Ֆրանսիայի հայկական ընկերության (CCAF) համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվելու մասին տեղեկացանք օրերս։ «Երեւան հասա երեկ եւ իմացա, որ Հայաստան մուտքս արգելված է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Հայաստանի մեջ կհամարվեմ անբաղձալի տարր: Ոստիկանությունն առաջնորդեց զիս դեպի վերադարձի օդանավ, երբ մինչ նոր հասած էի արդեն Երեւան, ուր մուտքին զիս կասեցուցին եւ անցագիրս գրաւեցին։ Ես գիտեի, որ իմ մուտքն Ադրբեջան ու Թուրքիա արգելված է, իսկ հիմա իմացա նաև, որ իմ մուտքը արգելված է անգամ Փաշինյանի Հայաստանում »,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Փափազյանը։
Տեղեկացանք, որ Փափազյանը մինչ օրս պատասխան չի ստացել, թե ինչու է իր մուտքն արգելվել հայրենիք։ ԱԳՆ-ից լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հերքում են իրենց առնչությունը Փափազյանի մուտքը ՀՀ արգելելու հետ՝ բացառելով նրա՝ «անցանկալի անձ» հայտարարվելը։ ԱԳՆ-ից պարզաբանել են, որ, մասնավորապես, ընդունող պետության ԱԳՆ-ների կողմից persona non grata է հայտարարվում ուղարկող պետության դիվանագետը։ Ոստիկանությունից էլ պնդում են, թե իրենք Փափազյանի մասով որևէ գործողություն չեն իրականացրել։
«Պետք է արձանագրել այն աննախադեպ իրողությունը, որը փաստացի մենք ունեցանք։ Հային արգելում են Հայաստան մտնել ու միանշանակ արգելում ենք հենց քաղաքական դրդապատճառներից ելնելով։ Սա մանրախնդրություն է, սա ոչ թե ավելի շատ գործող իշխանությունների շահերից բխող գործողություն է, այլ պարզապես նենգություն։ Հայ մարդուն հստակ արգելել են հայրենիք մտնել քինախնդրությունից դրդված։ Իսկ թե ինչու հենց Մուրադ Փափազյանը ընտրվեց, ասեմ։ Մուրադ Փափազյանը հեղինակություն է վայելում ոչ միայն Հայաստանում, այլ Եվրոպայում։ Ցանկացած վայրում Մուրադյանի գործունեության առանցքում Հայաստանի շահն է։ Բազմաթիվ են փաստերը, երբ հենց Մուրադ Փափազյանի գործադրած ջանքերի արդյունքում ունեցել ենք ձեռքբերումներ»,- «Հրապարակի» դիտարկումներին ի պատասխան ասաց «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Մուրադ Փափազյանի գործունեության մասին խոսելիս՝ մենք չենք խոսում օրերի կամ ամիսների աշխատանքների մասին, տվյալ պարագայում խոսքը տասնամյակների մասին է։ Փափազյանին անցանկալի անձ համարելով ու թույլ չտալով, որ նա մտնի իր սեփական հայրենիք, այս մարդիկ, կարծում եմ, ծառայություն են մատուցում նաև այն պետություններին, որոնց առջև իրենք չոքել են։ Պարտադրված, թե չպարտադրված, այս դեպքում արդեն այդքան էլ կարևոր չէ։ Սա շատ ակնհայտ իրողություն է, որովհետև աշխարհում անցանկալի անձ Փափազյանին միայն հենց Թուրքիան ու Ադրբեջանն են ճանաչում։ Մինչև այսօր որևէ տրամաբանական ձևակերպում այդպես էլ չի եղել, թե ինչու են այդպես վարվել Մուրադ Փափազյանի հետ։ Չնայած դե հո չե՞ն ասի, որ դեպքը տեղի է ունեցել իրենց եղբայրական Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով։ Թեպետ գիտե՞ք, եթե այսպես շարունակվի, այս մարդիկ մի օր դա էլ կասեն։ Թե իրականում Թուրքիային ու Ադրբեջանին հաճոյանալու համար են արել, թե պարտադրված են արդել, նորից եմ ասում, այլ հարց է։ Սակայն ակնհայտ է ու փաստ, որ հայ մարդուն ու ոչ սովորական հայ մարդուն, արգելել են մտնել իր երկիր»,- հավելեց Ավետիսյանը։
Մուրադ Փափազյանի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ համացանցում բազմաթիվ լուսանկարներ ու հրապարակումներ կան՝ տարբեր միջոցառումներից։ Ավետիսյանից հետաքրքրվեցինք՝ այս առումով գոնե ՀՀ իշխանությունները գուցե չպե՞տք է կաշկանդվածություն ունեին։
«Տեսեք, ձեր ձևակերպման մեջ իրոք տրամաբանություն կա։ Հարցը շատ տրամաբանական ու ճիշտ հարց է, սակայն ես զարմանում եմ, որ ո՞նց կարելի է տրամաբանության գործադրմամբ փորձել հասկանալ այսօրվա իշխանությունների գործողություններն ու վարքագիծը»,- արձագանքեց պատգամավորը։
Աղբյուրը՝ hraparak.am
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.