Հարավային Կովկասը բուֆերային գոտի է Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի միջև։ Արցախյան պատերազմի հետևանքով այստեղ բալանսը խախտվել է, ինչի հետևանքով կարող է պատերազմ սկսել Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի միջև: Այս մասին «Հայկական օրակարգ. Բանակցային կարմիր գծեր. պետական շահ և արժանապատվություն» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նրա խոսքով, հիմա պետք է մոռանալ Կարսի պայմանագրի մասին, այն գոյություն չունի, հիմա կա 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարություն, Ռուսաստանն էլ ցանկանում է ստեղծել 3+3 ձևաչափ՝ դրանում ընդգրկելով տարածաշրջանի երկրներին ու փորձելով արևմուտքին դուրս մղել Հարավային Կովկասից։
«Հիմա Ռուսաստանն ու Թուրքիան կոմունիկացիաների մասով փորձում են ներադաշնակել իրենց շահերը, առաջին հերթին դա Արեւելք-արևմուտք ճանապարհն է։ Ռուսաստանը դուրս է մղվել Եվրոպայից, փորձում է Պարսից ծոց եկող բեռանափոխադրումներում իր խնդիրներն առաջ քաշել։ Հիմա տեսնում ենք, որ Ռուսաստանը մեծացնում է առևտրաշրջանառության ծավալը Հնդկաստանի հետ։ Ահա դիսբալանսը բալանսավորելու գործընթաց է տեղի ունենում, որտեղ Հայաստանը, որպես այդպիսին, չկա, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չի կարող դերակատարություն ունենալ։ Իհարկե, կարող է»,-ասաց բանախոսը։
Քաղաքագետի խոսքով, ընթացող բանակցություններին հնարավոր մասնակցության դեպքում Հայաստանի դիրքորոշումից շատ բան է կախված, Ուկրաինայից հետո այս տարածաշրջանը կարող է լինել խոշոր պատերազմի հաջորդ օջախ։
«Կան երկրներ, որոնք ուզում են՝ այդ պատերազմը լինի իրենց խնդիրները լուծելու համար»,-ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով, Հայաստանի այս իշխանությունն ուներ հնարավորություն պատերազմը թույլ չտալու՝ ինչ-որ պահի զիջումների գնալու միջոցով, մինչդեռ բերեց մի իրավիճակի, որ պատերազմ տեղի ունենար։
«Ես ունեմ խորքային համոզմունք, որ գործող վարչապետը ունի խոր փիլիսոփայան մտածողություն, որ Արցախից պետք է ազատվել, և ինքը տեսնում է, որ դա շատ լավ բան է Հայաստանի համար։ Ինքն այդ միջավայրում է դաստիարակվել, ինքն այդ միջավայրում է եղել, այդ գաղափարները կրելու համար նրան բերել են կամ աջակցել են բերելուն։ Այս պահին նա Հայաստանի անվտանգության խնդիրներով չի զբաղվում, ինքը զբաղվում է անձնական անվտանգության խնդիրներով։ Գուցե մի օր կբացվեն այդ տվյալները, միջազգային գործընկերների հետ հանդիպումներում ինքը խնդրում է անձնական անվտանգության միջոցներ, այն մարդկանցից, որոնց հետ կարելի էր խոսել Հայաստանի ու Արցախի անվտանգությունից։ Կարծում եմ՝ կգա ժամանակը և այդ փաստերը ջրի երես դուրս կգան։ Այս մարդն էքզիստենցիալ անձնական խնդիր է լուծում, վախ ունի, և քաղաքականությունը շատ դեպքերում նա կառուցում է՝ դրանից ելնելով»,-ասաց Ստեփան Դանիելյանը։
Անդրադառնալով ընդդիմության գործողություններին՝ բանախոսը կարծիք հայտնեց, որ գուցե ընդդիմությունն էլ միջազգային վիճակը չի հասկանում ու կրակի մեջ փայտ է գցում։
«Իրենք լավ չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Իրենք չեն փորձում հասկանալ, թե ինչ պրոցես է գնում։ Իրենք չեն հասկանում, թե մենք երկու տարի հետո ինչ կարող ենք շահել, ինչ կարող ենք կորցնել։ Մենք կարող ենք կորցնել ոչ թե Արցախը, այլ Հայաստանը։ Կարող ենք նաև ահագին հաջողություններ ունենալ այս վիճակը հասկանալով ու ճիշտ քաղաքականություն վարելով։ Այո, այս իշխանությունը պետք է գնա, ինքը զբաղված է իր անձնական անվտանգությամբ, բայց մյուս կողմից, եկեք մյուսներին էլ, ընդդիմությանը սուրբ չսարքենք»,-նշեց նա։
Քաղաքագետի խոսքով, եթե ուզում ենք ազատ, առողջ հասարակություն ունենալ, ապա ոչ մի քաղաքական ուժ չպետք է իրեն քննադատությունից վեր դասի, պետք է կարողանալ ազատ խոսել։
«Մենք պետք է մեր հասարակությանը չխաբենք, պետք է ցույց տանք հասարակությանը, թե ինչ է կատարվում։ Նորից եմ ասում, այս իշխանությունը չարիք է, բայց դա չի նշանակում, որ նրա դիմացինը լավն է»,-խոսքն ամփոփեց Դանիելյանը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.