անրային մեծ ճնշման պարագայում, համոզված եմ, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրումը գոնե միառժամանակ կհետաձգվի։ Ադրբեջանը շատ է ցանկանում, որ օր առաջ ստորագրվի այդ փաստաթուղթը, մինչդեռ մեզ համար անչափ կարևոր է, որ այն վիժեցվի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Աժ պատգամավոր, «ՀՅԴ» խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը՝ հավելելով, որ Մոսկվայում այսօր կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպումը ճիշտ ուղով տանելու դեպքում մեզ համար շահեկան դիրքում կարող ենք հայտնվել։
«Ի վերջո, Հայաստանը՝ Արցախի հետ միասին, Ռուսաստանի հետաքրքրությունների դաշտում է, և, անկախ ամեն ինչից, այդ փաստը չի կարող հաշվի չառնել ռուսական կողմը։ Կան հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն, բայց որոնց մասին հրապարակավ չի խոսվում։ Հուսանք, որ փակ դռների հետևում այդ՝ անվտանգային նշանակության հարցերը կքննարկվեն։ Ինչ վերաբերում է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրին, ապա մեզ համար անչափ կարևոր է, որ այդ փաստաթղթի ստորագրումը վիժեցվի, որպեսզի հստակեցնենք մեր անելիքները, ապահովենք համազգային համախմբում»,-նշեց Բալայանը։
Հայկական երկու պետությունների առջև ծառացած անվտանգային խնդիրների լրջությունը պատկերացնելու, խաղաղության օրակարգի կեղծ, անիրագործելի լինելը հասկանալու համար, ըստ Բալայանի, հասարակության լայն շերտերին պետք է իրազեկել, թե ինչ է կատարվում Արցախում, Սյունիքում, ինչ պետք է սպասել թշնամուց։
«Ես ասել եմ ու էլի եմ ասում՝ մենք պետք է Հայաստանում ապրող մեր հայրենակիցների հետ խոսենք։ Պետք է հասարակության լայն շերտերին հասցվի Արցախի իրական դերը։ Հասարակությունը պետք է գիտակցի, որ Արցախը բեռ չէ, այլ հայկական պետության անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչներից մեկը։ Մեր ամբողջ պատմության ընթացքում, ըստ էության, Արցախը միշտ էլ այդպես է եղել, և դա շատ լավ գիտակցել են Հայաստանի ղեկավարներն ու փորձել են այդ բերդն ամուր պահել»,-ասում է Բալայանը։
Արցախի ԱԺ պատգամավորը համոզված է, որ Հայաստանում ապրող հայը չի կարող անտարբեր մնալ արցախահայության ճակատագրի և իր հայրենիքի մի մասի հետ կատարվողի հանդեպ, ինչպես անտարբեր չի մնացել 1990-ականներին։ Ըստ նրա՝ հասարակությունը հոգնել է մշտապես լարվածության ու պատերազմների մեջ լինելուց, ինչն էլ, հավանաբար, նպաստել է նրան, որ ժողովրդի մի հատվածն ուզում է հավատալ, թե, այսպես կոչված, խաղաղության դարաշրջան կարող է լինել, մինչդեռ դա խաբկանք է, անհավանական բան։
«Բոլորս ենք ուզում խաղաղության պայմաններում ապրել, բայց դա իրականությունից շատ հեռու է։ Թուրքիան ու Ադրբեջանը չեն թաքցնում, որ իրենց նպատակը հայկական պետությունն ու հայ ազգին վերացնելն է։ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո մաս-մաս զավթելու են Հայաստանը, դրա դեմը պետք է առնել, պետք չէ խաբկանքի մեջ ընկնել»,-վստահեցնում է պատգամավորը։
Ապրիլի 17-ից մեկնարկած շարժումը, որի նպատակը, ինչպես հայտարարել են նախաձեռնողները, Հայաստանն ու Արցախը փրկելն է, Արցախում, միանշանակ, ողջունվել է։ Բալայանը վերահաստատում է այն, ինչ բազմիցս է ասել՝ Արցախը միայնակ չի կարող դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին, բայց ազգային համախմբման դեպքում դա հնարավոր կդառնա։
«Արցախում սպասում են Հայաստանի մեր հայրենակիցների արձագանքին ՝ այն արձագանքին, որը 1991-94 թթ․ հաղթանակ բերեց։ Ոչ հեռավոր անցյալում մենք անցել ենք դրա միջով։ Հիմա էլ, եթե համախմբվենք, կկարողանանք հաղթահարել ստեղծված դժվարագույն իրավիճակը և լուծել մեր ազգային-անվտանգային խնդիրները։ Ես դրանում վստահ եմ»․-եզրափակեց Բալայանը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.