Եթե փորձենք անդրադառնալ Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը, ապա, առաջին հերթին, պետք է արձանագրենք համապատասխան ինստիտուտների վարած տարերային գործունեությունը, որտեղ չկա, բացակայում է որևէ հստակ ուղեծիր։ Այլ կերպ ասած, այստեղ աջ ձեռքը չի իմանում, թե ինչ է անում ձախը։ «Փաստինֆո» -ի հետ զրույցում այս մասին ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ մեկնաբանելով, Արարատ Միրզոյանի ԱՄՆ կատարած վերջին այցը, որի ընթացքում, պարզվում է, որևէ էական քաղաքական ձեռքբերում կամ պայմանավորվածություն չի գրանցվել։
Ընդհանրապես, արտաքին քաղաքականության վեկտորում, Վարդան Ոսկանյանի արձանագրմամբ, արդեն տևական ժամանակ է, ինչ միայն սիտուատիվ՝ իրավիճակային որոշումներ ու քայլեր են իրականացվում։
«Ցավալիորեն, գրեթե չեն կարևորվում Մերձավոր Արևելքի պետությունների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները, մինչդեռ, 44 օրյա պատերազմն, ավելի քան ցույց տվեց, որ մենք Մերձավոր Արևելքի անբաժան մասն ենք, հետևաբար, նրանց հետ մեր հարաբերությունները պետք է կառուցենք՝ ելնելով փոթորկված այս տարածաշրջանում մեր անվտանգային շահերի գիտակցումից։ Ընդ որում, խոսքը վերաբերում է ինչպես արդեն իսկ բարեկամ համարվող երկրների՝ Իրանին, Իրաքին և Սիրիային, այնպես նաև՝ նոր բարիդրացիական երկրներ ընդգրկելու հեռանկարին։ Խոսքը, մասնավորապես, այնպիսի խոշոր պետության մասին է, ինչպիսին, օրինակ, Սաուդյան Արաբիան է և այլն։
Խոսելով Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրների հետ փոխհամաձայնեցված արտաքին քաղաքականություն վարելու կարևորության և անհրաժեշտության մասին, Վարդան Ոսկանյանն ընդգծում է՝ պետք է փորձ կատարվի սերտ աշխատանքներ սկսել նաև Պակիստանի հետ, որպեսզի չեզոքացվեն այն վտանգները, որոնք բխում են այս պետությունից, հաշվի առնելով՝ 44 օրյա պատերազմում այդ երկրի ներգրավվածության գործոնը։
Փորձագետը արտաքին հարաբերությունների կառուցման գործընթացում կարեւորում է նաև Հնդկաստանի գործոնը. «Ակնհայտ է, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումը խոսքային մակարդակից պետք է տեղափոխել գործնական տիրույթ։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ առաջիկա ապագայում համաշխարհային մակարդակով գլխավոր խաղացողներից մեկը լինելու է Չինաստանը, ուստի, Չինաստանի հետ հարաբերությունների պատշաճ կառուցումը, նույնպես, խիստ կարևոր և անհրաժեշտ քայլ է»։
Վերլուծելով աշխարհաքաղաքական վերադասավորումները՝ Վարդան Ոսկանյանը նկատում է՝ Հայաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում աչքի է ընկել չափազանց պասիվ արտաքին քաղաքականությամբ, չունենալով որևէ հստակ ուրվագիծ։ Հայաստանի Հանրապետությունը Մերձավոր Արևելքի այս փոթորկուն ծովում չունի նավարկության որևէ ուղենիշ։ Փոխարենն, ըստ Վարդան Ոսկանյանի դիտարկումների, օրվա իշխանությունների կողմից պարբերաբար ինչ- որ լղոզված տեսակետներ և գաղափարներ են հայտարարվում, այսպես կոչված՝ Խաղաղության դարաշրջանի բացման մասին. «Իսկ ի՞նչ է Խաղաղության դարաշրջան ասվածը։ Այստեղ բոլոր պատրանքները պետք է մի կողմ դնենք և խոստովանենք, որ Խաղաղության դարաշրջանն ու դրա հիմնական նպատակը թուրք – ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստանն աշխարհագրական և աշխարհաքաղաքական «անդամալույծ» դարձնելն է, որը մեզ կզրկի պայքարելու կամքից և հնարավորություններից»,- ասում է իրանագետը։
Մինչ Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ իրավիճակային որոշումներ է կայացնում՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը կրկին վտանգի տակ է հայտնվել՝ Ադրբեջանը շրջանառության մեջ է դրել ինչ-որ անկլավների հարց, ինչին արձագանքելով Վարդան Ոսկանյանը նկատում է՝ Բաքվի բռնապետական վարչախմբի տարբեր ներկայացուցիչների, ինչպես նաև՝ գլխավոր բռնապետ Ալիևի կողմից, այսպես կոչված, «անկլավների» վերաբերյալ ագրեսիվ հայտարարությունները ևս հեռուն գնացող նպատակներ են հետապնդում. «Սա, մասնավորապես, ռազմավարական նշանակության շատ թափանցիկ և հստակ նպատակ ունի՝ կտրել մեր պետության համար կենսական նշանակության կապը հյուսիսից՝ Վրաստանի ու Ռուսաստանի Դաշնության, իսկ հարավից՝ Իրանի հետ, այդպիսով՝ Հայաստանն իր իսկ ամբողջության մեջ վերածելով «անկլավի» թուրք-ադրբեջանական փաստացի միասնական աշխարհաքաղաքական տարածքից ներս, ինչը մեր պետությանը, լավագույն դեպքում, կվերածի «Էրմանիստան» ցուցանակով» ինչ – որ ազգագրական ռեզերվացիայի,- ամփոփելով զրույցն, ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.