Լավրովի հաճախակի այցելություններն Ադրբեջան պետք է դիտարկել բազմաշերտ կոնտեքստում, բայց ամենագլխավոր պատճառը Հարավային Կովկասում ընթացող գործընթացներն են՝ մասնավորապես Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում պարբերաբար դիտվող սրացումներն ու Արևմուտքի՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ջանքերը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Նկատենք, որ Լավրովի՝ Ադրբեջան կատարած այցին նախորդել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի այցելությունը տարածաշրջան։ Հատկապես ՌԴ-ում հաճախակի է անդրադարձ արվում այն թեմային, որ Արևմուտքը փորձում է Լեռնային Ղարաբաղի խնդիրն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն իր վերահսկողության տակ վերցնել և Ռուսաստանին դուրս թողնել այդ գործընթացներից։ Մյուս կողմից՝ հաճախակի սրացումներ են լինում հայ-ադրբեջանական սահմանագոտում։ Դրանք չեն կարող չանհանգստացնել Ռուսաստանին»,- նշեց քաղաքագետը և հավելեց, որ սրացումների պարբերական կրկնությունները ցույց կտան, որ ռուսական գործոնը զսպիչ ուժ չի կարողանում լինել և անխուսափելիորեն կակտիվանա Արևմուտքը, ինչը Ռուսաստանի համար անցանկալի է։
Ադրբեջանի ղեկավարի կողմից հաճախակի հնչող հոխորտանքները՝ հատկապես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, քաղաքագետի համոզմամբ՝ Ռուսաստանին դրդում են ավելի զգոն լինել։ Որ տարածաշրջանում վերահսկողությունը պահելու համար Ռուսաստանը նաև հայկական շահին հակառակ կգնա, քաղաքագետը սպասելի է համարում։
«Քաղաքական գործընթացներում կա այսպիսի տեխնոլոգիա․ եթե մի գործընթաց այլևս ամբողջովին քո վերահսկողության տակ չէ, ապա կա՛մ վերադարձնում ես քո տիրույթ, կա՛մ փորձում ես դրան մասնակից լինել։ ՀՀ իշխանությունների ապաշնորհ և ոչ կոմպետենտ քաղաքականության հետևանքով որոշակի գործընթացներ անդառնալի են դարձել, օրինակ, այսպես կոչված, տրանսպորտային հանգույցների ապաշրջափակումը։ Ռուսաստանը փորձելու է ամեն ինչ անել, որ առնվազն դուրս չմնա այդ գործընթացներից՝ եթե անգամ դրանք վնասում են Հայաստանի ինքնիշխանությանը»-շեշտեց քաղաքագետը։
Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման վերաբերյալ Ռուսաստանի հայտարարությունները՝ այդ թվում Լավրովի՝ Բաքվում արած հայտարարությունը, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի այդ ուղղությամբ արդյունքի հասնելու համար, մեր զրուցակցի վստահեցմամբ, առնվազն մեսիջ են այն մասին, որ Ռուսաստանը դուրս չի մնալու այդ գործընթացից։
Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ նոր պայմանավորվածություններ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երեկ և այսօր ձեռք են բերվել, թե ոչ, դժվար է ասել, բայց որ հավանականություն կա, ակնհայտ է։
«Քաղաքական դաշտում այնքան կարևոր չեն հրապարակային հայտարարությունները, որքան՝ կուլիսային պայմանավորվածությունները։
Ցանկացած բանակցության էական մասը կուլիսներում է լինում։ Ադրբեջանում թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել կամ բերվելու Լավրովի այցի ընթացքում, դժվար է ասել, բայց, ցավոք,դրանք բացառված չեն։ ՌԴ ռազմավարական շահի մասին է խոսքը և, կրկնում եմ, Եթե ՌԴ-ն ինչ-որ հարցում ունի ռազմավարական շահ, ապա այն սպասարկելու է, եթե այն նույնիսկ ի վնաս Հայաստանի է»,-նշեց քաղաքագետը։
Անդրադառնալով երեկ Բաքվում Լավրովի արած այն հայտարարությանը, ըստ որի՝ հայկական կողմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատրաստակամություն է հայտնել բանակցություններ վարել, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ՝ Բաքվի ներկայացրած առաջարկների հիմքի վրա, քաղաքագետը շեշտեց, որ դա ևս ՀՀ իշխանությունների ապաշնորհ ու անխոհեմ քաղաքականության հետևանք է։
«ՀՀ իշխանությունների ոչ կոմպետենտ քաղաքականության հետևանքով Հայաստանը հայտնվել է ծուղակի մեջ և անգամ եթե չնչին փորձեր են արվում՝ ինչ-որ գործընթացներ հետաձգելու, ապա հենց որ ադրբեջանական կողմից 1-2 հոխորտանք կամ շանտաժ է լինում,
ՀՀ իշխանությունները տուրք են տալիս դրան և առանց իրենց քայլերի քաղաքական հետևանքները հաշվի առնելու՝ համաձայնվում Ադրբեջանի ներկայացրած պայմաններին։ Ադրբեջանցիները տեսել են, որ շանտաժի տեխնոլոգիան աշխատում է ՀՀ ներկա իշխանությունների դեպքում և պարբերաբար օգտվում են դրանից»,-ցավով նկատեց քաղաքագետ Արա Պողոսյանը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.