Թուրքիան կոշտ ուժը շատ հաճախ համադրում է փափուկ ուժի հետ. դա այդ երկրի քաղաքական գործելաոճն է, և տարբեր երկրների պարագայում այդ փափուկ ուժը տարբեր կերպ է դրսևորվում՝ մի տեղ տնտեսական, մի տեղ՝ կրոնական, մեկ այլ տեղ՝ մշակութային ձևերով։ Հայաստանի պարագայում միանշանակ կարելի է պնդել, որ փափուկ ուժն արդն իսկ կիրառվում է՝ մասնագետների համար շատ տեսանելի և պարզունակ եղանակով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Դա, օրինակ, դրսևորվում է Երևան-Ստամբուլ չվերթի ժամանակ ծաղիկներով և կոնֆետներով հայ ուղևորների դիմավորումից մինչև թուրք պաշտոնյաների հռետորաբանության մեջ ինչ-որ մեղմ տերմինների մեջ։ Ես չեմ բացառում, որ մոտ ժամանակներս այլ պրոցեսներ ևս տեղի ունենան՝ թուրքերը վերանորոգեն հայկական պատմական որոշ կառույցներ, ինչպես օրինակ՝ Անիի կամուրջը, եկեղեցին և այլն՝ այդօրինակ գործողությունները ներկայացնելով որպես թշնամանքի հաղթահարում»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Թուրքագետի խոսքով՝ Հայաստանի հանդեպ մի փոքր սիրալիրության դիմաց թուրքերը շատ ավելի մեծ զիջումներ են ակնկալելու, այդ թվում՝ հայերի զգոնության, հավաքական հիշողության թուլացման տեսքով։
«Բայց ես կարծում եմ, որ հասարակության գիտակից շերտերի մոտ կշեռքի նույն նժարին չեն կարող դրվել նախնիների, նրանց բնօրրանի կորուստը և պրիմիտիվ սիրաշահումները, դրա համար հույս ունեմ, որ հասարակության գիտակից հատվածում պատմական հիշողությունը երբեք կայուն տեղը չի զիջի։
Այն, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ փափուկ ուժ կիրառելու է և, ցավոք սրտի, նրան օգնելու են նաև տեղական որոշ շրջանակներ, նույնպես կախատեսելի է։ Բայց մեր հանրությունը պետք է մի բան լավ իմանա. թուրքական թե՛ կոշտ, թե՛ փափուկ ուժերը թշնամական քաղաքականություն են՝ ընդդեմ Հայաստանի»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.