Իշխանությունը պատժում է այլախոհներին՝ ազատելով աշխատանքից՝ իշխանությունից տարբերվող տեսակետ արտահայտելու, հակաիշխանական հավաքներին մասնակցությունը զսպելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ս․թ․ մայիսի 5-ին ՀՀ քաղաքացիներ՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետներ Հ. Օհանյանը և Ա․Ղազարյանը ազատվել են հանրային ծառայողի զբաղեցրած պաշտոնից՝ «Հիմք ունենալով Հովհաննես Օհանյանի/Արթուր Ղազարյանի ֆեյսբուք սոցիալական կայքէջում կատարված տեսանյութերի կիսումները, քաղաքական հավաքին մասնակցությունը փաստող լուսանկարները:
Այս մասին գրություններ եմ ուղարկել Հայաստանում ԱՄՆ, ԵՄ, ՌԴ, Ֆրանսիայի դեսպաններին, Հայաստանում ԵԽ Գրասենյակի ղեկավարին:
Տեղեկացրել եմ, որ չնայած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներով հանրային ծառայողները պարտավոր են պահպանել քաղաքական զսպվածություն և չեզոքություն, սակայն աշխատանքից հետո հանրահավաքի մասնակցելը բացարձակ ապօրինի չի կարող համարվել: Բացի այս՝ քաղաքական չեզոքություն պահելու մասին պարտադրանքը ՀՀ-ում միայն կիրառվում է ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ և այն մարդիկ, ովքեր սատարում են իշխանությանը՝ նույնաբովանդակ գործողություններով, այդ թվում իշխանական հավաքներին մասնակցելով, նրանք չեն արժանանում նմանատիպ վերաբերմունքի։
Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքացիների նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, խտրականության կիրառում, ինչն արգելված է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով։
Ներկայացրել եմ նաև մարդու իրավունքների խախտման ևս մեկ օրինակ։ Ս․ թ․մայիսի 5-ին՝ խաղաղ բողոքի ակցիայի ակտիվ շրջանում տեղի ունեցած ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկման ընթացքում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կոչ է արել Պաշտպանության նախարարությանը բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցների ցանկը վերցնել ոստիկանությունից և եռամսյա վարժական հավաքներից ու պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին ընդգրկել եռամսյա վարժական հավաքներում։
Իրականում ստացվում է, որ իշխանությունից տարբերվող տեսակետ արտահայտելու, հակաիշխանական հավաքներին մասնակցությունը զսպելու համար այդ կերպ իշխանությունը պատժում է այլախոհներին:
Խնդրել եմ ուշադրության կենտրոնում պահել վերոնշյալ անարդար մոտեցումները և հրապարակային արձագանքել մարդու իրավունքների խախտման նմանօրինակ դեպքերին։ Սրանք Հայաստանին դուրս են դնում ժողովրդավարական ուղուց»։
Թովմասյանը միաժամանակ հրապարակել է որշման լուսանկարները։
- 15:10Մինչև 2023-ի վերջ Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն․ Նիկոլ Փաշինյան
- 12:10Մեզ ֆռացնելու համար բրյուսելյան տխրահռչակ հայտարարության ճանապարհների «ապաշրջափակման» թեման լղոզելով, ասում են, թե «Նախիջեւանով ենք գնալու Երասխից մինչեւ Մեղրի»
- 12:10Ըստ Փաշինյան-Ալիև համաձայնության՝Արցախի հայերը դիտարկվում են որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում
- 11:10Հայաստանը հրապարակել է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմը
- 12:10Հանրայինը հրավիրել էր բանավեճի, «Հայաստան» խմբակցությունից իմացան, որ բանավիճողը ես եմ, հրաժարվեցին․ Վահագն Ալեքսանյան
- 11:10Արցախի նախագահը հրաժարվել է մեկնաբանել Փաշինյան-Ալիեւ հանդիպումը
- 12:10Արցախում նախատեսում են անցում կատարել կիսանախագահական համակարգի, ԱԺ և նախագահական ընտրությունները կլինեն առանձին
- 15:10Թոշակառուների անվան տակ աջակցում են օլիգարխներին․ Սուրեն Պարսյանը՝ անկանխիկ վճարման դեպքում 10% հետվճարի ծրագրի մասին
- 14:10Իշխանությունը գործը տանում է դեպի նոր մարտի 1․ Արծվիկ Մինասյան
- 11:10Արցախում ՃՈ–ն աշխատում է ուժեղացված ռեժիմով, ստուգվում են բոլոր տրանսպորտային միջոցները, փոխադրվող բեռի փաստաթղթերը
26.05.2022 | 15:10
26.05.2022 | 14:10
26.05.2022 | 13:10
26.05.2022 | 12:10
26.05.2022 | 11:10
25.05.2022 | 15:10
25.05.2022 | 14:10
25.05.2022 | 13:10
25.05.2022 | 12:10
25.05.2022 | 11:10
24.05.2022 | 13:10
24.05.2022 | 12:10
24.05.2022 | 11:10
24.05.2022 | 10:08
23.05.2022 | 15:10
23.05.2022 | 14:10
23.05.2022 | 13:10
23.05.2022 | 12:10
23.05.2022 | 11:10
21.05.2022 | 15:13
21.05.2022 | 14:10
21.05.2022 | 13:10
21.05.2022 | 12:10
21.05.2022 | 11:10
20.05.2022 | 15:10
20.05.2022 | 14:10
20.05.2022 | 13:14
20.05.2022 | 12:10
20.05.2022 | 11:10
19.05.2022 | 14:10
19.05.2022 | 13:10
19.05.2022 | 12:10
19.05.2022 | 11:10
18.05.2022 | 15:10
18.05.2022 | 13:10
18.05.2022 | 12:28
18.05.2022 | 11:10
17.05.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.