Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն ակտի հետո ԱԱԾ-ն ձերբակալեց մի շարք քաղաքական ու զինվորական գործիչների՝ նրանց վերագրելով Փաշինյանի ենթադրյալ սպանության նախապատրաստման գործ։ Դատարանները դեռ այն ժամանակ արձանագրեցին, որ բացակայում է հիմնավոր կասկածը ու գործիչներին ազատ արձակելու որոշում կայացրեց, բայց ԱԱԾ-ն մեղադրանք առաջադրեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին, ՀՀԿ-ական գործիչ Վահրամ Բաղդասարյանին և ՀՅԴ գործիչ Աշոտ Ավագյանին, իսկ այսօր արդեն հայտնի դարձավ, որ գործը կարճվել է, նրանց նկատմամբ հետապնդումները դադարեցվել։
Գործի անհեթեթ լինելու հանգամանքը արձանագրելու համար ԱԱԾ-ին պահանջվեց ավելի քան մեկ տարի, երբ դատարաններն ընդամենը հաշված ժամերի ընթացքում էին հասկացել, որ մեղադրանքն արհեստածին է։ Դատարանների կողմից կալանավորման միջնորդությունները մերժելը բավականին «էմոցիոնալ» ընդունվեց գործող իշխանությունների կողմից, անգամ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մերժած դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ հարուցվեց կարգապահական վարույթ, որը հետագայում կարճվեց հենց ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ մինչև ԲԴԽ հասնելը, իսկ Աշոտ Մինասյանը անգամ մեկ տարի անց կալանավորվեց՝ դատախազաքննչական մարմինների «դակիչ» դատավորի ջանքերով։
Լեգենդար հրամանատարի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով դադարեցվել է Աշոտ Մինասյանի նկատմամբ Վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից զենք և ռազմամթերք պահելու ծանր հանցագործությունների մասով իրականացվող քրեական հետապնդումը։ Այժմ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ հենց նշված դրվագով է նախաքննության ավարտ հայտարարվել։
Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ միջնորդություն է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով ևս Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ նույնիսկ սպանության և իշխանության յուրացման դրվագներով գործի վարույթի կարճման պայմաններում Մինասյանը շարունակում է մնալ կալանավորված՝ Միհրան Պողոսյանն ընդգծեց՝ դա իրավաբանության և մարդասիրության սկզբունքի հետ ընդհանրապես կապ չունի։
«Եթե մի պահ վերանանք գործի փաստական տվյալներից, այս պահին ունենք 62-ամյա անձ՝ առողջական լուրջ խնդիրներով, որը կալանավորված է միջին ծանրության հանցանք կատարելու կասկածանքով։ Թողնենք մի կողմ՝ վաղը դատարանում ինչ կապացուցվի, մեր իրավական պրակտիկայում հազարավոր են նմանատիպ դեպքերը, երբ անձանց նկատմամբ ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոց է ընտրված, առավել ևս՝ կան մի շարք դեպքեր, երբ ընդհանրապես խափանման միջոց ընտրված չէ»,- նշեց Պողոսյանը, որի գնահատմամբ՝ այս պարագայում Աշոտ Մինասյանին կալանքի տակ պահելը իրավական չէ, քաղաքական իշխանության քմահաճույքներից մեկն է։
Պաշտպանը տեղեկացրեց, որ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդության պատասխանը ստանալուց հետո պաշտպանության կողմը կօգտվի նաև դատախազության կողմից՝ խափանման միջոցի փոփոխման հնարավորությունից. «Կարծում եմ՝ դատախազությունն այս պայմաններում արդեն ողջամտություն կցուցաբերի և կփոխի Աշոտ Մինասյանի խափանման միջոցը»։
