Բաքուն անտեսել է, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ հայկական կողմի առաջարկները, սակայն դա չի խանգարել պաշտոնական Երեւանին բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ նրանց իսկ կողմից ներկայացված միակողմանի սկզբունքների հիման վրա։
Ավելին, Հայաստանը փաստացի Ադրբեջանի հետ սկսում է երկկողմ՝ հարաբերություններ արհամարհելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին, անտեսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համանախագահների մոտեցումները՝ փաստացի այս հարցում եւս ընդունելով Ադրբեջանի թելադրած խաղի կանոնները։
Նման հետեւության հիմքը ՀՀ ԱԳՆ-ից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ուղարկված գրությունն է։
Արտաքին գործոց նախարար՝ կա այսպիսի գերատեսչություն և այն ղեկավարող պետական պաշտոնյա։ Եւ «Փաստինֆո»-ն 6 հարց է ուղղել այս կառույցին՝ համազգային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։ Նախ` այստեղ 30 օր ժամանակ էին խնդրել մեկնաբանություն տալու նպատակով՝ հարցերն ուսումնասիրելու համար։ Մինչդեռ՝ մեր հարցերը շատ պարզ էին ու միամտաբար ենթադրում էինք, որ ԱԳՆ-ն ունի իր դիրքորոշումները՝ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների, թե Արցախի ճակատագրի վերաբերյալ։ Սակայն պարզվեց չունի ու չի կարողացել պատասխաններ՝ գտնել անգամ «ուսումնասիրություններից» հետո։ Փոխարենը՝ իր ոչինչ չասող գրությամբ փաստել է, որ օրվա իշխանության օրակարգը որոշում է Բաքուն։
Եվ այսպես, ապրիլի 14-ին ՀՀ ԱԳՆ ուղարկված մեր գրավոր հարցման վեց հարցերից մեկը խնդիր ուներ հստակեցնելու՝ «արդյո՞ք այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագրի» համար Ադրբեջանի առաջ քաշած սկզբունքները փորձագիտական շրջանակների հրապարակած հայտնի 5 սկզբունքներն են, որոնք, ըստ էության, ենթադրում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում և որոնք, Հայաստանը պաշտոնապես «ընդհանուր առմամբ» ընդունելի էր համարել։ Բնականաբար, «ընդհանուր առմամբ» ձևակերպումը տեղ է թողնում հետաքրքրվելու՝ արդյո՞ք ադրբեջանական բոլոր 5 նախապայմաններն ընդունելի են հայկական կողմի համար:
Այս հարցին հստակ պատասխանը տալուց ԱԳՆ-ն ուղղակիորեն հրաժարվել էր՝ հղում կատարելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ՝ մարտի 15-ին «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցին, ըստ էության, խուսափելով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի մանրամասները ներկայացնելուց։
Բաքվի սկզբունքներն, ընդհանուր առմամբ, Հայաստանի օրվա իշխանությունների համար ընդունելի լինելու մասին Փաշինյանի ու Միրզոյանի հայտարարություններին զուգահեռ ԱԺ ամբիոնից նշվել էր, թե հայկական կողմը եւս առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։ Նկատի ունենալով, որ թե Բաքուն, թե Մոսկվան հայտարարել են, որ հայ-ադրբեջանական բանակցությունների հիմքում Ադրբեջանի ներկայացված սկզբունքներն են՝ խնդրել էինք հայտնել, առ այս պահը Ադրբեջանն արձագանքել է արդյոք հայկական կողմի առաջարկներին, դրանք ընդունելի համարվե՞լ են, թե ոչ։
ԱԳՆ-ում հարցն ուսումնասիրելուց հետո որոշել են չպատասխանել դրան՝ այդպիսով փաստելով, որ Բաքուն դրանք անտեսել է, կամ ուղղակի մերժել, ինչի պայմաններում մեղմ ասած տարօրինակ է միայն Բաքվի առաջարկած խաղի կանոններով բանակցային պրոցես սկսելու ՀՀ գործող իշխանությունների վճռականությունը։
