Ես միշտ ասում եմ իմ ռուս եղբայրներին, որ եթե չլինի Արցախը, հաջորդ ճակատամարտը ռուսները կվարեն Կուլիկովոյի դաշտում Այս մասին ասել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովին տված հարցազույցում, որ ներկայացնում ենք ստորև:
Մեկ տարուց ավելի է անցել Ղարաբաղյան երրորդ պատերազմի ավարտից հետո, որի արդյունքները հայտնի են բոլորին: Ինչպիսի՞ն է այդ իրադարձությունների ձեր տեսլականը: Ի՞նչ էր դա ընդհանրապես:
«Ղարաբաղյան երրորդ պատերազմը մեր ժողովրդի և պետականության պատմության ամենածանր փորձություններից էր, և մեզանից պահանջվում է դրա պատճառների բազմակողմանի, օբյեկտիվ և պրոֆեցիոնալ վերլուծություն անել: Ի դեպ, վերլուծությունը պետք է արվի ինչպես աշխարհակաղաքական կտրվածքով, այնպես էլ պետականաշինության գործընթացում»,- ասել է Բաբայանը՝ շեշտելով, որ 2020 թվականի պատերազմը նախորդ երկուսից (1990-94թթ. և 2016թ.) տարբերվում էր նրանով, որ այս անգամ Արցախի դեմ բացեիբաց կռվում էր ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան և միջազգային ահաբեկչական խմբավորումները:
«Գործնականում մենք ականտեսը դարձանք ագրեսիվ պետությունների և ծայրահեղական-ահաբեկչական խմբավորումների միավորման՝ մի երևույթ, որը վտանգ է ներկայացնում ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, հատկապես՝ Ռուսաստանի: Չէ՞ որ ակնհայտ է, թե ինչ սպառնալիքներ են Ռուսաստանի համար ներկայացնում էքսպանսիոնիստական ծրագրերը, որոնք չի թաքցնում հենց Թուրքիան: Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո Անդրկովկասում արդեն մի շարք համակարգային աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել, որոնցից հիմնականը Թուրքիայի պաշտոնական և անմիջական ներկայությունն է տարածաշրջանում, ինչը չէր եղել 1920 թվականից ի վեր»,- ընդգծել է Բաբայանը:
Իսկ ի՞նչ դեր է Արցախն այսօր խաղում Անդրկովկասում արտաքին աշխարհաքաղաքական իրադրության պարագայում: Չի թուլացել արդյո՞ք նրա դերը պատերազմից հետո:
«Այո՛, Ղարաբաղը ծանր վիրավոր է, սակայն դրանից նրա դերակատարությունը տարածաշրջանային քաղաքականության մեջ չի նվազում, ես նույնիսկ կասեի, որ ներկայում նրա աշխարհաքաղաքական գործոնը հատուկ կարևորություն է ստանում: Եթե չլինի Արցախը, ապա Անդրկովկասում բոլորովին այլ պայթյունավտանգ աշխարհաքաղաքական իրադրություն կձևավորվի, ինչը հղի է դոմինոյի էֆեկտով և ռազմաքաղաքական ցնցումներով Հյուսիսային Կովկասում, Ղրիմում, Վոլգայի շրջանում, Կենտրոնական Ասիայում, Սինցզյանում, Մերձավոր և Միջին Արևելքում: Ժամանակի հետ այդ «աշխարհաքաղաքական համավարակը» կհասնի նաև Եվրոպա: Իրավիճակը նման է 30-ականների սկզբին տիրող իրավիճակին, երբ Հիտլերի հետ խաղը՝ հույս ունենալով նրա ագրեսիան ուղղել Արևելքի դեմ, ողբերգություն դարձավ բոլորի համար: Ի դեպ, Էրդողանը հրապարակավ հայտարարում է, որ Հիտլերը ղեկավարի կատարյալ օրինալ է: Այդ ամենը հատկապես վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար, չէ որ փոքրիկ, ծանր վիրավոր Ղարաբաղը դեռևս լուրջ խոչընդոտ է այդ սարսափելի վեկտորների համար: Ես միշտ ասում եմ իմ ռուս եղբայրներին, որ եթե չլինի Արցախը, հաջորդ ճակատամարտը ռուսները կվարեն Կուլիկովոյի դաշտում»:
Փոխվել են արդյո՞ք Արցախի արտաքին քաղաքականության հիմնական նպատակները պատերազմից հետո:
«Մեր երկրի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում է, հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը տարբեր երկրների հետ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը: Սրանք մեր արտաքին քաղաքականության ավանդական շեշտադրումներն են, որոնք անփոփոխ են մնացել:
Ինչ վերաբերում է Ղարաբաղի ապագային, ապա անկախ բոլոր փոփոխություններից և ցնցումներից՝ մեզ համար մի բան է մնում. մենք երբեք Ադրբեջանի մաս չենք լինի: Դա բացառվում է: Ցանկացած փորձ մեզ մտցնելու Ադրբեջանի կազմ կհանգեցնի կամ նոր արյունալի պատերազմի, կամ Արցախից հայերի հեռանալուն: Այլ տարբերակներ ուղղակի չկան»:
ԼՂՀ արտաքին քաղաքական գործունեությունը շարունակվում է: Արդյո՞ք խոսք գնում է արտասահմանում ԼՂՀ ներկայացուցչությունների ընդլայնման մասին:
«Այո, իհարկե, ԼՂՀ-ն շարունակում է բավականին ակտիվ արտաքին քաղաքականություն վարել: Մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը, ինչպես արդեն ընդգծվել է, փոխհարաբերություններն են ՌԴ-ի հետ: Խոսելով արտասահմանում մեր ներկայացուցչությունների մասին՝ մենք միշտ նախապատվությունը տվել ենք ոչ թե քանակական բաղադրիչին, այլ որակական: Չնայած, որ մեր երկիրը փոքր է, և մեր ռեսուրսները սահմանափակ են, մենք բավականին պատրաստված, բարձր որակավորում ունեցող և հայրենասեր դիվանագիտական անձնակազմ ունենք: Մեր արտասահմանյան ներկայացուցչությունները մեծ ծավալի աշխատանք են կատարում, ինչպես նաև պաշտպանում են մեր երկրի շահերը տարբեր ատյաններում»:
Կասկած չկա, որ ԼՂՀ-ին և առնվազն այստեղ գտնվող ռուս խաղաղապահներին անհրաժեշտ կլինի անվտանգ տրանսպորտային հաղորդակցություն արտաքին աշխարհի հետ Բաքվի միջով: Այս պահին խորհրդակցություններ ընթանո՞ւմ են այդ թեմայով:
«Ինչպես արդեն ասվել է, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական և համապարփակ լուծումը մեր արտաքին քաղաքականության առանցքային առաջադրանքներից մեկն է: Դրա արդյունքը պետք է լինի այն, որ Արցախը և Ադրբեջանը հարևաններ դառնան: Միայն այդ դեպքում Արցախի և Ադրբեջանի միջև լիարժեք հաղորդակցական կապերի ստեղծումը հնարավոր կլինի: Քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել, քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել Արցախը վերացնելու մտքից, ակնհայտ է, որ վաղ է խոսել երկու երկրի միջև նորմալ գործող համակարգի մասին: Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների կողմից ադրբեջանական տրանսպորտային հաղորդակցություններն օգտագործելուն, ապա այդ հարցը բոլորովին այլ հարթության վրա է գտնվում և որևէ կերպ չի կարող անդրադառնալ այնպիսի քաղաքական հարցերի վրա, որոնցից են մեր կարգավիճակը, Արցախի ապագան և այլն»:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.