Հարցին՝ այս մեկ տարվա ընթացքում, ի վերջո, ինչ գործողություններ են եղել գործով, թե պարզապես «քնեցված» վիճակում է մնացել և կարճվել միայն մեկ տարի անց՝ փաստաբանը պատասխանեց՝ նշելով, որ այժմ դժվար է գնահատական տալը, քանի որ իրենց տրամադրության տակ չունեն վարչապետի սպանության նախապատրաստման և իշխանության յուրացման գործերի ամբողջ ծավալը, քանի որ այդ մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել և գործից անջատվել է միայն Աշոտ Մինասյանի՝ զենքի մեղսագրված դրվագը։ Այդ դրվագով փաստաբանին հասանելի գործի նյութերից երևում է, որ հարցաքննությունների բովանդակությունը, էությունը խոսում է այն մասին, որ ստանդարտ, ոչ հրատապություն դրսևորող քննություն է իրականացվել, արտառոց ոչինչ չկա։
Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ ի սկզբանե պնդում էին՝ Աշոտ Մինասյանի մեղքը հիմնավորող ապացույց ընդհանրապես օբյեկտիվ իրականությունում չի կարող լինել։
«Ի վերջո եկանք այն հանգրվանին, որ ծանր հանցակազմերը, որոնք մեղսագրվում էին Աշոտ Մինասյանին՝ կոնկրետ ժամանակահատվածում քաղաքական իշխանության այլ խնդիրներ լուծելու համար էր մեղսագրված՝ 2020թ նոյեմբերյան իրադարձություններից հետո» ,- ընդգծեց փաստաբանը։
Պողոսյանի գնահատմամբ՝ քրեական գործը մեր հասարակական հարաբերությունների շատ ասպեկտների վրա է անդրադարձ ունեցել՝ անվտանգության միջոցառումների խիստ ուժեղացում, դատական համակարգի հետ կապված հարձակման սկիզբն էր հանդիսացել Աշոտ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշումը։
«Այդ խնդիրները քաղաքական իշխանությունը լուծեց և քրեական հետապնդումն այդ մասով դադարեցրեց»,- եզրափակեց փաստաբանը։
- 12:10Աչքերն ու բերանը փակել են և տարել Ծաթեր գյուղ, պահել հյուրատանը. Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորվել է 2 անձ, նրանց ինքնությունը հայտնի է
- 12:10Պետական դավաճանություն՝ թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ. ԱԱԾ-ում նախաձեռնվել են քրեական վարույթներ
- 12:10Քոքոբելյանի հորն առևանգողները գումար են պահանջել և այն ստանալուց հետո են նրան ազատ արձակել․ Ոստիկանություն․ Ոստիկանություն
- 13:10ՌԴ-ում ադրբեջանցու սպանության համար 18 տարվա ազատազրկման դատապարտված հայը հացադուլի մեջ է.նրան պահում են բարձր անվտանգային գոտում
- 15:10Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
- 13:10ԱԱԾ-ում որևէ վարույթ չի հարուցվել.Մուրադ Փափազյանի մուտքn արգելվել է, քանի որ կառավարությունը սպառնալիք է զգացել նրանից
- 15:10Օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականներ. ԱԱԾ-ն մանրամասնում է
- 12:10Մատաղիսի զորամասի հրամանատարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. Փաստաբանը մանրամասներ է ներկայացնում
- 15:10Բարձրաստիճան սպա է կալանավորվել. նրա անգործության հետևանքով հակառակորդը ճեղքել է ՀՀ ԶՈւ պաշտպանությունը․ ՔԿ
- 15:10Պահանջելու եմ վերականգնել Հայաստան վերադառնալու իրավունքս, Հայաստանը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ․ Մուրադ Փափազյան
19.08.2022 | 14:10
19.08.2022 | 13:10
19.08.2022 | 12:10
19.08.2022 | 11:10
18.08.2022 | 15:10
18.08.2022 | 14:10
18.08.2022 | 13:10
18.08.2022 | 12:10
18.08.2022 | 11:10
17.08.2022 | 15:10
17.08.2022 | 14:10
17.08.2022 | 13:10
17.08.2022 | 11:10
16.08.2022 | 15:10
16.08.2022 | 14:10
16.08.2022 | 12:10
16.08.2022 | 12:10
16.08.2022 | 11:10
15.08.2022 | 15:10
15.08.2022 | 14:10
15.08.2022 | 13:10
15.08.2022 | 12:10
15.08.2022 | 11:00
13.08.2022 | 14:10
13.08.2022 | 13:10
13.08.2022 | 12:10
13.08.2022 | 11:10
12.08.2022 | 15:10
12.08.2022 | 14:10
12.08.2022 | 13:10
12.08.2022 | 12:10
12.08.2022 | 11:10
11.08.2022 | 15:10
11.08.2022 | 14:10
11.08.2022 | 13:10
11.08.2022 | 12:10
11.08.2022 | 11:10
10.08.2022 | 15:10
10.08.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.