմբավորումներ եւ հնարաովր ագրեսիայի դեպքում, բնականաբար, լուրջ սպառնալիքներ է առաջացնելու ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար։ Այն բոլոր գործիչները, ովքեր հայտարարում են վտանգի մասին եւ ներկայացնում են իշխող քաղաքական ուժը, պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեին հնարավոր ագրեսիան կանխելու կամ մեղմելու համար, ինչը ես, առանձնապես չեմ տեսնում»,-շեշտեց Աբրահամյանը՝ հավելելով , որ ադրբեջանական հարձակումը կարող է լինել ցանկացած ուղղությունից։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.