Հայաստանում առկա է քաղաքական լուրջ ճգնաժամ, որն աստիճանաբար խորանում է, շատ լուրջ վտանգ կա, որ սա կարող է լուրջ ցնցումների հասնել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը:
Փորձագետը չի բացառել, որ քաղաքական այս լարվածությունը կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների, քանի որ կարծում է, որ իշխանությունը ինքնակամ չի հանձնի իշխանությունը, ոչ էլ կնստի բանակցությունների ընդդիմության հետ, իսկ ընդդիմությունն էլ, ոգևորվելով շարժման թափից, նույնպես պատրաստ է ցանկացած գնով վերցնել իշխանությունը:
Նշենք, որ իշխող խմբակցության ներկայացուցիչները շարունակում են պնդել, թե երկրում ներքաղաքական ճգնաժամ չկա, ավելին՝ տարբեր հայտարարություններով փորձում են հեգնել ընդդիմության շարժումը:
Ըստ փորձագետի՝ ՔՊ-ականների արձագանքն ուղիղ համեմատական է զանգվածային ակցիայի մասնակիցների թվին, որքան ակցիայի մասնակիցների թիվը մեծանա, այնքան այդ հայտարարությունները կլինեն մեղմ.
«Չեմ բացառում, որ եթե շարժումը մեծ թափ հավաքի, շատերը ճարպկորեն փորձեն անցնել ընդդիմության կողմը և սկսեն իշխանություններին քննադատել: Հնարավոր է, որ հիմա էլ փորձում են ընդդիմության լիդերների հետ կոնտակտներ փնտրել, ամեն դեպքում՝ իշխող ֆրակցիայում պատեհապաշտները շատ են, որոնք պատահաբար են այնտեղ հայտնվել, և քանի որ արդեն հարմարվել են իշխանության վայելքներին, չէին ցանկանա միանգամից զրկվել դրանից և կփորձեն իրենց համար պահեստային տարբերակ ունենալ»,-ասաց Արմեն Բաղդասարյան:
Փորձագետը միևնույն ժամանակ նկատում է, որ նման հայտարարություններ են անում ՔՊ-ական վարկաբեկված պատգամավորները, իսկ հիմնական մասը գերադասում է ասպարեզում չերևալ, ընդհատակ է անցել և որևէ հայտարարություն չի անում.
«Սպասում են, տեսնեն՝ ինչ կլինի»,-ասաց Արմեն Բաղդասարյանը:
Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին՝ փորձագետը կարծում է, որ նա ևս ինչ-որ պահի ստիպված կլինի արձագանքել.
«Նա հետևում է իրադարձություններին, եթե շարժումը թուլանա, ինքը կանդրադառնա և կասի՝ տեսաք, շարժումն աջակցություն չունի, իսկ եթե հզորացավ, նա ստիպված է լինելու անդրադառնալ դրան, չեմ բացառում անգամ, որ իր կողմնակիցներին կոչ անի դուրս գալ փողոց, այսպես թե այնպես, նա անդրադառնալու է սրան, հիմա սպասողական վիճակ է»,-ասաց մեր զրուցակիցը:
Փորձագետն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացած գնով կփորձի պահպանել իր իշխանությունը՝ անգամ քաղաքացիական բախումների գնով:
Հարցին՝ թե արդյո՞ք ընդդիմադիրների շարժումը նոր թափ հավաքելու միտում ունի , կա՞ն արդյունքի հասնելու նախադրյալներ, փորձագետն արձանագրեց, որ իշխանափոխության նախադրյալներ կան, բայց ընդդիմությունը պետք է կարգախոսների դաշտից դուրս գա և ներկայացնի հնարավոր իշխանափոխությունից հետո քայլերի գոնե մոտավոր ծրագիր.
«Սրանից հետո, կարծում եմ, նրանց աջակիցների թիվը կավելանա»,-ասաց քաղաքական մեկնաբանը:
Իսկ թե չհաջողելու դեպքում՝ արդյո՞ք ընդդիմադիր լիդերները հետքայլի շանս կունենան, փորձագետն ասաց.
«Չհաջողելու դեպքում՝ նրանք մեղքը կբարդեն ժողովրդի վրա, կասեն՝ մենք ի՞նչ անեինք, որ ժողովուրդը չեկավ մեր հետևից, կգնան ու կշարունակեն իրենց գործունեությունը խորհրդարանում»,-ասաց Արմեն Բաղդասարյանը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.