Սարդարապատի հուշահամալիրի ղեկավարությունը չի թույլատրել հուշահամալիրի տարածքում հուղարկավորել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված պայմանագրային զինծառայող, Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ 44-ամյա Արման Մխիթարյանին: Այս մասին NEWS.am-ի խմբագրություն են ահազանգել Արաքս գյուղի բնակիչները:
«Արմանը 4 երեխա ունի, 5-րդն էլ նոր պետք է ծնվի: Ադրբեջանական հարձակման ժամանակ ինքը տանն է եղել, լսել է, որ հարձակվել են ու ինքնակամ մեկնել է հայրենիքը պաշտպանելու եւ զոհվել է: Թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանն մեզ արգելել է զոհվածի մարմինը հուղարկավորել Սարդարապատի հուշահամալիրին կից տարածքում: Փահլևանյանը մեզ ասել է, որ այդ խնդրով դիմել է ԿԳՄՍ նախարարություն, որն էլ մերժել է։ Բայց այնտեղ եւ արցախյան առաջին եւ 44-օրյա պատերազմում զոհվածների են հուղարկավորել: Եթե մեզ չթույլատրեն, գնալու ենք փոսը փորենք եւ հուղարկավորենք»,-ասաց բնակիչներից մեկը:
Հայոց ազգագրության եվ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Փահլեւանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ օրենքով հուշահամալիրի տարածքում հատուկ տեղ չկա հատկացված հուղարկավորություն իրականացնելու համար:
«Առաջին արցախյան պատերազմի ժամանակ են 8 հոգու հուղարկավորել, եւ 44-օրյա պատերազմում 2 զոհվածների` զույգ եղբայրների մասունքներ են հուղարկավորել: Իմ թուլատրելով չի, գոյություն ունի պատմամշակութային հուշարձանների պահպանության մասին օրենք, որտեղ հստակ սահմանվում է, որ հուշարձանների տարածքներում արգելվում է որեւէ տիպի աշխատանքի իրականացումը, բացառությամբ կոմունիկացիոն տիպի աշխատանքների իրականացումը: Ես ոչ թույլատրում եմ, ոչ էլ չեմ թույլատրում, այդ կարգը իմպերատիվ գրված է: 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված եղբայրների համար էլ մենք թույլատրություն չենք տվել, իրենք են բերել, հուղարկավորել մասունքները: Հիմա այս դեպքում նրանք անժառանգ են, հետնորդ չունեն, իսկ այս զոհվածի դեպքում հետո էլ ընտանիքի այլ անդամների պե՞տք է բերեն հուղարկավորեն»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ գյուղացիները վճռական են տրամադրված եւ հայտարարել են, որ կգան եւ փոս կփորեն, տնօրենն ասաց, որ ինքն այդ դեպքում ոչ մի անելիք չունի. «Կլինի նախարարի կողմից լիազոր մարմնի ցուցումն ուղիղ ես կօժանդակեմ, այլ դեպքում ի՞նչ պետք է անեմ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։
Սեպտեմբերի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.