«Մեր երկրի հյուսիս-արևելյան հատվածում օրերս տեղի ունեցած ռազմական բախման հետևանքով ունեցանք 3 զոհ։ Ալիևը մեղքը բարդեց Հայաստանի վրա։ Ի պատասխան՝ Հայաստանից հնչում է՝ «մեզ ամուր նյարդեր են պետք՝ խաղաղության դարաշրջան բացելու համար» տխրահռչակ ձևակերպումը»,-ԱԺ հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:Նա նշեց, որ, փաստորեն, ամուր նյարդերը Հայաստանի քաղաքացիներին պետք են զոհվելու կամ անվտանգության կորստին ըմբռնումով մոտենալու համար: Ա. Թևանյանի խոսքով, որքան օպերատիվ ու աղմկոտ էր Փաշինյանը ղազախական գործընթացների ժամանակ, որտեղ, ի դեպ, զուտ ձևական դերակատարում ուներ, նույնքան դանդաղկոտ ու լուռ է նա Ալիևի քայլերին արձագանքելիս, շատ հաճախ այդ արձագանքը նույնիսկ բացակայում է։
«Ալիևն օգտվում է Երևանի, այսպես ասած, ամուր նյարդերից ու անցնում գրոհի՝ օգտագործելով ուլտիմատումների ու շանտաժի լեզուն։ Բաքուն Երևանին առաջարկում է սահմանազատման, սահմանագծման աշխատանքներն իրականացնել ատրճանակի փողի տակ։ Դատելով ամենից՝ Երևանը դեմ չէ, քանզի ամուր նյարդերի տեսությամբ է առաջնորդվում»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա ասաց, որ նույնն է պատկերը նաև Արցախի հետագա ճակատագրի մասով. «Ալիևը, թերևս ոգևորված Փաշինյանի տարեվերջյան ասուլիսից, հարցը համարում է փակված ու Երևանից պահանջում Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմի մեջ՝ հակառակ դեպքում սպառնալով գրավել Զանգեզուրը, Սևանա լիճը, Երևանը։ Պաշտոնական Երևանը կրկին լռություն է պահպանում։ Ավելի ճիշտ՝ Փաշինյանը հիմնավորում է Ադրբեջանի «իրավունքները» Ղարաբաղի մասով՝ զուգահեռաբար բավարարելով թուրքական նախապայմաններից մեկը։
Ալիևը խոսում է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ներառելու մասին, իսկ Փաշինյանը հիմնավորում է, որ, իբր, «էն գլխից» էլ Ղարաբաղը տված պրծած էր, պարզապես իր մեղքն այն է եղել, որ ինքն այն հանձնել է ոչ թե թղթով, այլ արյամբ։ Ահա այսպիսի հեռակա փոխըմբռնում է արձանագրվում Արցախի հարցում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև։
Եվ միայն ԵԱՀԿ Մինսկի համանախագահող միջնորդներն են հայտարարում, որ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ և չի կարելի հայ-ադրբեջանական սահմանագծման աշխատանքները կապել Ղարաբաղի հարցի հետ»։
Այս պայմաններում, ըստ նրա, բնական է, որ Արցախի խորհրդարանից պետք է ռեակցիա լիներ պաշտոնական Երևանի դիրքորոշման կապակցությամբ, և այդ ռեակցիան եղավ, ինչը ողջունելի է։
«Հայաստանը հիմա ծանր վիճակում է հայտնվել։ Շատ ավելի ծանր, քան 2020-ի նոյեմբերի 9-ին։ Եթե այն ժամանակ մարդիկ շոկ ապրեցին ու դուրս եկան փողոց, ապա հիմա արտագաղթում են կամ ինքնաօտարվում պետությունից։ Այս պահի գլխավոր խնդիրը, հետևաբար, հասարակական-քաղաքական լայն համախմբմամբ իշխանափոխություն իրականացնելն է։
Դա է Հայաստանի փրկության գլխավոր նախապայմանը»,- հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։
- 12:10Մադրիդյան սկզբունքների համահեղինակը հայկական կողմն է.Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում արեց երկար սպասված «բացահայտումը»
- 11:10Բրյուսելում անկլավների հարց չի քննարկվել, բայց Ադրբեջանն այդ հարցն ակնարկով կամ ուղիղ բարձրացնում է
- 15:101918 թվականի Ադրբեջանի Հանրապետության հիմնադիրը համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ
- 13:10Իրական ընտրությունը ոչ թե Փաշինյանի մնալու և գնալու միջև է, այլ նրա հեռանալուց հետո Հայաստանի ընտրած ուղու
- 11:10Շառլ Միշելը խեղաթյուրում է ԼՂ խնդրի կարգավորման էությունը. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը
- 15:10ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ հավերժական կոնֆլիկտի մեջ լինելու անխուսափելիությունը շարունակաբար սերմանվել է մեր ժողովրդին կեղծ-ազգայնական ուժերի կողմից։
- 13:10Եվրոպան թելադրում է, ՌԴ-ն՝ վերահսկում
- 10:08«Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում, մենք էլ մեր ուժերը պետք է կենտրոնացնենք». ԱԳՆ շենքը դեռ շրջափակված է
- 15:10Նաիրա Կարապետյան. 5 աղետաբեր ժամ Բրյուսելում
- 14:10Փաշինյանն է հրահրել այս պարտվողական պատերազմը՝ ազատվելու Արցախի «բեռից»
26.05.2022 | 15:10
26.05.2022 | 14:10
26.05.2022 | 13:10
26.05.2022 | 12:10
26.05.2022 | 11:10
25.05.2022 | 15:10
25.05.2022 | 14:10
25.05.2022 | 13:10
25.05.2022 | 12:10
25.05.2022 | 11:10
24.05.2022 | 13:10
24.05.2022 | 12:10
24.05.2022 | 11:10
24.05.2022 | 10:08
23.05.2022 | 15:10
23.05.2022 | 14:10
23.05.2022 | 13:10
23.05.2022 | 12:10
23.05.2022 | 11:10
21.05.2022 | 15:13
21.05.2022 | 14:10
21.05.2022 | 13:10
21.05.2022 | 12:10
21.05.2022 | 11:10
20.05.2022 | 15:10
20.05.2022 | 14:10
20.05.2022 | 13:14
20.05.2022 | 12:10
20.05.2022 | 11:10
19.05.2022 | 14:10
19.05.2022 | 13:10
19.05.2022 | 12:10
19.05.2022 | 11:10
18.05.2022 | 15:10
18.05.2022 | 13:10
18.05.2022 | 12:28
18.05.2022 | 11:10
17.05.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.