Նիկոլ Փաշինյանը փորձում է խեղաթյուրել արցախյան բանակցությունների ողջ գործընթացի պատմությունը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ընթացքում հնչած մի շարք տարակուսելի հայտարարություններին:
Մասնավորապես Փաշինյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի վերաբերյալ սպառնալից հայտարարությունները, նշել էր, թե դրանք հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են 1994-ից հետո: «Ալիեւի հայտարարությունների մեջ կուտակված վրեժի էլեմենտներ կան»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Աբովյանի՝ տրամաբանությունից և բանականությունից դուրս է, երբ Նիկոլ Փաշինյանը 90-ականներին ինչ-որ մարդու, ոչ պետական այրի հնչեցրած կարծիքը համեմատում է թուրք-ադրբեջանական պետական կոնցեպտի հետ:
Զրուցակիցն ընդգծեց՝ կարծիքի և պետական կոնցեպտի տարբերությունը շատ մեծ է, Հայաստանը երբեք չի հնչեցրել հավակնություններ Ադրբեջանի հանդեպ, երբեք չի ասել, որ Ադրբեջանի էթնիկ տարրը պետք է ոչնչացվի, իսկ Ադրբեջանի դեպքում դա պետական կոնցեպտ է, որը համահունչ է թուրքական կոնցեպտին։
«Աբսուրդ է համեմատական անցկացնել ադրբեջանական պետական կոնցեպտի և ինչ-որ անձանց հայտարարությունների միջև, սա զավեշտ է»,-ընդգծեց Աբովյանը:
Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի հանրաքվեի վերաբերյալ Փաշինյանի թեզին, թե ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիները ևս պետք է մասնակցեն Արցախի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեին, Արման Աբովյանը նկատեց, որ այստեղ ևս առնչվում ենք փաստերի և մանիպուլյատիվ խեղաթյուրումների հետ.
«Բոլոր ժամանակներում, երբ քննարկվում էր արցախյան հիմնախնդրի լուծումը, հանրաքվեի վերաբերյալ հարցը միշտ ընդհանուր կոնցեպտում է դիտարկվել, իսկ ընդհանուր կոնցեպտի նպատակը Արցախի դե ֆակտո անկախությունը դարձնել դե յուրե անկախություն: Մեզ համառորեն փորձում են համոզել, Արցախի անկախությունը չունի հեռանկար, սա սուտ է, ունեցել է հեռանկար և ունենալու է, սա անբեկանելի է»,-ասաց Աբովյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, որտեղ նա պնդում էր, թե Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագիր կա, որով Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արման Աբովյանն արձագանքեց.
«Սա այնքան պրիմիտիվ մանիպուլյացիա է,եթե Հայաստանն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բա ինչի՞ մասին էին բանակցություններ գնում, կամ Ադրբեջանը ո՞նց է 1994թ-ին ստորագրել հրադադարի փաստաթուղթ, որտեղ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը ներկայացված են հավասարազոր իրավական միավորներ»,-ասաց նա:
Ըստ Արման Աբովյանի՝ իշխանությունները փորձում են նման մանիպուլյատիվ հայտարարություններով արդարացնել իրենց ադրբեջանամետ քաղաքականությունը.
«Ես չեմ հասկանում, ինչու՞ են նման թեզեր նետվում դաշտ, ինձ մոտ տպավորություն է, որ ամեն կերպ փորձում են արդարացնել իրենց ադրբեջանամետ և թուրքամետ քայլերը: Մեր իշխանությունները հայտարարել են այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի» մասին, սակայն Թուրքիան և Ադրբեջանն ամեն ինչ անում են՝ ցույց տալու, որ ոչ մի «խաղաղության դարաշրջան» էլ հնարավոր չէ:Ես զարմանում եմ, Թուրքիան և Ադրբեջանն էլ ի՞նչ պետք է անեն, որ հասկանանք՝ իրենք ոչ մի նպատակ չունեն մեզ հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատեն: Մեր իշխանությունները բացում են խաղաղության դարաշրջան, որը բերում է միայն մարդկային և տարածքային կորուստների, հիմա փորձում են այս հայտարարություններով ամեն կերպ արդարացնել իրենց քայլերը»,-ասաց զրուցակիցը:
Զրուցակցի արձանագրմամբ՝ իշխանությունները փորձում են նաև հանրությանը համակերպել պարտության, Արցախի կորստի հետ.
« Հանրությանը փորձում են համոզել, որ թուրք-ադրբեջանական ոհմակի հետ խաղաղություն հաստատել հնարավոր է, մեզ փորձում են համակերպել ինքնասպանության հետ, մեզ ասում են՝կապ չունի հայրենիք ունես, թե՝ չէ, կարևորը փորդ կուշտ լինի հպարտ քաղաքացի»,-եզրափակեց Արման Աբովյանը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.