Ուկրաինայում պատերազմի պատճառով մատակարարումների խափանումները լուրջ կլինեն եւ կարող են հանգեցնել նոր հակամարտությունների առանց այդ էլ խոցելի երկրներում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը՝ ներկայացնելով ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, հաղորդում է Reuters-ը։
Նա ընդգծել է, որ Գերմանիան պետք է կապեր պահպանի ավտորիտար ռեժիմների հետ, նույնիսկ եթե դրանք չեն կիսում նրա արժեքները, եւ չլռի տնտեսական կամ էներգետիկ շահերի հետ կապված հարցերում։
Նա ընդգծել է, որ «անվտանգության քաղաքականությունն ավելին է, քան ռազմականը, դրան գումարած դիվանագիտությունը»: «Ինձ համար որոշիչ են հստակ դիրքորոշումը, գործելու ավելի ուժեղ կարողությունը, արտաքին ու անվտանգության քաղաքականության ավելի սուր գործիքները»,- ասել է արտգործնախարարը։
Բերբոքը նշել է Գերմանիայի «հատուկ պատասխանատվությունը», որը բխում է նրա պատմությունից եւ մեղքը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վայրագությունների համար: «Մեր պարտքն է աջակցել նրանց, ում կյանքը, ազատությունն ու իրավունքները վտանգված են»,- ասել է նա։
«ԵՄ-ն այսօր առաջին անգամ է ձեւավորում անվտանգության քաղաքականության ընդարձակ ռազմավարություն»,- նշել է նա։ «Այս պատերազմը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Եվրոպայի անվտանգությունը կախված է ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանությունից»,- հավելել է Բերբոքը՝ պնդելով, որ Գերմանիայի անվտանգությունը պետք է լրացնի ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անվտանգության քաղաքականությունը։
«Մեր զորավարժությունները պետք է արտացոլեն նոր իրողություններ, եւ մենք պետք է հաշվի առնենք, որ դաշինքի արեւելյան թեւը գտնվում է նոր վտանգի տակ, ուստի մեզ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի ավելի մեծ ներկայություն Հարավարեւելյան Եվրոպայի երկրներում»,- ասել է նա։
Դիվանագետը կոչ է արել ստեղծել ապագային միտված անվտանգության նոր ռազմավարություն՝ ներառյալ կենտրոնացումը կիբեռանվտանգության վրա: «Մենք տեսնում ենք, որ կիբեռհարձակումները ժամանակակից պատերազմի անբաժանելի մասն են»,- ընդգծել է Բերբոքը։
Նա նաեւ հայտարարել է, որ Բեռլինը կմշակի Չինաստանի նկատմամբ նոր ռազմավարություն՝ անվտանգության նոր ռազմավարության հետ մեկտեղ։
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.