Ադրբեջանում այսօր հրաժեշտ են տվել այդ երկրի առաջին նախագահ Այազ Մութալիբովին։
Նա այն գործիչն է, որը մեծ ներդրում է ունեցել 1992թ․փետրվարին Խոջալուում իրականացված կոտորածի կազմակերպիչներին բացահայտելու գործում՝ փաստելով, որ այն իրականացվել է ադրբեջանցիների ձեռամբ։
Ինչպես նախկին, այնպես էլ 2017թ․ Մութալիբովը Բաքվում «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վերահաստատել էր, որ «Ազգային ճակատ» ադրբեջանական ընդդիմադիր ռազմական խմբավորման անդամներն են Խոջալուում կազմակերպել սեփական հայրենակիցների կոտորածը ՝ նպատակ ունենալով զավթել իշխանությունը։
«Ազգային ճակատ»-ի միջոցով իրականացված այդ սարսափն ուղղված էր իմ դեմ, քանի որ ես էի նախագահ․․․ Ադրբեջանում իշխանության համար պայքար էր մղվում, և ինչքան վատ լիներ Մութալիբովի համար, այնքան լավ՝ իր հակառակորդների համար»,- «Ալ Ջազիրա» -ին տված հարցազրույցում Խոջալուի արյունահեղության առնչությամբ ասել է Մութալիբովը։ Լրագրողի հարցին՝ ծուղա՞կ էին պատրաստել քեզ համար, Մութալիբովը պատասխանում է՝ այո։
Մութալիբովի մահը, միանշանակ, ցնծությամբ է ընդունվել Ալիևների գերդաստանում․ հանուն իշխանության Խոջալուում կազմակերպված արյունահեղության կարևոր վկաներից ևս մեկը մեկընդմիշտ լռել է։
Խոջալուի արյունահեղության մասին ճշմարտությունը բացահայտող լրագրող Չինգիզ Մուստաֆաևը սպանվել էր այդ մասին 1992թ․ Բաքվի դատարանում ցուցմունք տալուց կարճ ժամանակ անց։ 2020թ․ կյանքից հեռացել է նաև Խոջալուի դեպքերի հետևում «Ազգային ճակատ» ադրբեջանական ընդդիմադիր ռազմական խմբավորման կանգնած լինելու մասին փաստեր ու վկայություններ հավաքագրած չեխ լրագրող Դանա Մազալովան։ Ի դեպ, հենց վերջինս է Խոջալուի դեպքերի առնչությամբ Մութալիբովի հետ առաջին ծավալուն հարցազրույցի հեղինակը։
Մութալիբովն այդտեղ խոստովանել է, որ հայերը միջանցք էին թողել՝ բնակիչների հեռանալու համար, և, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել էր ադրբեջանական ընդդիմությունը՝ իրեն պաշտոնանկ անելու համար։
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.