Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Աջափնյակի նստավայրում քննվում է Յուրի Խաչատուրովի որդու՝ 44 օրյա պատերազմի մասնակից Իգոր Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը։
Փաստաբան Միհրան Պողոսյանը դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ որևէ թույլատրելի ապացույց չկա, որը կհիմնավորի, որ Իգոր Խաչատուրովը որևէ հանցավոր արարք է կատարել: Փաստաբանն ընդգծեց, որ բողոքի ակցիան տեղի է ունեցել տեսախցիկների առկայությամբ, իսկ առկա բոլոր տեսանյութերը հիմնավորում են, որ Իգոր Խաչատուրովը որևէ ոստիկանի չի հարվածել, հակառակը՝ հիմնավորում են, որ որևէ ոստիկան գիտակցությունը չի կորցրել, ինչպես հաղորդել էր ՔԿ-ն:
Միհրան Պողոսյանը նաև հայտարարեց, որ Իգոր Խաչատուրովը նախապես տեղյակ է եղել, որ իրեն անհիմն քրեական հետապնդման են ենթարկելու.
«Ընդ որում, մեր պրոֆեսիոնալ ոստիկանները պետք է ընտրեն՝ կա՛մ իրենք «մեխի գլուխ» են, կա՛մ ստում են, որովհետև, ըստ գործի հանգամանքների, որոշ ոստիկաններ տեսել են, որ Իգոր Խաչատուրովը հարվածներ է հասցնում , բայց որևէ գործողություն չեն կատարել: Այդ ենթադրյալ գործողությունից հետո Իգոր Խաչատուրովը այլ ակցիաների, երթի է մասնակցել և քաղաքում գտնվելու ժամանակ այլ ոստիկաններ նրան բերման են ենթարկել, ոստիկանները պնդում են՝ որ տեսել են, ինչպես է Իգոր Խաչատուրովը հարվածում, հարգելիներս, բա ի՞նչ էիք անում, ինչո՞ւ հենց այդ պահին չձերբակալեցիք »,-ասաց Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ ՔԿ-ի կողմից ներկայացված ենթադրյալ դեպքից հետո Իգոր Խաչատուրովը շարունակել է մասնակցել ակցիաների ու բերման է ենթարկվել բոլորովին այլ տեղ, բոլորովին այլ ոստիկանների կողմից։
Նշենք, որ Իգոր Խաչատուրովը բերման է ենթարկվել ոչ թե Կիեւյան կամրջի մոտից, որտեղ, իբր, նա ոստիկանի է հարվածել, այլ Սարյան-Պուշկին խաչմերուկում, որտեղ Երիտասարդի ձայնը նախաձեռնության անդամների հետ միասին մասնակցում էր անհնազանդության ակցիաներին։
- 15:10Մեկ դար անց սնանկացած Թուրքիան հսկայական գումարներ է վատնում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար
- 13:10Եթե Լաչինի միջանցքը կտրվում է, Ադրբեջանը կարող է փակել Արցախ գնացող գազատարն ու ասել՝ ես ավելի էժան գազ կտամ
- 14:10Ադրբեջան-Թուրքիա-Ղազախստան նոր եռակողմ ձևաչափ է ստեղծվել․ Բաքվում այն համարում են «արդյունավետ հարթակ»՝ տարածաշրջանում ռիսկերին և մարտահրավերներին երեքով դիմակայելու համար
- 11:10Նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին․ Փաշինյանը անդրադարձավ Բերձորի և Աղավնոյի հարցին
- 14:10ԱՄՆ-ն դժգոհ է Փաշինյանից. Ընդդիմությունը կարող է կիրառել «Պլան Բ-»-ն (Տեսանյութ)
- 13:10Ռուսաստանը փորձում է չեզոքացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ Արցախի հարցը տեղափոխել բացառապես ռուս-ադրբեջանական ձևաչափ, Հայաստանն այլևս սուբյեկտ չէ
- 14:10Տարածաշրջանում գործընթացներից հետ չմնալու համար Ռուսաստանը նաև պատրաստ է հայկական շահին հակառակ գնալ
- 12:10Լավրովի «հետկոնֆլիկտային կարգավորում» ձևակերպումը խնդրահարույց է. Ղարաբաղյան կոնֆլիկտը կարգավորված չէ
- 12:10Ոչ երնեկ այն իշխանությանը, որը գործ է ունենալու պառակտված, թշնամացած հասարակության հետ է. Սեյրանյան
- 11:10Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ խաղաղ բնակչության խոշտանգումներին միջազգային արձագանքը եղել է, մեղմ ասած, անհամաչափ․ ՀՀ ՄԻՊ-ը՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին
29.06.2022 | 15:10
29.06.2022 | 14:10
29.06.2022 | 13:10
29.06.2022 | 11:10
28.06.2022 | 14:10
28.06.2022 | 13:10
28.06.2022 | 12:10
28.06.2022 | 11:10
27.06.2022 | 15:10
27.06.2022 | 13:10
27.06.2022 | 11:10
25.06.2022 | 14:10
25.06.2022 | 13:10
25.06.2022 | 12:10
25.06.2022 | 11:10
24.06.2022 | 15:10
24.06.2022 | 14:10
24.06.2022 | 13:10
24.06.2022 | 12:10
24.06.2022 | 11:10
23.06.2022 | 15:10
23.06.2022 | 14:10
23.06.2022 | 13:10
23.06.2022 | 12:10
23.06.2022 | 11:10
22.06.2022 | 15:10
22.06.2022 | 14:18
22.06.2022 | 14:06
22.06.2022 | 12:10
22.06.2022 | 11:10
21.06.2022 | 15:10
21.06.2022 | 14:10
21.06.2022 | 13:10
21.06.2022 | 12:10
21.06.2022 | 11:10
20.06.2022 | 15:10
20.06.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.