Երրորդ հարցով խնդրել էինք ՀՀ ԱԳՆ-ին պատասխանել, թե պաշտոնական Երեւանը պատրաստ է արդյոք Ադրբեջանի հետ սկսել սահմանների դեմարկացիայի ու դելիմիտիացիայի աշխատանքները՝ առանց ադրբեջանական զորքերի դուրս բերումը ՀՀ ինքնիշխան տարածքից՝ Սոթք-Խոզնավար հատվածից։ Սա նախապայման դիտարկվում է, թե ոչ։ Պարզվում է՝ ադրբեջանցիների ներխուժումից Հայաստանն ազատելու հարցը եւս գործող իշխանությունների օրակարգում չկա։ Համենայն դեպս նշված հարցին ի պատասխան չեն հայտնել, որ այդ հարցը օրակարգում է։ ԱԳՆ-ից միայն հիշեցրել են, որ «Բրյուսելյան վերջին հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մինչեւ ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման անվտանգության հարցերով հանձնաժողով, որը օժտված կլինի նաեւ սահմանի երկայնքով անվտանգություն ու կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ եւ որի մասին համաձայնություն ձեռք էր բերվել 2021 թ. նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած հանդիպմանը։ Սույն գործընթացն այժմ ընթացքի մեջ է եւ հավելյալ զարգացումների վերաբերյալ հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ»։
Մեր հաջորդ հարցը վերաբերում էր կրկին պաշտոնական Երեւանի հայտարարությանը։ Մասնավորապես հիշեցրել էինք, որ ըստ պաշտոնական հայտարարությունների Հայաստանը դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար ու ցանկացել էինք ճշտել, թե որքանով են գործող իշխանությունները հետեւողական իրենց իսկ հայտարարությանը. բանակցությունները Մինսկի խմբի միջոցո՞վ են իրականացվելու, թե՞ այլեւս նահանջել են այդ մտքից ու Բաքվի հետ բանակցություններ են սկսում առանց միջնորդների։ Սակայն ԱԳՆ-ն այս հարցն ուսումնասիրելուց հետո չի իմացել ինչ պատասխանի եւ կրկին անպատասխան է թողել։
Մյուս հարցը վերաբերում էր Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը առ այն, որ եթե տեւական խաղաղություն եք ուզում, ապա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պարզապես մի կողմ դնելը հնարավոր չէ, այդ հարցը կողմերը պետք է կարգավորեն։ Եւ խնդրել էինք ՀՀ արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանին՝ ներկայացնել իր դիրքորոշումը, այն է՝ համակարծիք են արդյո՞ք ամերիկացի համանախագահի հետ։ Արդյունքում եւս մեկ անգամ փաստվեց, որ անգամ ամերիկացի համանախագահին Արցախի ապագան ավելի շատ է մտահոգում, քանի Հայաստանի օրվա իշխանություններին։ Արարատ Միրզոյանը այս հարցին եւս չի պատասխանել՝ ընդամենը նշելով, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ ունեցող միակ կառույցն է»։
Վերջին հարցը կրկին վերաբերում էր խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին՝ խնդրելով ասել, թե արդյոք Հայաստանը լիազորված է այդ բանակցություններին խոսել Արցախի Հանրապետության անունից, ինչին ի պատասխան ԱԳՆ-ն նշել է, թե. «Պետությունների՝ այլ երկրի անունից որեւէ հարցով հանդես գալը կարգավորվում է երկկողմ համաձայնագրերով եւ միջազգային իրավունքի նորմերով»։
Հիշեցնենք, որ ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հայտարարել էր, որ իրենց կառավարությունը չունի մանդատ և լիազորություն ներկայացնելու Արցախին և Արցախի ժողովրդին։
«Արցախի քաղաքացիները իմ օգտին, ձեր օգտին չեն քվեարկել և չեն օժտել մեզ իրենց ներկայացնելու մանդատով»,- ասել էր Փաշինյանը:
ԱԳՆ-ի գրությունն ընդամենը փաստում է, որ Հայաստանի արտաքին գերատեսչությունը չունի տեսլական, ոչինչ չի որոշում, անում է այն, ինչ պահանջում է թշնամի երկիրը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.