Հունիսի 18-ի գիշերը Վարդենիսի ուղղությամբ թշնամու նախահարձակ գործողությունների և դրա հետևանքով ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանի զոհվելու մասին Պաշտպանության նախարարությունն առ այս պահը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել։ Այն, որ նման կարևոր միջադեպը ՊՆ-ի կողմից որևէ արձագանք չի ստացել մինչև հիմա, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի գնահատմամբ՝ պետական ու պաշտպանական համակարգերի քայքայման մասին են վկայում։
«Կոնկրետ հունիսի 18-ի միջադեպին ՊՆ-ն թե ինչու չի անդրադարձել, բուն պատճառը չեմ կարող ասել, բայց սա առաջին անգամը չէ ու, ցավոք, վերջինն էլ չի լինի։ Շատ կարևոր տեղեկությունները, որոնց մասին պարտավոր են հայտնել, հանրությունից թաքցնում են։ Նույն ձևով, երբ ադրբեջանական ԶՈՒ-ն ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, իմացանք ամիսներ հետո, ավելին՝ Պն-ն ստում էր՝ ասելով, թե նման բան չկա։ Դա նշանակում է՝ պետական համակարգերը քայքայվել են և փոխարենը ստեղծվել նույն անունով, բայց Նիկոլ Փաշինյանի անձնական իշխանությունը պահող համակարգեր»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Կարեն Վրթանեսյանը։
Զուգահեռներ տանելով երեկվա՝ Նիգավանի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական միջադեպի և առանց պաշտպանական կառույցների սահմանագոտի պահող զինվորի հանդեպ իշխանության անտարբերության միջև՝ փորձագետը նկատեց․
«Այն ամենը, ինչ չի սպասարկում Փաշինյանի շահը, ուղղակի, քանդվում է։ Դիտարկենք թեկուզ երեկվա դեպքը․ ոստիկանները սմարթֆոնների լապտերներով էին լուսավորում դեպքի վայրը, որ տեսնեն՝ ինչ են գտնում։ Ստացվում է,որ այն միլիարդները, որ հատկացվում են ոստիկանական համակարգին, ուղղվում են ոստիկանության այն մասին, որը զբաղված է ցուցարարներին ծեծելով, իսկ հանցավորության դեմ պայքարողներին, փաստորեն, բան չի հասնում»։
Այն, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ արվող ոտնձգությունների, ՀՀ տարածք ադրբեջանցի զիվորականների ներխուժման փաստերի, թշնամու դիպուկահարի կրակոցից հայ սահմանապահի զոհվելու մասին հանրությունը չի իրազեկվում, Վրթանեսյանի համոզմամբ, մեկ նպատակ է հետապնդում․ «Իշխանությունները չեն ուզում, որ հասարակությունը տեսնի, թե անվտանգային առումով ինչ խայտառակ վիճակում ենք հայտնվել։ Արդարացի քննադատությունից փորձում են խուսափել՝ թաքցնելով կատարվածը»։
Հանուն հայրենիքի նահատակվածների գործը արժեզրկելու իշխանության փորձերը, ըստ ռազմական փորձագետի, դեռ նախքան պատերազմն էր տեսանելի, իսկ 44-օրյայից հետո շատ ավելի ցայտուն դարձավ։ Այն, որ ավելի քան 4000 զոհերից գրեթե ոչ մեկը չհերոսացվեց պետական մակարդակով, ում էլ հիշում ենք, ապա ոչ պետության ջանքերի շնորհիվ, այլ՝ անհատների, փորձագետը հետևողական քարոզչության հետևանք է համարում, որը վարում են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը։
Ստեղծված իրավիճակում կոլեկտիվ հիշողության ձևավորման և պահպանման բարդ խնդիրը դրված է ազգային էլիտաների վրա։
Ռազմական փորձագետը համոզված է՝ թշնամու լկտիությունները թաքցնելու՝ իշխանության որդեգրած քաղաքականությունն ավելի է սանձարձակ դարձնելու նրան։
«Ադրբեջանցիներն անընդհատ փորձելու են ավելի ու ավելի շատ գծեր հատել։ Եթե չկա հակազդեցություն, չկա դիմադրություն, նրանք որևէ բանով կաշկանդված չեն։
Մինչև հակազդեցություն չլինի, թշնամին ավելի ու ավելի լկտի քայլերի է գնալու, նոր տարածքներ է փորձելու պոկել։ Նիկոլ Փաշինյանի կրավորական քաղաքականությունը, բոլոր հարցերում թշնամու դիմաց չոքելու քաղաքականությունն ավելի շատ է հրահրում թշնամուն և մեզ տանում նոր պատերազմի»,-եզրափակեց Կարեն Վրթանեսյանը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.