Ադբեջանի մշակույթի նախարարությունը նոր հայտարարություն է տարածել, որով փաստացի վերահաստատում է Արցախի հայկական եկեղեցիները ալբանացնելու մտադրությունը։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝մշակույթի նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանն, իբր, միշտ հարգանքով է վերաբերվել իր պատմական, մշակութային ժառանգությանը՝ անկախ դրա կրոնական, էթնիկ ծագումից։
«Ադրբեջանի պաշտոնատար անձինք մի անգամ չէ, որ ասել են՝ «ազատագրված տարածքներում» գտնվող պատմական, կրոնական հուշարձանները վերաբերում են ադրբեջանական ժառանգությանը և դրանց պահպանումը ադրբեջանական պետության պարտականությունն է։
Որպես ապացույց կարելի է մատնանշել Շուշիում մզկիթների հետ մեկտեղ երկու քրիստոնեական եկեղեցիների վերականգնումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը չի նշում, որ Շուշիի եկեղեցիները՝ Կանաչ Ժամն ու Սուրբ Ղազանչեչոց եկեղեցին, պատկանում են Հայ առաքելական եկեղեցուն ու հայկական են։ Ադրբեջանը հայկական եկեղեցիները ներկայացնելով որպես ալբանական ու ուղղափառ՝ ենթարկում է կամայական «վերականգնման»։
«Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանն իր պատմամշակութային ժառանգության մեջ կրոնական և էթնիկական հողի վրա տարբերություններ չի դնում և հավատարիմ է միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին, ներառյալ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին։ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը ներկայում մոտիտորինգ է իրականացնում «ազատագրված տարածքներում»։ Ինչ վերաբերում է հնագույն ալբանական ժառանգությանը «օկուպացիայից ազատագրված տարածքներում», ապա պետք է նշել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ դրա ուսումնասիրության համար, որի կազմում են, ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանյան փորձագետներ։ Եվ երբ անվտանգությունը թույլ տա, աշխատանքային խմբի անդամները քրիտոնեական այդ ժառանգության մոնիտորինգ կիրականացնեն ու կհետազոտեն։։Կեղծիքների հայտանբերման դեպքում այդ խախտումները կփաստագրվեն միջազգային փորձագետների մասնակցությամբ ու կներկայացվեն միջազգային հանրությանը»,-ասվում է Ադրբեջանի մշակույթի նախարարության հայտարարության մեջ։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ պաշտոնական Բաքուն չի պատրաստվում հրաժարվել Արցախի գրավյալ տարածքների հայկական պատմական, կրոնական ու մշակույթային հուշարձանների ու եկեղեցիների ալբանացման պետական քաղաքականությունից։Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր, որ «Ալբանիայի (Աղվանք) պատմության ու ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ է ստեղծվել», իբր, ալբանական կրոնական տաճարներից «հայերի գրած կեղծ հետքերը (գրառումները)» վերացնելու համար։ «Մենք դիտարկել ենք այդ վայրերն աշխատանքային խմբի անդամների հետ, ստուգումից հետո կորոշենք մեր հաջորդ քայլերը։ Այդ վայրերը դեռ լիովին անվտանգ չեն։ Տարածքների ականազերծումից հետո մենք տեղական ու միջազգային փորձագետներին կտանենք այնտեղ, կփաստագրենք հայկական կեղծիքն ու փոփոխությունները և կներկայացնենք միջազգային հանրությանը»,- ասել էր Քերիմովը։ Քերիմովի այս հայտարարություններն այսօր դատապարտել էր ՀՀ ԱԳՆ-ն։
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.