Ուկրաինահայերի մեծ մասը Հայաստան են ժամանել Սփյուռքի կառույցների, բարերարների օգնությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
«Փետրվարի 24-ից մինչ օրս ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ դիմել է շուրջ 80 ուկրաինահայ՝ ճշտելու՝ Հայաստան վերադառնալու համար արդյոք կա պետական աջակցություն, թե նրանք պետք է Հայաստան ժամանեն ինքնուրույն։ Նրանցից շատերը արդեն իսկ Հայաստան են ժամանել»,- նշել են հանձնակատարի գրասենյակից՝ ավելացնելով, որ պետական միջոցներով ուկրաինահայերի ավիափոխադրում չի կազմակերպվել։ Հայաստան են եկել հիմնականում հայ համայնքային կառույցների, բարերարների աջակցությամբ ու արդեն երրորդ երկրների տարածքով՝ մասնավորապես՝ Վիեննայով, Ֆրանկֆուրտով, Աթենքով և այլն։
Ի դեպ, Ուկրաինայից տեղահանված հայերին Հայաստան տեղափոխելու հարցում աջակցություն ցուցաբերել խոստացել էր Հունգարիան, եւ մի շարք հայեր հատել էին Հունգարիայի սահմանը՝ ակնկալելով, որ հատուկ չվերթով կտեղափոխվեն Հայաստան։ Սակայն հետագայում պարզվել էր, որ թռիչքը պետք է լինի կոմերցիոն, այսինքն՝ Հունգարիայի կառավարությունը հրաժարվել էր հոգալ ծախսերը ու հասկացրել, որ հատուկ թռիչքի համար ինչ-որ մեկը պետք է վճարի։ «Հունգարիան առաջարկել է կոմերցիոն չվերթ, այլ ոչ թե՝ իրենց հաշվին որպես հումանիտար էվակուացիոն ռեյս։ Այդ ամենն այդպես էլ ավարտվում է, որովհետև Հունգարիայում չկա հայկական հզոր համայնք», — հայտարարել է Ուկրաինայում Հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը՝ նշելով, որ ՀՀ իշխանությունները եւս չեն հոգացել հումանիտար չվերթի ծախսերը։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից դժվարացել են հայտնել, թե կոնկրետ որքան մարդ է Ուկրաինայից ժամանել Հայաստան, սակայն նշել են, որ մեծամասնությամբ ազգությամբ հայեր են, սակայն եղել են նաեւ խառը ազգային կազմով ընտանիքներ։
Թվային տվյալ դժվարացել են տրամադրել նաեւ ՀՀ միգրացիոն ծառայությունից, որտեղից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են միայն, որ ռազմական գործողությունների մեկնարկից առայսօր Ուկրաինայի քաղաքացիներից ստացել է 8 հայց՝ ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով։ Թե ապաստանի համար դիմած քաղաքացիներից քանիսն են ազգությամբ հայ, ծառայությունից կրկին դժվարացել են պատասխանել։
ՀՀ իշխանությունները թվային տվյալների չեն տիրապետում, փոխարենը Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունն է իրազեկել, որ Հայաստանի սահմանը հատել է 4000 ուկրաինացի՝ հիմնականում ազգությամբ հայ։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.