Տիեզերք արձակված հայկական առաջին արբանյակից դեռեւս պիտանի որեւէ տվյալ չի ստացվել։ Այս մասին փաստում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնելով, որ այս ամիսներին միայն համակարգերն են թետավորվել։
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության մայիսի 26-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «Space X» ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը: Հայտարարվում էր, որ արբանյակը թողարկվել է մի շարք պետական մարմինների կարիքները բավարարելու համար։
«Արբանյակի միջոցով արված լուսանկարները կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման ու կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ՝ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության ու այլ ոլորտներում»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Ամիսներ անց՝ սեպտեմբերի 6-ին, «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և Արտակարգ իրավիճակների նախարարություններին՝ պարզելու, թե, ի վերջո, արբանյակից տվյալներ ստանում ենք, թե ոչ, որ ոլորտներում են դրանք օգտագործել, որլանով են պիտանի եղել։
ԱԻՆ-ից հայտնել են, որ հունիս-սեպտեմբեր ժամանակահատվածում ԱԻՆ-ն իր աշխատանքներում չի օգտագործել ստացված տվյալները՝ առաջարկելով արբանյակի վերաբերյալ հարցադրումներն ուղղել ԲՏԱ նախարարությանը, իսկ վերջինս էլ ուղղակի արձանագրել էր, որ օգտակար տվյալ փաստացի այս պահին չի ստացվել, էլ ուր մնաց օգտագործվեն սահմանների հսկողության համար։
«Արձակված արբանյակը գործում է արեւասինխրոն ցածր ուղեծրի վրա։ Արբանյակից ստացված տվյալներն այս պահին օգտագործվում են սարքի համակարգերի թեստավորման և կարգաբերման նպատակով: Ներկայումս ընթանում է արբանյակի բոլոր ենթահամակարգերի պլանային թեստավորման և կարգաբերման գործընթացը»,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ԲՏԱ նախարարության գլխավոր քարտուղարը։
Նախարարությանը խնդրել էինք նաեւ հայտնել, թե երբ է սկսվել արբանյակի արձակման համար Հեռահաղորդակցության միջազգային միության անդամ երկրներից թույլտվություն ստանալու գործընթացը, ինչին խուսափել են պատասխանել՝ պատճառաբանելով, թե հարցի շուրջ մանրամասներն առայժմ հրապարակման ենթակա չեն։ Ավելին, այս գերատեսչությունը հրաժարվել է հայտնել նաեւ, թե որքան արժեցել արբանյակի տիեզերլ արձակելը եւ որքան է կազմում դրա ծախսերի ամսական գումարը։ Պարզվում է սա պետական գաղտնիք է։
«Ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից: Գնման գործընթացը տեղի է ունեցել գաղտնիության պայմաններում, հետևաբար Ձեր կողմից նշված տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»,- նշել են նախարարությունից:
Նշենք, որ գարնանը «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կառավարությունն ավելացրել էր 3,3 միլիարդ դրամով, ինչից կարող ենք ենթադրել, որ խոսքը գնում է միլիարդների մասին, որը ծախսելու արդյունավետությունը պետք է պարզի դատախազությունը, քանզի դրանով կարելի էր մեր օդն ու սահմանները դարձնել առավել պաշտպանված, որ առողջարան համարվող Ջերմուկն, օրինակ, այսօր չհրետակոծվեր ու չդառնար թշնամու թիրախ։
Առավել եւս, երբ տիեզերքում գտնվող արբանյակի կառավարման կենտրոն Հայաստանը չունի։ Նախարարությունից վստահեցրել են, թե Հայաստանում կառավարման կենտրոն հիմնելու աշխատանքներն ընթացքում են, պլանավորվում է ավարտին հասցնել 2023թ. ընթացքում:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.